ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-268-15.02.2018-ՊԻՄԻ-011/0), «Հանրային ծառայության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2681 -15.02.2018-ՊԻՄԻ-011/0), «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2682 -15.02.2018-ՊԻՄԻ-011/0), ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2683 -15.02.2018-ՊԻՄԻ-011/0), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2684 -15.02.2018-ՊԻՄԻ-011/0) եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2685 -15.02.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի համաձայն՝ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, պաշտոնների դասակարգման, պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառայողի իրավական վիճակի, պաշտոնից ազատմա ն, ծառայության դադարեցման, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ, միեւնույն ժամանակ, Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի գործողությունը տարածվում է նաեւ օրենսդիր իշխանության մարմնի վրա , ինչի արդյունքում՝ Ազգային ժողովի աշխատակազմում ծառայությունը հանդիսանալու է քաղաքացիական ծառայություն եւ կարգավորվելու է վերոնշյալ օրենքով, մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի աշխատակազմու մ ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են Կանոնակարգով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի գործողությունը չի տարածվում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների, Կենտրոնական բանկի աշխատակիցների վրա, սակայն հիմնավորված չէ, թե ինչու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմիններից միայն այս երկուսի համար սահմանված բացառությունը:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, կառավարության, վարչապետի եւ քաղաքացիական ծառայութունը համակարգող փոխվարչապետի որոշումներով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համակարգող փոխվարչապետն ընդունում է իրավական ակտեր, որոնք աջակցում են քաղաքացիական ծառայության իրավահարաբերությունների մասնակիցներին պատշաճ կատարելու եււ պահպանելու սույն օրենքով եւ հանրային ծառայության մասին Հայա ստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումներից եւ կարգերից բխող պահանջները: Այսինքն՝ Նախագծի համատեքստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը եւս ղեկավարվելու է վարչապետի, կառավարության եւ համակարգող փոխվարչապետի կողմից՝ վերոհիշյալ մարմիների կողմից ընդունված որոշումների հիման վրա, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, քանի որ Սահմանադրության որեւէ դրույթից չի բխում, որ օրենսդրին առնչվող իրավահարաբերությունները կարող են որեւէ կերպ կարգավորվել կառավարության, վարչապետի եւ քաղաքացիական ծառայութունը համակարգող փոխվարչապետի որոշումներով, այլ ընդհակառակը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ: Բացի այդ՝ Նախագծի 3-րդ հոդվածում անհրաժեշտ է նաեւ ամրագրել, որ քաղաքացիական ծառայո ւթյան հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սահմանադրական օրենքներով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածը:

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը վարչապետի աշխատակազմի քաղաքացիա կան ծառայության գրասենյակի (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակ) կողմից կառավարվող էլեկտրոնային ծրագիր է, ինչից բխում է, որ օրենսդիր եւ դատական իշխանության մարմինների վերաբերյալ տեղեկություններ պարունակողծրագիրը կառավարվելու է գործադիր իշխանության կողմից, հետեւաբար՝ անուղղակի վերահսկողություն իրականացնելով վերջիններիս նկատմամբ, ուստի այս դրույթը եւս հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ը, մասնավորապես՝ 4-րդ հոդվածին, համաձայն որի՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխա ն՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ը նթացքում համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը, հաստատված մեթոդաբանությանը համապատասխան կազմված եւ փաստաթղթերով հիմնավորված առաջարկությունը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միասին ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասեն յակ եւ քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո պաշտոնը ներառվում (հանվում) է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ, եւ հաստատվում է պաշտոնի անձնագիրը, նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահա տման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների ու պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաեւ տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատում է համակարգող փոխվարչապետը: Այսինքն՝ այս դեպքում եւս օրենսդիրը պարտավորվում է առաջնորդվել գործադրի կողմից հաստատված որոշմամբ՝ մեթոդաբանությամբ, այսինքն՝ օրենսդիր մարմինն իր աշխատանքների կազմակերպման գործընթացում պետք է առաջնորդվի փոխվարչապետի որոշմամբ, բացի այդ՝ ներկայումս «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հ ամաձայն՝ Ազգային ժողովի նախագահը հաստատում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, անձնագրերը, ինչպես նաեւ Աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատողների պաշտոնային դրույքաչափերը: Հետեւաբար Նախագծով կարգավորվող վերոնշյալ իրավահարաբերություններ ը հակասում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին:

