ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-271-19.02.2018-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2711 -19.02.2018-ՏՀ-011/0), ««Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2712 -19.02.2018-ՏՀ-011/0) եւ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2713 -19.02.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 171.7-րդ հոդվածի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում, 2-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերում, 20-րդ եւ 26-րդ հոդվածներում, 27-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ մասերում, ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում առաջարկում եք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք հստակեցնել, թե կարգավորող մարմինները գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք երբ են ներկայացնում Հանձնաժողովին՝ կարծիքի, եւ Հանձնաժողովն ինչ ժամկետում է տալիս կարծիքը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասում առաջարկում ենք հստակեցնել, թե կարգավորող մարմինները համապատասխան որոշումների ընդունումից հետո ինչ ժամկետում են այդ մասին տեղեկացնում Հանձնաժողովին:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ մասում, 3-րդ հոդվածի 4-րդ մասում, 4-րդ հոդվածի 7-րդ մասում, 5-6-րդ հոդվածներում, 8-րդ հոդվածի 1-ին եւ 7-րդ մասերում, 9-րդ հոդվածում, 10-րդ հոդվածի 4-րդ մասում, 13-րդ հոդվածի 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 3-րդ մասում, 16-րդ հոդվածի 4-րդ մասում, 17-18-րդ հոդվածներում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 8-րդ մասում, 7-րդ հոդվածի 1-ին մասում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում, 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 2-րդ մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

6. Նախագծի 27-րդ հոդվածի 3-4-րդ մասերի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

7. Նախագծի 28-րդ հոդվածով լրացվող՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36.1-ին հոդվածի 5-րդ մասից եւ 36.2-րդ հոդվածի 4-րդ մասից բխում է նոր իրավական ակտերի ընդունում, ւոտսի առաջարկում ենք Նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե ինչ ժամկետում են ընդունվելու այդ ակտերը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

8. Նախագծի 29-րդ հոդվածում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածում, ««Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում եւ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

9. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 171.2-րդ հոդվածի 3-րդ մասի «Նույն» բառն առաջարկում ենք փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերով:

10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

11. ««Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրի «Հայաստանի Հանրապետության ստուգումների» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան օրենքի վերնագիրը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                  Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`            Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)