ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-249-31.01.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի կետերն առաջարկում ենք համարակալել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:
2. Նախագծի 4-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու կարգը սահմանում է վարչապետը:
Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ Անվտանգության խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ Անվտանգության խորհրդին եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանում է վարչապետը:
Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում՝ 9-րդ հոդվածում, նշել, թե երբ է վարչապետը սահմանելու սույն կետում հիշատակված երկու կարգերը:
Սույն առաջարկության ընդունումը կառաջացնի Նախագծի 9-րդ հոդվածի վերնագրում լրացում կատարելու անհրաժեշտություն:
3. Նախագծի 6-րդ գլխի «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)