Նախագծի 10-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ թեստերում կոմպետենցիաների վերաբերյալ առաջադրանքները կազմում եւ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, 22-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է կառավարությունը, իսկ 23-րդ հոդվածի հա մաձայն՝ թեստերի կազմման, թեստային առաջադրանքների ձեւավորման, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը եւ ձեւաչափը սահմանում է համակարգող փոխվարչապետը, ինչից բխում է, որ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը պարտավորվում է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ, եւ Կառավարությունը միջամտում է Ազգային ժողովի աշխատանքների կազմակերպման ընթացակարգին՝ հերթական անգամ հակասելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին: Նույնաբնույթ կարգավորումներ են պարունակում Նախագծի 11-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերը, 12-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերը, 13-րդ հոդվածի 4-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 5-րդ մասը, 19-րդ հոդվածի 10-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, 24-րդ հոդվածի 11-րդ մասը, 25-րդ հոդվածի 3-րդ մասը, 30-րդ հոդվածի 5-րդ մասը, 33-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի 38-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիական ծառայության ղեկավարումը, միասնականությունը ապահովում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը, որը հաշվետու է վարչապետին, կառավարությանը եւ համակարգող փոխվարչապետին: Բացի այդ ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակն իրականացնում է համապատասխան մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդական ղեկավարում, վերահսկողություն եւ մի շարք այլ անկյունաքարային գործառույթեր:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ «Ազգային ժողովի կանոնա կարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի համաձայն ՝ Ազգային ժողովի եւ նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկումը, այդ թվում ՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձ եւ ակեր պմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Աշխատակազմը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են Կանոնակարգով եւ « Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով: Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով եւ օգնությամբ են Ազգային ժողովը, նրա մարմինները եւ պատգամավորներն իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանբ նախատեսված իրենց լիազորությունները :

Նախագծի 44-րդ հոդվածը սահմանում է, որ ք աղաքացիական ծառայության գրասենյակի կազմավորումից հետո մեկամսյա ժամկետում վարչապետի հաստատմանն է ներկայացվում ժամանակացույց եւ միջոցառումների ծրագիր օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու համար ՝ վերջնաժամկետ ունենալով 2019 թվականի դեկտեմբերի վերջին տասնօրյակը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պարտավորվում է առաջնորդվելվարչապետի որ ոշմամբ:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թվաքանակը որոշում է վարչապետը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ի թիվս այլ մարմինների, սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի առավելագույն թվաքանակը, մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահն է հաստատում Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը :

Ամփոփելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, իրականացնում է օրենսդիր իշխանությունը եւ վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իր ականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, գործում է իր կանոնակարգին համապատասխան, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը, որոնք են՝ նախարարությունները, Կառավարութ յանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմինները, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով: Անհրաժեշտ է նշել, որ սահմանադրական կարգավորումներին հակառակ գործադիրը մասնակիորեն ղեկավարելու եւ վերահսկողական գործառույթ է իրականացելու օրենսդրի՝ իր սահ մանադրական լիազորությունների իրականացմանն օժանդակող մարմնի եւ դրա աշխատակիցների նկատմամբ, ինչը հակասում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածին, համաձայն որի՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխան ությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, քանի որ օրենսդիր մարմնի վերահսկողության տակ գտնվող գործադիր իշխանությունն էական լիազորություններ է ստանձնում օրենսդիր մարմնի գործունությունը սպասարկող մարմնի նկատմամբ: Այսինքն՝ խարխլվում է իշխանությունների զսպման եւ հակակշռման մեխանիզմը, այս դեպքում՝ հավասարակշռությունը, երբ իշխանությունների բաժանումը ենթադրում է, որ դրանցից յուրաքանչյուրն իր իշխանությունը պետք է իրականացնի անկախ եւ ինքնուրույն, առանձին մարմինների միջոցով՝ խոչընդոտելով իշխանության կենտրոնացմանը մեկ մարմնի ձեռքում:

