ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական դատարանի դատավոր ( անդամ ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի ( փաստաթղթային կոդ` Խ-287-19.09.2019-ՊԻ-012/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հավելվածում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենք» բառերը բոլոր տեղերում առաջարկում ենք փոխարինել«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենք» բառերով եւ Նախագծի 1-ին հավելվածի 2.6-րդ կետում «ՀՀ Դատական օրենսգրքի» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Միաժամանակ, որպես վրիպակ, Նախագծի 1-ին հավելվածի 1.2-րդ կետում առաջարկում ենք «թիվ ՍԴԱՈ-60» բառերը փոխարինել «թիվ ՍԴԱՈ-58» բառերով՝ նկատի ունենալով, որ Վահե Գրիգորյանը վարույթից հեռացվել է նշված որոշմամբ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)