ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-258-7.02.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով, իսկ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-3-րդ մասերի կանոնները:

Առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը «նոր» բառով փոխարինել նաեւ Նախագծի 6-րդ եւ 7-րդ հոդվածներում:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 5-րդ հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

3. Նախագծի 6-րդ հոդվածով լրացվող՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-7.9-րդ հոդվածները եւ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով լրացվող՝ այդ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությունը ենթադրում են որոշ իրավական ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե ինչ ժամկետում են ընդունվելու այդ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

4. Նախագծի 6-րդ հոդվածով լրացվող՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.3-րդ հոդվածի 4-րդ մասի «տաս» բառն առաջարկում ենք փոխարինել «տասը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

5. Նախագծի 7-րդ հոդվածի «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:

6. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

7. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «Օրենքով» բառն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենքով», իսկ «Օրենքի» բառը՝ «սույն օրենքի» բառերով:

8. Նախագծի 9-րդ հոդվածի «դրույթներ» բառն առաջարկում ենք փոխարինել «մաս» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:

9. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «մարտի 5-ի» բառերն առաջարկում ենք փոխարինել «փետրվարի 19-ի» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)