Հետեւաբար, Նախագծով եւ Փաթեթի այլ նախագծերով առաջարկվող մի շարք կարգավորումներ հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրե նքներին: Ուստի, առաջարկվում է Նախագծում փոփոխություններ կատարելու միջոցով ամբողջությամբ բացառել Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչապետի եւ քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի լիազորությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին առնչվող հարցերում:

Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է Ն ախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «օրենսդիր,» բառը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի «չի տարածվում» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի,» բառերով, 41-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի N ՀՕ-158-Ն օրենքը,» բառերը եւ առաջարկվող միասնական ձեւաչափը որդեգրելով՝ օրենսդիր մարմնին վերաբերող կարգավորումները սահմանել առանձին փաթեթով:

Փաթեթով սահմանված կարգավորումների համատեքստում ուսումնասիրվել է կառավարման խորհրդարանական ձեւ ունեցող մի շարք պետությունների փորձը:

1. Խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն հանդիսացող Իպանիայի երկպալատ օրենսդիր մարմնի՝ Սենատի եւ Պատգամավորիների Կոնգրեսի աշխատակազմի գործունեությունը կարգավորվում է «Իսպանիայի Խորհրդարանի աշխատակազմի մասին» ստատուտով (օրենսդրական ակտով), համաձայն որի՝ Իսպանիայի խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցները համարվում են խորհրդարանի քաղաքացիական ծառայողներ: Իսպանիայի խորհրդրանի քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման եւ պաշտոնի նշանակման, խորհրդարանի քաղաքացիական ծառայության կառավարման ու ղեկավարման, ինչպես հաեւ դրանց հետ կապված հարաբերությունները սահմանվում եւ կարգավորվում են 2006 թվականի մարտի 31-ին ընդունված /թիվ 73-Բ/ «Իսպանիայի խորհրդարանի աշխատակազմի մասին» ստատուտով [1] :

2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են «Գերմանիայի Բունդեսթագի գլխավործառայությանմասին» կանոններով, համաձայն որի` Գերմանիայի Բունդեսթագի աշխատակազմը գերագույն դաշնության իշխանություն է, որըծառայում է խորհրդարանին: Գերմանիայի Բունդեսթագում ծառայողների հավաքագրման, թեկնածուների մասնագիտական ունակությունների հիման վրա մրցույթների անցկացման, նշանակման եւ աջակցության գործընթացների կազմակերպումը, ինչպես նաեւ աշխատակազմի վերապատրաստման, հետագա ուսուցման եւ սոցիալական հարցերի կարգավորումն իրականացվում է Բունդեսթագի աշխատակազմի Կենտրոնական վարչության երկու կադրային ստորաբաժանումների կողմից:

Հավելենք, որ վերոգրյալ իրավակարգավորումները բխում են «Գերմանիայի Բունդեսթագի կանոնակարգ» օրենքի «Բունդեսթագի Նախագահի պարտականությունները» վերտառությամբ 7-րդ բաժնի 4-րդ մասի դրույթներից, համաձայն որի՝ Բունդեսթագի բոլոր քաղաքացիական ծառայողներն ենթակա են Բունդեսթագի Նախագահի բարձրագույն իշխանությանը, որոնք պետք է Բունդեսթագի Նախագահի կողմից նշանակվեն, ինչպես նաեւ զբաղեցնեն պաշտոն եւ ներառվեն վճարվող պաշտոնների անվանացանկում՝ համապատասխան օրենսդրական ակտով/ստատուտով եւ աշխատակազմի վերաբերյալ հիմնական վարչական նորմերով կարգավորվող իրավական ակտերի համաձայն [2] :

