ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-300-30.09.2019-ԳԿ-011/0) եւ ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3001 -30.09.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հարություն Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածում կատարել փոփոխություն եւ տվյալ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, այն է` «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում` անվճար կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով»: Նշված փոփոխության կապակցությամբ անհրաժեշտ է փաստել, որ Նախագծով նշված իրավակարգավորումն արդեն իսկ արտացոլված է ինչպես «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում, այն է՝ «Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ եւ մրցութային կարգով` անվճար միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն», այնպես էլ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում` «Պետությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատուժի շուկայի կազմը եւ կառուցվածքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է` 1) մրցութային կարգով արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն` պետական բյուջեի միջոցների հաշվին»:
Եթե Նախագծի նպատակն է մրցութային հիմունքներով անվճար կրթություն կազմակերպել միայն նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում, ապա, մեր կարծիքով, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է՝ վերոգրյալ հիմնավորմամբ: Նշված անհրաժեշտությունն առկա է, եթե Նախագծի նպատակն է նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական մասնավոր ոլորտի ուսումնական հաստատություններում եւս մրցութային հիմունքներով անվճար կրթություն կազմակերպելու պարտականությունը պետության վրա դնելը:
2. Նախագծի վերնագրում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագիրը:
3. Նախագծի 1-ին հոդվածում «1999 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք «ՀՕ-297-Ն» բառերը փոխարինել «ՀՕ-297» բառերով:
4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության մեջ «հիմնական կրթության հիմքով» բառերն առաջարկում ենք փոխարինել «հիմնական ընդհանուր կրթության հիմքով» բառերով, քանի որ «Կրթության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով օգտագործվում է առաջարկվող եզրույթը:
5. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «լրացնել» բառից հետո ավելացնել «նոր» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:
6. Նախագծի 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Նույնը վերաբերում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կրթության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-300-30.09.2019-ԳԿ-011/0) եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-3001-30.09.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հարություն Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթի ընդունումը, ըստ հեղինակների, հնարավորություն կընձեռի առավել նպատակաուղղված եւ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անվճար ուսուցմամբ տեղեր հատկացնել, իսկ վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն կտան ուսումնական հաստատություններին ձեւավորել որոշակի բյուջե՝ այն կանոնադրական նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաեւ միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ՝ 2-րդ կուրսում՝ առկա ուսուցմամբ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)
07.10.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-300-30.09.2019-ԳԿ-011/0) եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3001 -30.09.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հարություն Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կընձ եռի առավել նպատակաուղղված եւ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անվճար ուսուցմամբ տեղեր հատկացնել , իսկ վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն կտան ուսումնական հաստատություններին ձեւավորել որոշակի բյուջե՝ այն կանոնադրական նպատակներով օգտագործելու համար , ինչպես նաեւ հավասար պայմաններ կստեղծի արվեստի, առողջապահության, սպորտի, եւ հեռակա ուսուցում չունեցող այլ մասնագիտությամբ շրջանավարտներին կրթությունը շարունակելու տվյալ մասնագիտության 2-րդ կուրսում՝ առկա ուսուցմամբ:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513- 273 )
16.10.2019թ.