ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-298-26.09.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածում «147-րդ հոդվածը 1-ին մասի 4-րդ կետը» բառերն առաջարկում ենք փոխարինել «147-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, մասնավորապես, նախատեսել, որ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում ապահովագրական հատուցումները, այդ թվում՝ եթե ֆիզիական անձը հանդիսանում է ապահովադիր եւ հատուցման գումարը ստանում է ապահովագրական շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից : Այսինքն՝ ստացվում է, որ ապահովագրական շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ստացված ապահովագրական հատուցման գումարը հետագայում ֆիզիկական անձին փոխանցելու դեպքում Նախագծով այդ գումարը կրկին դիտարկվում է ապահովագրական հատուցում՝ ներառված լինելով «ապահովագրական հատուցում» հասկացության մեջ: Մեր կարծիքով, նշված գումարը չի կարող ներառվել «ապահովագրական հատուցում» հասկացության մեջ հետեւյալ հիմնավորմամբ.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 9831 -րդ հոդվածով սահմանված են ապահովագրության տարրերը:Մասնավորապես՝ նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է»: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով»:
Վերոգրյալ դրույթների հիման վրա՝ գտնում ենք, որ շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ապահովագրական հատուցումը ստանալու եւ այդ գումարը բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դառնալու պահից ապահովագրական հարաբերությունները դադարում են, եւ տվյալ գումարը ֆիզիկական անձին չի կարող փոխանցվել որպես ապահովագրական հատուցում: Ուստի, առաջարկում ենք Նախագծով լրացվող դրույթը չներառել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես ապահովագրական հատուցման տեսակ:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Խ-298-26.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան » խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է ապահովադիր ֆիզիկական անձանց ապահովագրության շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից վճարված հատուցման գումարը դիտարկել որպես նվազեցվող եկամուտ՝ եկամտային հարկի գծով հարկման բազան որոշելիս:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
04.10.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկայինօրենսգրքում լրացումկատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Խ-298-26.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան » խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է նվազեցվող եկամուտ համարել այն դեպքերը, երբ ֆիզիկական անձը հանդիսանում է ապահովադիր եւ հատուցման գումարը ստանում է ապահովագրության շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
17.10.2019թ.