3. Ավստրալիայի օրենսդրության համաձայն` Ավստրալիայի խորհրդարանում պետական ծառայությունը հստակ տարանջատված է քաղաքացիական ծառայության համակարգից եւ վերոնշյալ հարաբերությունները կարգավորվում են «Խորհրդարանական ծառայության մասին» Ավստրալիայի 1999 թվականի N-145 օրենքով, 2014 թվականի Խորհրդարանական ծառայության հանձնակատարի ղեկավար կանոններով, 2013 թվականի «Խորհրդարանական ծառայության մասին» որոշմամբ եւ 2010 թվականի Խորհրդարանական ծառայությունների դասակարգման կանոններով:

«Խորհրդարանական ծառայության մասին» Ավստրալիայի օրենքով ամրագրվում են Ավստրալիայի խորհրդարանական ծառայության դերը, արժեքները, խորհրդարանական ծառայության զբաղվածության սկզբունքները, Խորհրդարանական ծառայության ղեկավարների կողմից որոշումներ կայացնելու իրավասությունները, խորհրդարանական ծառայության վարքագծի կանոնները, ծառայության քարտուղարների եւ բարձրագույն պաշտոնատար անձանց պարտադիր վարքագծի կանոնները, վարքագծի կանոնների խախտումների դեպքում պատասխանատվությունը, աշխատանքային կապիտալի խթանումը, խորհրդարանական ծառայության աշխատակիցների եւ խորհրդարանական գրադարանավարների իրավունքներն ու պարտականությունները, խորհրդարանական ծառայության աշխատակիցների դասակարգումը, խորհրդարանական ծառայության աշխատակիցների նշանակման, խրախուսման, աշխատանքի դադարեցման, կասեցման, կենսաթոշակի, լրացուցիչ վարձատրության կրճատման վերաբերյալ իրավակարգավորումները, գործատուի լիազորությունները, աշխատանքային պայմանները, ինչպես նաեւ խորհրդարանական ծառայության եւ հանրային ծառայության միջեւ փոխհարաբերությունները եւ այլն [3] :

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի գործողությունը տարածվում է նաեւ դատական իշխանության մարմնի վրա, այն դեպքում, երբ նույն հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ օրենքի գործողությունը չի տարածվում դատական ծառայողների վրա: Միեւնույն ժամանակ, Նախագծի 41-րդ հոդվածի համաձայն՝ ուժը կորցրած է ճ անաչվում «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի N ՀՕ-159-Ն օրենքը, հետեւաբար անհրաժեշտ է հստակեցնել օրենքի գործողության շրջանակը՝ նշելով, թե «դատական իշխանության մարմին» եզրույթի ներքո ինչ է նկատի ունեցվել:

3. Նախագծի 7-րդ հոդվածի «անհրաժեշտ է» բառերն առաջարկում ենք փոխարինել «անհրաժեշտ են» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասում «հինգը» բառը փոխարինել «հինգ» բառով, Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «չորսը» բառը երկու տեղերում փոխարինել «չորս» բառով, 10-րդ հոդվածի 3-րդ մասի «հրապարակվում է» բառերը փոխարինել «հրապարակվում են» բառերով, 10-րդ հոդվածի 9-րդ մասի «վերաբերվում են» բառերը փոխարինել «վերաբերում են» բառերով, 10-րդ հոդվածի 12-րդ մասի «մասնակիցին» բառը փոխարինել «մասնակցին» բառով, 21-րդ հոդվածի 6-րդ մասի «որի» բառը փոխարինել «որոնց» բառով եւ 37-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի «հաստատված» բառը փոխարինել «հաստատած» բառով:

4. Նախագծի 10-րդ հոդվածի 11-րդ մասում առաջարկում ենք նշել, թե ինչ ժամկետում կարող է մրցույթի մասնակիցը բողոք ներկայացնել Գլխավոր քարտուղարին եւ համակարգող փոխվարչապետին:

5. Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասն ունի երկու «բ» կետ: Առաջարկում ենք երկրորդ «բ» կետը դարձնել «գ» կետ:

6. Նախագծի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

Կարծում ենք՝ նման կարգավորումն անհարկի բարդացնում է կարգապահական տույժ կիրառելու գործընթացը, ուստի առաջարկում ենք այդ կարգը կիրառել միայն խիստ կարգապահական տույժերի դեպքում:

7. Նախագծի 21-րդ հոդվածի 14-րդ հոդվածի համաձայն՝ քննարկելով բերված բողոքը` իրավասու պաշտոնատար անձն իրավասու է՝

1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ ճանաչել կարգապահական տույժ կիրառելու մասին կամ պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումն անվավեր.

2) մերժել բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին կամ պաշտոնից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու մասին որոշումը թողնելով անփոփոխ:

Կարծում ենք այստեղ անհրաժեշտ է նաեւ իրավասու պաշտոնատար անձին հնարավորություն ընձեռել իջեցնել աշխատավարձի իջեցված չափի տոկոսը, օրինակ՝ աշխատավարձի 20 տոկոս իջեցումը դարձնել 10 տոկոս իջեցում:

8. Անհրաժեշտ է վերախմբագրել եւ հստակեցնել Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասը, որը թերի է սահմանում, թե որն է քաղաքացիական ծառայողի աշխատանքային ժամը:

9. Նախագիծն ունի երկու 10-րդ գլուխ, որոնցից երկրորդն առաջարկում ենք դարձնել 11-րդ գլուխ:

10. Նախագծի 41-րդ հոդվածի 1-ին մասի «2017» թիվն առաջարկում ենք փոխարինել «2018» թվով:

11. Նախագծի 49-րդ հոդվածն առաջարկում ենք դարձնել 48-րդ, իսկ 50-րդ հոդվածը՝ 49-րդ հոդված:

12. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կիրառվում են մի շարք եզույթներ ու հասկացություններ, որոնց իմաստային նշանակությունը բացահայտվում է հոդվածերի համատեքստում, հետեւաբար առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր՝ հասկացություններ սահմանող հոդվածով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը:

13. Կարծում ենք, որ նույն նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում պետք է ընդգրկվեր նաեւ Ազգային ժողովի աշխատակազմում ծառայությունը, այնուհետեւ՝ 2019 թվականի փետրվարի 1-ից, ուժը կորցրած ճանաչվեր, ինչպես դա նախագծի 59-րդ հոդվածով արվել է 35-րդ հոդվածի 1-ին մասի համար:

14. Նույն նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ազգային» բառն առաջարկում ենք հանել:

15. Նույն նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 11-րդ մասը, 16-րդ հոդվածի 5-րդ մասը, 18-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 29-րդ հոդվածի 5-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 20-րդ հոդվածի 5-րդ մասը ենթադրում են Վարչապետի, համակարգող փոխվարչապետի եւ Կառավարության կողմից նոր իրավական ակտերի ընդունում, ուստի համապատասխան նախագծերի անցումային դրույթներում առաջարկում ենք անդրադառնալ այդ ակտերի ընդունման ժամկետներին՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

16. Նույն նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ խորհրդականի պաշտո ն կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող եւ 30 տարին լրացած անձը, այսինքն՝ հայեցողական պաշտոն զբաղեցնելու համար սահմանվել են որոշակի պայմաններ, ինչը սահմանափակում է այդ պաշտոնում նշանակում իրականացնելու իրավասություն ունեցող անձի հայեցողության շրջանակը, բացի այդ՝ հիմնավորված չէ հայեցողական պաշտոններից միայն խորհրդականի համար սահմանափակումներ նախատեսելը:

17. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» (օգտագործվում է երեք անգամ) եւ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:

18. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի «գործադրում են» բառերն առաջարկում ենք փոխարինել «պարտավոր են գործադրել» բառերով՝ նման փոփոխություններ կատարելով նաեւ նույն նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասում, 26-րդ հոդվածի 1-2-րդ մասերում, 27-րդ հոդվածի 1-2-րդ մասերում, 28-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ 28-րդ հոդվածի 2-րդ մասի «քաղաքականապես չեզոք են» բառերն առաջարկում ենք փոխարինել «պարտավոր են դրսեւորել քաղաքական չեզոքություն» բառերով:

19. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 30-րդ հոդվածի 1-ին մասի եւ 45-րդ հոդվածի 2-րդ մասի կետերն առաջարկում ենք ճիշտ համարակալել:

20. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 39-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասության բովանդակությունն առաջարկում ենք համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին:

21. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված չէ, թե ով է սահմանելու եւ հաստատելու պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնի անձնագրերը:

22. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պետական մարմնի ղեկավարի հրամանով գլխավոր քարտուղարին է վերապահվում օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթների եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը, մի նչդեռ 12-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գլխավոր քարտուղարն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է պետական մարմնի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման եւ քաղաքացիաիրավ ական հարաբերությունների մասնակցության համար, այսինքն՝ վերոնշյալ մարմինների գործունեության համակարգումը գլխավոր քարտուղարին արդեն իսկ վերապահվում է օրենքով, ուստի առաջարկում ենք այս նախագծից հանել 10-րդ հոդվածի 7-րդ մասը՝ գլխավոր քարտուղարի կողմից համակարգման իրավասությունն ուղղակիորեն ամագրելով Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասում

23. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 12-րդ մասի 13-րդ կետից բխում է, որ օրենքից բացի՝ իրավական այլ ակտերով եւս պետական մարմնի ղեկավարին կարող են վերապահվել լիազորություններ, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին:

Նման խնդիրներ կան նաեւ նույն նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 15-րդ հոդվածի 9-րդ մասի 15-րդ կետում եւ 16-րդ հոդվածի 11-րդ մասի 12-րդ կետում:

24. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 15-րդ հոդվածով սահմանվում են Հանրապետության Նախագահի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները, եւ խոսք չի գնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի մասին, այսինքն՝ այս նա խագծով, ի տարբերություն Փաթեթի այլ նախագծերի, առանձին կամ ընդհանուր կարգավորումներ չեն սահմանվել Ազգային ժողովի համար, ինչի արդյունքու մ ապաովվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածի պահանջը:

2 5 . «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 8-րդ մասի «9-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «9-րդ եւ 10-րդ մասերով» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

26. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ եւ 5-րդ հոդվածներում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ հոդվածում եւ ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

27. ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետն «այդ թվում՝» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում» բառերը՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 160-րդ հոդվածը:

2 8 . ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 9-10-րդ, 12-13-րդ, 15-րդ, 23-25-րդ հոդվածներում եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

29. ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «քաղաքացիական» բառն օգտագործվում է երեք անգամ, եւ նշել, որ խոսքը երկրորդ «քաղաքացիական» բառի մասին է:

30. ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 26-րդ հոդվածում, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասում, 2-րդ եւ 4-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

31. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված հապավումները՝ ՁԿԴ, ՀՎՀՀ, առաջարկում ենք բացել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասը:

32. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմնի պետական հաշվառման համար պետական մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը) կամ սույն օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարը ներկայացնում է դիմում, սակայն սահմանված չէ, թե ինչ ժամկետներում այդ դիմումը պետք է ներկայացվի:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`               Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է՝ հաշվի առնելով Փաթեթի առաջին երեք նախագծերի անցումային դրույթները:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                     Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)



[1] Տես http://www.senado.es/web/composicionorganizacion/administracionparlamentaria/normasorganizacion/estatutopersonalcortesgenerales/index.html:

[2] Տես https://www.btg-bestellservice.de/pdf/80060000.pdf:

[3] Տես https://www.legislation.gov.au/Details/C2016C00405: