ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-283-13.09.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Արթուր Գրիգորյանի, Արթուր Դալլաքյանի, Վարդան Ղուկասյանի եւ Տիգրան Ստեփանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բաժնետիրական ընկերությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծով առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին»օրենքի (այսուհետ` Օրենք) 88-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «միանձնյա գործադիր մարմնի» բառերը, եւ սահմանել, որ միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի վերը նշված հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանը իր 2016 թվականի հոկտեմբերի 28-ի ՍԴՈ-1316 որոշմամբ ընգծել է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն ` « Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդմասը, ըստ էության, նախատեսում է բացառություն ընդհանուր կանոնից : Օրենքը չի նախատեսում որեւէ հատուկ կարգավիճակ որեւէ աշխատողի համար, սակայն տնօրենի աշխատանքից ազատման առնչությամբ Օրենքի 88-րդ հոդվածում ամրագրված իրավասության բնույթից հետեւում է, որ այստեղ առկա է հատուկ կարգավիճակի ինստիտուտ: Նույնը վերաբերում է նաեւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքին:

Սահմանադրական դատարանը նշել է, որ նման բացառությունն ինքնանպատակ չէ, այն պայմանավորված է «տնօրեն-գործարար հարաբերություններ» առանձնահատկություններով: Նկատի ունենալով, որ բաժնետիրական ընկերության տնօրենի աշխատանքային իրավական կարգավիճակն էականորեն տարբերվում է մնացած աշխատողների աշխատանքային իրավական կարգավիճակից, հաշվի առնելով նաեւ վերջինիս կողմից գործատուի ներկայացուցիչ հանդիսանալը եւ առանձնահատուկ լիազորություններով օժտված լինելու հանգամանքը:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով բաժնետիրական ընկերության ժողովի լիազորությանը, համաձայն որի՝ նա կարող է «ցանկացած ժամանակլուծել միանձնյագործադիր մարմնի… հետ կնքված պայմանագիրը…», կրկին վերահաստատել է իր իրավական դիրքորոշումը (տե՛ս ՍԴՈ-902 որոշումը), առ այն, որ տնտեսական գործունեության ազատությունը, ի թիվս այլնի, ենթադրում է գործատուին այնպիսի իրավազորություններիտրամադրում, որոնք նրան թույլ կտան, տնտեսական գործունեության արդյունավետության եւ իր գույքի ռացիոնալ օգտագործման նպատակներից ելնելով, ինքնուրույնաբար եւ իր ռիսկով ընդունել կազմակերպչական եւ կադրային քաղաքականությանն ուղղված որոշումներ:

Սահմանադրական դատարանը վերը նշված որոշմամբ հավելել է, որ որպես օբյեկտիվ հիմք պետք է դիտել այն հանգամանքը, որ օրենքը բաժնետիրական ընկերության ժողովին տրամադրել է հայեցողական բնույթի բավականին լայն ազատություն, նկատի ունենալով երկու հանգամանք` այն, որ վերջինս պետք է օժտված լինի տնտեսական գործունեության ազատությամբ ու ազատ տնտեսական մրցակցության ապահովմամբ, եւ որ բաժնետիրական ընկերության տնօրենն ունի առանձնահատուկ կարգավիճակ. ի տարբերություն աշխատանքի շուկայում առկա այլ իրավահարաբերությունների, որտեղ, որպես կանոն, կատարված աշխատանքի գնահատման չափանիշն աշխատանքի որակն է, բաժնետիրական ընկերությունների միանձնյա գործադիր մարմնի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամների աշխատանքի գնահատականը հիմնականում կատարված աշխատանքի արդյունքն է, որի գնահատողն ընկերության բաժնետերերն են:

Միաժամանակ հավելենք, որ Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի կապակցությամբ իրավական դիրքորոշում է հայտնել նաեւ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով կայացրած 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման շրջանակներում: Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է հետեւյալը.

«… Միանձնյա գործադիր մարմնի հետ պայմանագիրը ցանկացած ժամանակ լուծելու հնարավորությունը եւս պայմանավորված է բաժնետիրական ընկերության տնօրենի իրավական կարգավիճակի առանձնահատկություններով:

