ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0) ,«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-276 1 -12.09.2019-ԱՍ-011/0 օրենքների նախագծերի փաթեթի ) եւ « «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-276 2 -12.09.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն (այսուհետ նաեւ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը՝
1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով սահմանված օրենսգրքի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, այն է՝ հանել «ՀՀ» բառը եւ ամսաթվից հետո լրացնել օրենքի հերթական համարը: Նույն առաջարկը վերաբերում է նաեւ ««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներով տրված իրավական ակտերի անվանմանը:
2. Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 1-ին հոդվածի եւ 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանված «Տեսչություն» բառը փոխարինել «Տեսչական մարմին» բառերով:
3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածովսահմանված «412» թիվն առաջարկում ենք փոխարինել «41.2» թվով՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը:
4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով կատարվող փոփոխությունների արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1695 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման համար, այն է՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավունք է վերապահվում առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի գործող 2442 -րդ հոդվածով հարկային իրավախախտումների մասով այդ գործերը քննելու իրավունքը վերապահված է հարկային մարմիններին: Միաժամանակ հարկ է նշել, որ Հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով ՀՀօրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողին չձեւակերպելու փաստը հարկային մարմինների կողմից իրականացվող համալիր ստուգման արդյունքումբացահայտելու դեպքում նախատեսված է տուգանքի նշանակում: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով տարանջատել նույն վարչական իրավախախտման կապակցությամբ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված իրավասությունները հարկային մարմինների իրավասություններից:
5. Միաժամանակ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ նախագծերի փաթեթին կից ներկայացված 2-րդ տեղեկանքի վերնագիրը չի համապատասխանում տեղեկանքի բովանդակությանը:
Նախագծերի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0), «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2761 -12.09.2019-ԱՍ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-2762 -12.09.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողության, ինչպես նաեւ աշխատանքային օրենսդրության խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու անհրաժեշտությամբ:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:
Նախագծերի փաթեթը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)
24.09.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-276-12.09.2019-ԱՍ-011/0), « Տեսչական մարմինների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-2761 -12.09.2019-ԱՍ-011/0) եւ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-2762 -12.09.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Զեյնալյանի եւ Հ. Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » , « Տեսչական մարմինների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » եւ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթով ներկայացվող առաջարկությունների ընդունման պարագայում կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողությունը: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի տեսչական համակարգն իր գործառույթներով կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
Մասնավորապես՝ « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծում:
3.1Անհրաժեշտ է Նախագծի հոդված 1-ի 2-րդ կետից հանել « գործառույթները, » բառը՝ քանի որ դրանք կանոնադրական գործառույթներ են եւ պետո է տեղ գտնեն Տեսչության կանոնադրության մեջ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
17.09.2019թ.