ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-341-15.06.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի եւ Գեւորգ Գորգիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «հունվարի 30-ի ՀՕ-59-Ն» բառերն առաջարկում ենք փոխարինել «հունվարի 16-ի ՀՕ-58-Ն» բառերով՝ ճիշտ նշելու համար «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի ընդունման ամիս-ամսաթիվը եւ հերթական համարը:

2. Նախագծի 1-ին հոդվածն առաջին «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով, քանի որ Նախագծի 2-րդ հոդվածը հղում է պարունակում «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

3. Նախագծի 1-ին հոդվածի «՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

4. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետի կատարման արդյունքում կազմված.

1) կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը ներառում է հաշվետվություն հաշվեքննության առարկայի տնտեսման եւ/կամ նպատակային արդյունավետության եւ/կամ ծախսային արդյունավետության վերաբերյալ.

2) ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները համապատասխանում են սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին.

3) ընթացիկ եզրակացությունը, ըստ անհրաժեշտության, ներառում է.

ա. գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնաբերելու վերաբերյալ.

բ. գրառում` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ.

գ. առաջարկություններ հաշվեքննության օբյեկտի ղեկավարությանը եւ այլ շահագրգիռ կողմերին.

դ. հաշվեքննության արձանագրությունների վերաբերյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարների ներկայացրած առարկությունները եւ բացատրությունները.

ե. եզրակացություններ.

զ. այլ տեղեկատվություն:»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

                            Կատարողներ`             Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                                                             Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`           Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

                              Կատարողներ`                 Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                                                                       Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)