ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«« Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին » օրենքում լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ ՝ Պ-361-2 8. 0 8. 2018-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «« Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին » օրենքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետ եւ յալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «մասին»» բառից հետո առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը :

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը լ րացնել նոր՝ 14.1-րդ հոդվածով, սակայն անհրաժեշտ է նշել, որ վերոնշյալ օրենքում արդեն իսկ առկա է 14.1-րդ հոդված , հետեւաբար առաջարկում ենք լրացվող հոդվածում «14.1» թիվը փոխարինել «13.2» թվով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի14-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                     Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                    Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)