ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-289-20.09.2019-ՏՀ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-2891 -20.09.2019-ՏՀ-011/0), ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-2892 -20.09.2019-ՏՀ-011/0), ««Տեղական տուրքերի եւ վճարներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ՝Կ-2893 -20.09.2019-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-2894 -20.09.2019-ՏՀ-011/0)վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքների նախագծերիփաթեթը (այսուհետ նաեւ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ծխախոտային արտադրատեսակի հասկացության մեջ արդեն իսկ սահմանված են ծխախոտային արտադրատեսակի օգտագործման հնարավոր եղանակները: Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված «ծխախոտային արտադրատեսակի օգտագործմանը» վերաբերող դրույթըհանել:

2.Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրով եւ բովանդակությամբ նախատեսվում է ծխախոտային արտադրատեսակների (…) իրացմանը, շրջանառությանը վերաբերող իրավական կարգավորում, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով իրացումը ներառված է «շրջանառություն» հասկացության մեջ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրում եւ բովանդակության մեջ «իրացում» բառն իր հոլովաձեւերով հանել:

3. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «սահմանված» բառը փոխարինել «հաստատված» բառով՝ հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի 2-րդ նախադասությունը:

4. Առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված « «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի 1-ին հոդվածներով տրված իրավական ակտերի անվանմանը:

5. Առաջարկում ենք « «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքների նախագծերի առաջին էջի վերեւի աջ անկյունում մեծատառերով նշել «ՆԱԽԱԳԻԾ» բառ՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

6. Առաջարկում ենք « «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ եւ 5-րդ հոդվածներով սահմանված «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքների նախագծերին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-289-20.09.2019-ՏՀ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2891 -20.09.2019-ՏՀ-011/0), «Գովազդի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2892 -20.09.2019-ՏՀ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2893 -20.09.2019-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2894 -20.09.2019-ՏՀ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին » , «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » , «Գովազդի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » , «Տեղական տուրքերի եւ վճարների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » եւ«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի նպատակն է պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ծխախոտի ծխի վնասակար հետեւանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների եւ շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաեւ նպաստել բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ եւ մերժելի վարքագիծ արմատավորելուն:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ   ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)

07.10.2019թ.


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-289-20.09.2019-ՏՀ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2891 -20.09.2019-ՏՀ-011/0), «Գովազդի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2892 -20.09.2019-ՏՀ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2893 -20.09.2019-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2894 -20.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին » , «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » , «Գովազդի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » , «Տեղական տուրքերի եւ վճարների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ ազգերի կազմակերպության «Օրակարգ 2030-ի » Կայուն զարգացման 3-րդ նպատակի 3.ա թիրախի իրականացման եւ տեղայնացման միջոցառման պահանջներից (Ուժեղացնել ԱՀԿ-ի ծխախոտի վերահսկման կոնվենցիայի իրագործումը):

3. Նախագծի փաթեթի «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին » ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախագծի 1-ին հոդվածի հիմնական հասկացությունների 14-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել «...բացառությամբ պատուհանների եւ դռան համար նախատեսված բացվածքների » նախադասությունը եւ ընդհանրապես՝ նման բացառության սահմանումը, քանի որ այդ կապակցությամբ հարց է առաջանում. Արդյո՞ք շինության մեջ պատուհանների եւ դռան համար նախատեսված բացվածքների առկայությունը «փակ տարածքը » վեր է ածում ոչ փակ տարածքի:

3.2 Նախագծի 4-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից » բառերն առաջարկում ենք փոխարինել «լիազորված մարմնի կողմից » բառերով, քանի որ վերջինս ավելի շուտ լիազորված մարմնի գործառույթ է,

բ) նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անվտանգության տեխնիկական կանոնակարգը, ըստ էության, որեւէ կապ չունի ծխախոտ արտադրող ընկերության լոգոյի կամ ապրանքային նշանի հետ (քանի որ անվտանգ ծախախոտ սկզբունքորեն չի կարող գոյություն ունենալ), ուստի անիմաստ եւ անբացատրելի է մնում այս մասում սահմանվող արգելքից բացառության կատարումը կապված՝ «...անվտանգության տեխնիկական կանոնակարգով թույլատրվածների » հետ:

գ) ի վերջո՝ վերը նշված բացառության ուժով հայեցողական իրավունքի տրամադրումն իրենից կոռուպցիոն ռիսկեր է ներկայացնում եւ կարող է անհավասար պայմանների առաջ կանգնեցնել տնտեսավարող տարբեր կազմակերպություններին: Մյուս կողմից էլ նման դրույթը բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսական մրցակցության վրա եւ անհարկի բարդություններ կստեղծի ծխախոտի արտադրատեսակների ներմուծման ոլորտում:

3.4 Նախագծի 5-րդ հոդվածում թվարկված արգելքների մեծ մասի շրջանցումը առանձնակի դժվարություն չի ներկայացնի, սակայն, մյուս կողմից՝ կստեղծի ծխախոտի արտադրատեսակների ստվերային շրջանառություն, միաժամանակ՝ պարտադրելով էականորեն մեծացնել համապատասխան վարչարարության ծավալները: Բացի այդ, համատարած վերահսկողության եւ վարչարարության չիրականացման դեպքում կստացվի օրենքի ընտրովի կիրառում, որն էլ սոցիալական մեծ դժգոհությունների առիթ կարող է տալ:

3.5 Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա » , «բ » եւ «գ » ենթակետերում սահմանված արգելքները («շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության » պահպանումը), սույն օրենքի իմաստով, ըստ էության, ոչինչ չեն կարող տալ, քանի որ գործնականում որեւէ տարբերություն չկա, թե հիվանդը, դպրոցականը եւ այլն ծխող մարդուն 5 մետր հեռավորության վրաէ տեսնում, թե 4 մետր 90 սանտիմետր հեռավորության վրա: Նմանատիպ արգելքները, թեեւ գործնականում անիմաստ եւ անվերահսկելի են, առաջարկում ենք սահմանել գոնե նշված շենքերի սպասարկման տարածքներում:

3.6 Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասը կրկնում է նույն հոդվածի 1-ին մասի դրույթը, որն առաջարկում ենք հանել:

Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ` Ա. Գալստյան , Մ. Դալլաքյան

(հեռ.` 011 513-235 , 011-513-339)

07.10.2019թ.