ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին ( փաստաթղթային կոդ`Պ-258-14.08.2019-ԱՍ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) օրենսդրական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության»բառերը հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Նախագծի վերաբերյալ այլդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին ( փաստաթղթային կոդ`Պ-258-14.08.2019-ԱՍ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