ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-280-12.09.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը՝
1. Նախագծի 1-ին հոդվածով սահմանված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել եւ լրացվող մասից կամ կետից առաջ գրել «նոր» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված լրացումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում» բառերը, քանի որ նշվածները ներառված են «ռազմական դրության» հասկացության մեջ, որը սահմանված է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի1-ին հոդվածով:
4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ հոդվածում լրացվող դրույթներում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ միասին նախատեսել նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անհատ ձեռնարկատերերին: Նշված առաջարկը պայմանավորված է այնհանգամանքով, որ«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասից բխում է, որ բժշկական օգնություն եւ սպասարկում կարող է իրականացվել ինչպես իրավաբանական անձի, այնպես էլ անհատ ձեռնարկատիրոջ կողմից: Հետեւաբար ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել ամբողջական ուժերով կազմակերպելու նպատակով՝ գտնում ենք, որ նպատակահարմար կլինի ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի մեջ ընդգրկել ոչ միայն պետական եւ մասնավոր բժշկական կազմակերպություններին, այլեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն եւ սպասարկումիրականացնող անհատ ձեռնարկատերերին:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ`Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616),
Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ`Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616),
Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-280-12.09.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)
20.09.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-280-12.09.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված « Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում՝ ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ:
Նախագծի ընդունմամբ ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորությունները կվերապահվեն ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
18.09.2019թ.