ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-327-8.06.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասը «դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ.» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել եւ դարձնել «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:
3. Կարծում ենք, որ Նախագծի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցագնի մեջ մտնում են նաեւ պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) եւ տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ : Դա նշանակում է, որ հայցադիմումը ներկայացնելու օրվանից հայցագինը, հետեւաբար նաեւ՝ դրա նկատմամբ հաշվվող պետական տուրքը (դատական ծախսը), չի կարող փոփոխվել:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)