ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-297-25.09.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ» բառերը, քանի որ Նախագծով կատարվում են միայն լրացումներ:

2. Նախագծի 1-ին հոդվածում «4-րդ հոդվածը լրացնել 15.1-ին կետով» բառերն առաջարկում ենք փոխարինել «4-րդ հոդվածում լրացնել նոր՝ 15.1-ին կետ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է Նախագծի մյուս հոդվածներին:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում էլրացում կատարել «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածում: Մասնավորապես ՝ նոր 2.1-ին հոդվածով, որպես գործունեության լիցենզիա ստանալու պայման, նախատեսվումէ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրականսեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք ներկայացնելը: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենքի 4-րդ հոդվածում եւ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություննների շարքում սահմանվում է «իրականսեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքի» հասկացությունը: Հետեւաբար Նախագծի 2-րդ հոդվածից առաջարկում ենք հանել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված» բառերը՝ նկատի ունենալով, որ Նախագծի 1-ին հոդվածով արդեն իսկ բացահայտված է «իրականսեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք» հասկացության բովանդակությունը:

4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է նոր «ե», «զ», «է» եւ «ը» կետերով լրացում կատարել Օրենքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել նաեւ նշված կետերով նախատեսվող դեպքերում: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ«ե», «զ», «է» եւ «ը» կետերով նախատեսված դրույթներն իրենց բովանդակությամբ չեն համապատախանում Օրենքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումներին, քանի որ Նախագծով լրացվող վերոնշյալ կետերով սահմանված դեպքերը, ըստ էության, չեն վերաբերում լիցենզիայի դադարեցմանը: Մասնավորապես՝ «զ» կետով նախատեսվում է լիցենզիայի կասեցում մինչեւ համապատասխան խախտման պատճառի վերացումը, «է» կետով նախատեսվում է գրավոր զգուշացում: Ընդ որում, վկայակոչված «է» կետով նախատեսված պատասխանատվության միջոցի, այն է՝ «գրավոր զգուշացում» եզրույթի փոխարեն Օրենքով օգտագործվում է «նախազգուշացում» եզրույթը (տե՛ս, օրինակ, Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մաս): Ինչ վերաբերում է Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված «ը» կետով սահմանված դրույթին, ապա դրանում կարգավորվում են լիցենզիայի կասեցման կարգը եւ դրա իրականացման ժամկետը:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «ե» կետով նախատեսված իրականսեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքը լիցենզավորված անձի կողմից չներկայացնելու հանգամանքը որպես լիցենզիայի դադարեցման հիմք նախատեսելը, մեր կարծիքով, անընդունելի է, քանի որ չի բխում «Լիցենզավորման մասին» օրենքի իրավակարգավորումներից: Օրինակ, եթե արդեն իսկ լիցենզավորված անձի կողմից խախտվել է փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պահանջը, ապա դա կարող է համարվել լիցենզիայի կասեցման հիմք՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող իրավակարգավորումները համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» օրենքի տրամաբանությանը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էներգետիկայի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-297-25.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են էներգետիկայի բնագավառում տվյալների հրապարակայնության եւ մատչելիության ապահովման համակարգի ներդրման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացահայտել էներգետիկայի բնագավառում իրավաբանական անձանց իրական սեփականատերերին, ինչպես նաեւ ապահովել թափանցիկություն եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

08.10.2019թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էներգետիկայի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-297-25.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, ըստ Նախագծի հեղինակների, կապահովվեն էներգետիկայի բնագավառում թափանցիկություն, որը հանրային ծառայությունների կարեւորագույն ոլորտներից մեկն է:

Հանրային ծառայությունների ոլորտում գործող իրավաբանական անձանց գործունեության թափանցիկությունը բխում է հանրային շահի սպասարկման պետության գործառույթից:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Դալլաքյան

(հեռ. 011-513-339)

07.10.2019թ.