ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-302-10.04.2018-ՊԻՄԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3021 -10.04.2018-ՊԻՄԻ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3022 -10.04.2018-ՊԻՄԻ-011/0) եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3023 -10.04.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածը «ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերում «հարցերը» բառը (օգտագործվում է 10 անգամ) փոխարինել «հարցերի» բառով:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք նշել, թե փոստի հասցեն ինչ ժամկետում է հրապարակվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Համապատասխան գործողությունների կատարման ժամկետ սահմանելու անհրաժեշտություն կա նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 20-րդ մասում, 14-րդ հոդվածի 12-րդ մասում, 15-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությունում եւ 17-րդ հոդվածի 5-րդ մասում:

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասում «5-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «6-րդ մասով» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի վերջին բառն առաջարկում ենք հստակեցնել:

7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «կազմակերպություն» բառն առաջարկում ենք փոխարինել «կազմակերպությունները» բառով:

8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «28-րդ հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «29-րդ հոդվածով» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

9. Նախագիծն առաջարկում ենք լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե երբ են ուժի մեջ մտնելու Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 13-րդ եւ 19-րդ մասերը, եւ ինչ ժամկետում են ընդունվելու դրանցով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

10. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածով լրացվող՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 2.1-ին մասում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական» բառերն առաջարկում ենք փոխարինել «սահմանադրական» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

11. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը «սահմանադրական» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «2016 թվականի մայիսի 25-ի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

12. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում (այս նախագծում կա երկու 2-րդ հոդված, խոսքը երկու 2-րդ հոդվածներին էլ վերաբերում է, առաջարկում ենք հոդվածների համարակալումն ուղղել), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

13. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 2.1-ին մասի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

14. ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առաջին 2-րդ հոդվածի «51-րդ հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 51-րդ հոդվածի» բառերով:

15. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

16. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում անհրաժեշտ է փոփոխություն նախատեսել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասում:

17. ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրի «լրացումներ» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

18. ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի «52-րդ հոդվածը» բառերն առաջարկում ենք փոխարինել «52-րդ հոդվածի 1-ին մասը» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`     Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)