ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-299-7.04.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծով ամրագրված կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, որ «անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող Պետության օրենքով, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը, սակայն տերմինն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում եւ անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույք ձեռք բերելու ցանկացած տարբերակ կամ համանման իրավունք, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) եւ օգտակար հանածոների, աղբյուրների եւ այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող՝ փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները. նավերը, օդանավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվում: Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվ ում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա եւ վերգետնյա շենքերը, շինությունները եւ հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վն ա պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումների համատեքստում, անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում եւ անտառ ային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումներն անշարժ գույք չեն հանդիսանում:

2.Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանավորվող Պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չնշված եկամտի տեսակները, անկախ դրանց առաջաց ման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, մինչդեռ ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահու թահարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան որոշելիս հարկային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող պասիվ եկամուտները համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթա ցքում այդ եկամուտները չվճարվելու դեպքում դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով եւ ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին եւ վարկային կազմակերպություններին` այլ հարկ վճարողներից ներգրավված վարկերի, փոխառությունների եւ ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների՝ վերջիններիս թողարկած եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայ ում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:

3.Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված կամ ստացման ենթակա՝ շահութահարկի եւ եկամտային հարկի հարկման օբյեկտները ներառվում են այդ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց՝ համապատասխան հարկատեսակով հարկման օբյեկտի մեջ եւ ենթակա են հարկ ման Հայաստանի Հանրապետությունում Օրենսգրքով սահմանված կարգով, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ, իսկ 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման նպատակով սույն հո դվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող հարկման օբյեկտների գծով հաշվարկված հարկերի գումարները նվազեցվում են համապատասխան հարկերի այն գումարների չափերով, որոնք այդ կազմակերպություններից եւ ֆիզիկական անձանցից գանձվել են օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Մինչդեռ Կոնվենցիայի 23-րդ հոդվածը սահմանում է կրկնակի հարկի բացառման նոր՝ տարբերվող ընթացակարգ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`          Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`         Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)