ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-248-31.01.2018-ՏՏԳԲ-011/0), ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2481 -31.01.2018-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2482 -31.01.2018-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթիի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում, 3-րդ հոդվածում եւ ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:
2. ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի «տեղաբաշխման» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղաբաշխման տեղեր» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:
3. ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:
4. ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք դարձնել 2-րդ, իսկ 4-րդ հոդվածը՝ 3-րդ՝ ճիշտ համարակալելու համար տվյալ նախագծի հոդվածները:
5. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:
6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն առաջարկում ենք շարադրել որպես առաջին մաս, իսկ 1-ին մասի 2-րդ կետը՝ որպես 2-րդ մաս: 2-րդ մասի 1-13-րդ կետերը եւս առաջարկում ենք նախատեսել որպես առանձին մասեր:
Սույն կետով նախատեսված առաջարկությունների ընդունումը կառաջացնի հոդվածի մասերի համարակալման փոփոխության եւ Նախագծում արված հղումների վերանայման անհրաժեշտություն:
7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 5-րդ մասը «չափով» բառից հետո առաջարկում ենք լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով, քանի որ այդ հոդվածով առանձին պատասխանատվություն է նախատեսված գնացքների վագոնների պատուհաններից կամ դռներից աղբ կամ այլ առարկաներ դուրս նետելու համար:
8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 10-րդ մասով կատարվող հղումները հստակեցման կարիք ունեն, քանի որ այդ հոդվածի 2-րդ մասն ունի 13 կետ, մինչդեռ 10-րդ մասը հղում է կատարում «13-ից 15-րդ» կետերին:
9. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «, 9-րդ եւ 10-րդ» բառերն առաջարկում ենք փոխարինել «եւ 9-րդ» բառերով, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայասստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված է ոչ թե վարչական իրավախախտում, այլ խրախուսող նորմ:
10. Նախագծի 5-րդ հոդվածի «հաջորդող օրվանից» բառերն առաջարկում ենք հանել:
Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)
ՏԵՂԵԿԱՆՔ
Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)