ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-268-04.09.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները.

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 6.1-ին կետում: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքում 6-րդ հոդված առկա չէ, հետեւաբար գտնում ենք, որ նախատեսվող լրացումը վերաբերելի է Օրենքով հաստատված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի» 6-րդ գլխի 6.1-ին կետին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «ՀՕ-276 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 6.1 կետի 2-րդ պարբերության» բառերը փոխարինել «ՀՕ-276 օրենքով հաստատված Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլխի 6.1-ին կետում» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-361)


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-268-4.09.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի նպատակն է` բնակլիմայական պայմանների պատճառով Սեւանա լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում սահմանափակել ավել ջրառի իրականացումը, քանի որ Սեւանա լճի մակարդակի իջեցման հետեւանքով, ըստ Նախագծի հեղինակի, ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման շնորհիվ մեծացել է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը եւ բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը:

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախ եւ առաջ անհրաժեշտ է ճշտել Նախագծի 1-ին հոդվածով տրված հղումը, քանի որ « Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը 6-րդ հոդված չունի: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածի « 6-րդ հոդվածի 6.1 կետի 2-րդ պարբերության» բառերը փոխարինել , « բաղկացուցիչ մասը կազմող՝ « Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրեր» բաժնի 6.1 կետի 1-ին պարբերության» բառերով:

3.2 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է « Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրեր» բաժնի 6.1 կետի 1-ին պարբերության՝ Սեւանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակի՝ 170 մլն մ3 բառերից հետո ավելացնել « սահմանափակելով օրենքով նախատեսված չափաքանակից ավել ջրառի իրականացումը Սեւանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում» բառերը, որը որեւէ կերպ չի կարող ապահովել Նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակի ապահովումը (քանի որ, անկախ լրացվող բառերից, միեւնույն է, ջրառի թույլտվությունը կատարվում է օրենքի ընդունմամբ, եւ 170 մլն մ3-ից ավելի ջրառ թույլ չտալու միակ մեխանիզմը համապատասխան օրենք չընդունելն է), իսկ լրացվող տեքստից էլ անհայտ է մնում, թե ո՞վ (պետական ո՞ր մարմինը) եւ ի՞նչ մեխանիզմներով ու իրավական ակտեր ընդունելով պետք է սահմանափակի ավել ջրառը, այսինքն՝ առաջարկվող լրացումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության եւ որոշակիության սկզբունքներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.՝ 011-513-668)

17.09.2019թ.


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝Պ-268-04.09.2019-ՏՏԳԲ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծով առաջարկվում է սահմանափակել օրենքով նախատեսված չափաքանակից ավել ջրառի իրականացումը Սեւանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում, քանի որ Սեւանա լճի էկոհակամակարգի կայունության հիմնական նախապայմանը՝ լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Հարությունյան(հեռ.՝ 011-513-339)

17.09.2019թ.