Վճռաբեկ դատարանն այս առումով նախեւառաջ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ համապատասխան ընկերության սեփականատերը (այդ թվում` ի դեմս ընկերության խորհրդի եւ ընդհանուր ժողովի ` օրենքով նախատեսված դեպքերում ) բնականաբար պետք է օժտված լինի որոշակի իրավազորություննե րով, որոնք վերջինիս հնարավորություն կտան իր տնտեսական գործունեությունն առավել արդյունավետորեն իրականացնելու եւ կոնկրետ ընկերությունում իր ներդրած գույքը հնարավորինս ռացիոնալ օգտագործելու նպատակներով, իր պատասխանատվության ներքո ինչպես նշանակել (ընտրել) ընկերության ղեկավար, ում կվստահվի ստեղծված ընկերության կառավարումը, ընկերության գույքի ամբողջականության եւ պահպանության ապահովումը, այնպես էլ անհրաժեշտության դեպքում դադարեցնել համապատասխան անձի հետ ծավալված հարաբերությունները:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու ` « Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված հնարավորությունը բխում է բաժնետիրական ընկերության բաժնետերերի շահերից , իսկ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել ձեռնարկատիրական գործունեության զարգացման ռազմավարության եւ մարտավարության փոփոխությամբ, կամ ընկերության ղեկավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, կամ գործունեության նոր ուղղությունների ընտրությամբ, կարող է պայմանավորված լինել ընկերության, որպես քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցի, իրավական կարգավիճակի եւ գույքային դրության փոփոխությամբ, ինչպես նաեւ այլ պատճառներով, որոնց սպառիչ եւ ամբողջական ցանկը հնարավոր չէ նախապես սահմանել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետում ամրագրված «ցանկացած ժամանակ» ձեւակերպումը, որը ենթադրում է այդպիսի անհրաժեշտության առաջացման դեպքում յուրաքանչյուր պահի ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծելու հնարավորության առկայություն, ըստ էության, բխում է շուկայական տնտեսության պահանջներից` հաշվի առնելով բաժնետիրական ընկերությունների տնտեսական գործունեության ազատությունը եւ ազատ տնտեսական մրցակցությունը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծելու վերաբերյալ համապատասխան մարմնի որոշումը կարող է չպարունակել այդպիսի որոշման որեւէ պատճառաբանություն, ինչը եւս բխում է տնտեսական գործունեության ազատության եւ տնտեսական մրցակցության սկզբունքից, հաշվի առնելով, որ այդպիսի որոշում կայանցնելու դրդապատճառները կարող են կապված լինել օրինակ, առեւտրային գաղտնիքի, կամ նոու-հաուի (know-how) հետ եւ այլն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետեւյալը `

Սահմանադրական դատարանը 13.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-753 որոշմամբ նշել է, որ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի ` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու ` թե տվյալ դեպքում ին չ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել ,օրենքե, եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

Սահմանադրական դատարանի ` վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88- րդ հոդվածի 5- րդ կետում ամրագրված դրույթին , Վճռաբեկ դատարանը գտնո ւմ է, որ այն ձեւակերպված է բավարար ճշգրտությամբ, եւ թույլ է տալիս կանխատեսել, որ բաժնետիրական ընկերության ֆիզիկական անձ գործադիր մարմնի հետ կնքված պայմանագիրը, բացի ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի, կարող է նաեւ լուծվել ցանկացած պահի ` անկախ այդ դ եպքերի առկայության:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերով սահմանափակելու հետեւանքով վտանգվում է տնտեսական գործունեության ազատության եւ ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական սկզբունքների լիարժեք ապահովման պայմաններում առեւտրային գործունեություն ծավալելու բաժնետիրական ընկերությունների իրավունքը: Ուստի, առաջարկում ենք Նախագծով նախատեսված փոփոխությունն ու լրացումը քննարկել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1316 որոշման եւ Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով կայացրած 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում: Մասնավորապես՝ բաժնետիրական ընկերության միանձնյա գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման հարաբերությունների կարգավորումը տանել այնպիսի ուղղությամբ, որ պաշտպանության ենթարկվեն ինչպես այդ հարաբերությունների աշխատանքային տարրերը, այնպես էլ ապահովվեն ընկերության սեփականատիրոջ (այդ թվում` ի դեմս ընկերության խորհրդի եւ ընդհանուր ժողովի) իր տնտեսական գործունեությունն առավել արդյունավետորեն իրականացնելու եւ կոնկրետ ընկերությունում իր ներդրած գույքը հնարավորինս ռացիոնալ օգտագործելու հնարավորությունները:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից ա ռաջարկում ենք Նախագծի վերնագրից եւ 1-ին հոդվածից «ՀայաստանիՀանրապետության» բառերը հանել՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդմասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՆԻ  ՄՈՒԹԱՖՅԱՆ



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-283-13.09.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Արթուր Գրիգորյանի, Արթուր Դալլաքյանի, Վարդան Ղուկասյանի եւ Տիգրան Ստեփանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծով ակնկալվում է պահպանել աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը, կանխել սեփականատիրոջ՝ ոչնչով չպատճառաբանված ցանկությունը վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հարցում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)

30.09.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Բաժնետիրական ընկերությունների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-283-13.09.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Պետրոսյանի, Ա. Գրիգորյանի, Ա. Դալլաքյանի, Վ. Ղուկասյանի եւ Տ. Ստեփանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Բաժնետիրական ընկերությունների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Ներկայացված Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պահպանել աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը եւ կանխել սեփականատիրոջ՝ ոչնչով չպատճառաբանված ցանկությունը վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերություններըդադարեցնելու հարցում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011 513-235)

19.09.2019թ.