ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-273-28.02.2018-ԳԿ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2731 -28.02.2018-ԳԿ-011/0) եւ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2732 -28.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 47-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում է իրականացնում հանրապետական սփռման մեկ վերահեռարձակող հեռուստաընկերություն, ուստի անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչով է պայմանավորված միայն մեկ վերահերա րձակող հեռուստաընկերության նախատեսումը, եւ արդյոք նման ձեւակերպումը չի նպաստի ոլորտում մենաշնորհի ձեւավորմանն այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա եւ պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը, իսկ Սահմանադրության 59-րդ հոդվածը սահմանում է, որ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը եւ հակամրցակցայ ին համաձայնություններն արգելվում են:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրի «Օրենքում» բառն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքում» բառերով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումը Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոհաղորդումներ արտադրող ընկերությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվերով արտադրված կամ հայերեն թարգմանված հեռուստառադիոհաղորդումն է: Առաջարկում ենք լրացուցիչ քննարկել եւ հստակեցնել, թե արդյոք ՀԽՍՀ-ում արտադրված հեռուստառադիոհաղորդումները հանդիսանալու են հայրենական արտադրության:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «Հայաստանում» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում» աբռերով:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ հոդվածում առաջարկում ենք նկատի ունենալ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հաշվեքննիչ պալատը եւ Կենտրոնական բանկը ներառվում են «պետական այլ մարմիններ» հասկացության մեջ:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը որպես փոխկապակցված անձ սահմանում է համապատասխան անձի ամուսնուն, ծնողին, երեխային, քրոջը եւ եղբորը: Առաջարկում ենք փոխկապակցված անձի հասկացությունը համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն ո րի՝ փոխկապակցված են համարվում ինչպես համապատասխան անձի, այնպես էլ նրա ամուսնու հետ ներառյալ մինչեւ 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք, քանի որ վերոնշյալ երկու նախագծերում էլ խոսքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխկապակցված անձանց մասին է:

6. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետում բաց թողնված բառեր կան:

7. Նախագծի 9-րդ հոդվածում եւ 35-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին զուգահեռ անհրաժեշտ է հղում կատարել նաեւ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին: Այսպես, « Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը որոշակի կարգավորումներ է նախատեսում հանրաքվեի նախապատրաստության ընթացքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման վերաբերյալ:

8. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 12-րդ հոդվածի 3-րդ մասը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածի 9-րդ մասը, 28-րդ հոդվածի 8-րդ եւ 25-րդ մասերը եւ 44-րդ հոդվածի 20-րդ մասը ենթադրում են նոր իրավական ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում են ընդունվելու դրանք՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

9. Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ եւ Նախագծի 26-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետերում օգտագործվում է «դատարանի վճռով» ձեւակերպումը, մինչդեռ Նախագծի 28-րդ հոդվածի 27-րդ մասի 7-րդ եւ 38-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում օգտագործվում է «դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով»կա մ «դատավճռով» ձեւակերպումները: Հետեւաբար Նախագծի նշված դրույթների միջեւ համապատասխանությունն ապահովելու նպատակով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դատական ակտը կարող է կայացվել նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կողմից, առաջարկում ենք բոլոր նշված մասերու մ օգտագործել «դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ձեւակերպումը»՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսգրքերը:

10. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասը «կարող են» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «ունենալ» բառով:

11. Նախագծի 27-րդ հոդվածի 9-րդ մասի «աշխատավարձ» բառն առաջարկում ենք փոխարինել «աշխատավարձը» բառով:

12. Նախագծի 28-րդ հոդվածի 9-րդ մասում առաջարկում ենք նշել, թե մրցութային հանձնաժողովի նախագահն ինչ ժամկետում է տեղեկացվում Խորհրդի անդամի թափուր տեղի մասին:

13. Նախագծի 28-րդ հոդվածի 27-րդ մասում որպես Խորհրդի անդամների լիազորությունների հետ կանչման հիմք նախատեսված չէ նրանց ան հայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ինչը նախատեսված է Հանձնաժողովի անդամների համար Նախագծի 40-րդ հոդվածի 3-րդ մասով: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածի 27-րդ մասում կատարել համապատասխան լրացում :

14. Նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվող «մամուլ» եզրույթն անրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծում առավելապես կիրառվող «զանգվածային լրատվական միջոցներ» եզրույթին՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ նո րմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միեւնույն տերմինով

15. Նախագծի 35-րդ հոդվածի 6-րդ մասի «49-րդ հոդվածի 3-րդ» բառերն առաջարկում ենք փոխարինել «49-րդ հոդվածի 4-րդ» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

16. Նախագծի 47-րդ հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք շտկել (4-րդ մասին հաջորդում է 6-րդ մասը): Առաջարկվող շտկման արդյունքում անհրաժեշտ կլինի Նախագծի 54-րդ հոդվածի հղումները հստակեցնել, ինչպես նաեւ 63-րդ հոդվածի 8-րդ մասի «8-10-րդ մասերում» բառերը փոխարինել «7-9-րդ մասերում» բառերով: 11. Նախագծի 49-րդ հոդվածի 5-րդ մասում անհրաժեշտ է նախատեսել, թե ինչ ժամկետում է Հանձնաժողովը համապատասխան տվյալները հրապարակում իր կայքում:

17. Նախագծի 56-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվող «բաժնեմասերի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «կամ բաժնետոմսերի» բառերը, որպեսզի համապատասխան կարգավորումը վերաբերի ինչպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, այնպես էլ բաժնետիրական ընկերություններին, ինչը կարգավորված է Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասո ւմ:

18. Նախագծի 61-րդ հոդվածի 1-ին հոդվածում նախատեսված են հեռուստառադիոհեռարձակման լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերը: Սակայն որպես լիցենզիայի դադարեցման հիմք նախատեսված չէ նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերություննե րի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի կամ բաժնետոմսերի հիսուն տոկոսից:

Ավելին, նշված արարքի կատարումը նախատեսված չէ որպես վարչական իրավախախտում Նախագծին կից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում: Հետեւաբար, Նախագծի 15-րդ հոդվածի 2 -րդ մասում նախատեսված արարքի կատարումը չի հանգեցնելու որեւէ իրավական հետեւանքների: Ուստի, անհրաժեշտ է կամ համապատասխան արարքի կատարումը նախատեսել որպես վարչական իրավախախտում կամ որպես հեռուստառադիոհեռարձակման լիցենզիայի դադարեցման հիմք: Հակառակ պարագայում վ երանում է համապատասխան արարքի արգելման նորմատիվային նշանակությունը: Վերոնշյալը վերաբերում է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խախտումներին:

19. Նախագծի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում օգտագործվող «մեկ տարվա ընթացքում» եզրույթը ենթակա է հստակեցման: Նշված դեպքում պարզ չէ, թե դա վերաբերում է մեկ օրացուցային տարվա ընթացքում կատարվող վարչական իրավախախտումներին, թե առաջին վարչական իրավախախտմանը հաջորդող մեկ տարվան:

20. Նախագծի 61-րդ հոդվածի 4-րդ մասի «7-րդ եւ 11-րդ կետերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «7-րդ, 10-րդ եւ 11-րդ» բառերով, այլապես կարգավորումից դուրս կմնա, թե լիցենզավորված անձի լուծարման դեպքում ինչպես է դադարեցվում լիցենզիայի գործողությունը:

21. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի «223.3-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր՝ 223.3-րդ հոդվածով» բառերով:

22. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին մասով լրացվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.15-րդ հոդվածի վերնագրում հոդվածի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                       Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Փաթեթին կից անհրաժեշտ է ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ, 9-11-րդ մասերում, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում, 10-րդ հոդվածի 7-րդ մասում, 43-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծեր, քանի որ նշված դրույթները պարունակում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ բաժնում անհրաժեշտ է կատարել լրացում՝ վերահեռարձակումների մասով՝ հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                    Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)