ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-306-03.10.2019-ՖՎ, ԱՍ, ԱՀ, ԳԿ, ԵԻ, ՄԻ, ՊԱ, ՊԻ, ՏԵ, ՏՀ, ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի բոլոր 12 հոդվածների մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

2. Նախագծի 4-րդ հոդվածում եւ ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 200-րդ հոդվածը: Կրկին առաջնորդվելով Սահմանադրությամբ՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում եւ ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերի համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Կառավարության» բառի համապատասխան հոլովաձեւերով:

3. Նախագծի 5-րդ հոդվածում եւ մյուս հոդվածներում վկայակոչված օրենքների անվանումներից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 11-րդ մասում սահմանված «ՓԲԸ» հապավումն առաջարկում ենք շարադրել ամբողջական տարբերակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

5. Նախագծի 7-րդ հոդվածի 15-րդ մասում «23-րդ հոդվածի 1-ին կետին» բառերն առաջարկում ենք փոխարինել «23-րդ հոդվածի 1-ին մասին» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը: Նույնը վերաբերում է Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերին, 12-րդ մասի «գ» եւ «դ» կետերին, ինչպես նաեւ 15-րդ մասին:

6. Առաջարկում ենք Նախագծի Հավելված N 7-ի 5-րդ կետում սահմանված «Դեղորայքի» բառը փոխարինել «Դեղերի» բառով՝ հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքով սահմանված եզրույթը (տե՛ս, օրինակ, 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է, որ բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ձեւով, առաջարկում ենք Նախագծի Հավելված N 7-ի 5-րդ կետում սահմանված «ամբուլատոր-պոլիկլինիկական» բառը փոխարինել «արտահիվանդանոցային» բառով:

7. Առաջարկում ենք Նախագծի Հավելված N 5-ի 215-րդ կետով սահմանված «կառույցներ» բառը փոխարինել «կառուցվածքներ» բառով՝ հիմք ընդունելով Ջրային օրենսգրքի 1-ին հոդվածով նախատեսված ջրային համակարգի հասկացության բովանդակությունը:

8. Նախագծի Հավելված N 10-ի 31-րդ կետում առաջարկում ենք «խնամակալի» բառից հետո փակագծերում սահմանել «(հոգաբարձուի)» բառը՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ եւ 35-րդ հոդվածներից բխում է, որ խնամակալի ընտանիքում կարող է կազմակերպվել մինչեւ 14 տարեկան երեխայի խնամքը, իսկ 14-18 տարեկան երեխայի խնամքը` հոգաբարձուի ընտանիքում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ.` 011-513-361), (108),

                      Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

                       Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

                        Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

                        Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության 20 20 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ( փաստաթղթային կոդ ` Կ -3 06 -0 3 .10.201 9 - ՖՎ , ԱՍ , ԱՀ , ԳԿ , ԵԻ , ՄԻ, ՊԱ , ՊԻ , ՏԵ, ՏՀ, ՏՏԳԲ -011/0)

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` նաեւ Նախագիծ ) քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում :

Նախագիծը հիմնականում համապատասխանում է ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով եւ « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով , ինչպես նաեւ բյուջետային հարաբերությունները կարգավորող մյուս օրենքներով սահմանված պահանջներին :

Նախագծի ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում ձեւավորվել են մի շարք նկատառումներ , որոնցից հիմնականները կայանում են հետեւյալում :

1. Համաձայն « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին » ՀՀ օրենքի 16- րդ հոդվածի 3- րդ մասի « դ » կետի , բ ացատրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հիմնավորող փաստաթղթերի ամբողջություն է, որը ներառում է պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը` ըստ օրենքով սահմանված հարկային եւ այլ եկամտատեսակների: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ պ ետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են հարկային եկամուտները , պետական տուրքերը, պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտներ ը, իսկ 2-րդ մասով ներկայացված են հ արկային եկամուտներ ը ` ավելացված արժեքի հարկ , ա կցիզային հարկ , շահութահարկ , եկամտային հարկ եւ այլն: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ 2020 թվականի պետական բյուջեի ուղերձում բացակայում են առանձին հարկատեսակների գծով կանխատեսվող ցուցանիշներն ու դրանց հիմնավորում ներ ը, ինչպես նաեւ առաջիկա տարում պլանավորվող հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը պայմանավորող գործոնների մեկնա բան ություն ներ ը: Մեր կարծիքով, նշված իրավիճակը ոչ միայն չի բխում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածների պահանջներից, այլեւ հակասում է բյուջետային ուղերձի տրամաբանությանն ու նպատակային նշանակությանը: Ի դեպ, վերջին տարիներին նշված կանխատեսումները պարտադիր կերպով ներկայացված են եղել բյուջետային փաստաթղթում եւ, որպես կանոն, հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը պայմանավորված է եղել երեք հիմնական գործոններով՝ ըստ նախորդ տարիների հավաքագրման եւ մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումներով , հարկային օրենսդրության փոփոխությ ու ն ներ ով եւ վարչարարական միջոցառումներով : Այս առումով, 2020 թվականի բյուջետային ուղերձում առանձին հարկատեսակների գծով կանխատեսումների, ինչպես նաեւ հարկային եկամուտների ակնկալվող աճի բացվածքի եւ այն պայմանավորող գործոնների վերլուծության բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք եւ ամբողջական կերպով գնահատել եւ պատկերացում կազմել ինչպես հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխության միտումների, այնպես էլ պլանավորվող ցուցանիշների իրատեսականության եւ արժանահավատության վերաբերյալ: Խնդրի կարեւորությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ հարկային օրենսգրքում ընթացիկ տարում կատարված մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում վերանայվել են առանձին հարկատեսակների դրույքաչափերն ու հարկման բազան երը , ինչն, անշուշտ, իր համապատասխան անդրադարձն է ունենալու առաջիկա տարվա ընթացքում պլանավորվող հարկային մուտքերի վրա: Բացի այդ, 2020 թվականի հունվարի 1- ից զգալիորեն բարձրանալու են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող մի շարք ապրանքատեսակների (այդ թվում՝ նաեւ առաջին անհրաժեշտության) ներմուծման մաքսատուրքերը, ինչն ուղղակիորեն կանդրադառնա ինչպես սպառման եւ ներմուծման ծավալների եւ, դրանով պայմանավորված նաեւ հավաքագրվելիք հարկերի, այնպես էլ մաքսատուրքերի գծով մուտքերի վրա : Հետեւաբար, կարծում ենք, որ բյուջե տ ային փաստաթղթի ամբողջականության ապահովումը ենթադրում է վերը նշված կանխատեսումների համակողմանի եւ մանրակրկիտ ներկայացում , ինչն էլ, ցավոք, բացակայում է :

2. 2020 թվականին հանրապետության տնտեսությունը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով կանխատեսումները բավականաչափ համեստ են : Մասնավորապես , ըստ ՀՀ կառավարության կանխատեսումների , առաջիկա տարում ՀՆԱ - ի իրական աճը կկազմի 4.9 տոկոս ` ընթացիկ տարվա սպասողական 6.3 տոկոսի դիմաց (տես աղյուսակ 1-ը) : Ինչպես նկատում ենք , 2020 թվականի համար կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը ( որն , ի դեպ , դրված է նաեւ պետական բյուջեի ցուցանիշների հաշվարկման հիմքում ), զիջում է 2017 եւ 2018 թվականներին հանրապետությունում գրանցված , ի նչպես նաեւ 2019 թվականին ակնկալվող ցուցանիշներին, համապատասխանաբար ` 2.6. 0.3 եւ 1.4 տոկոսային կետով :

Աղյուսակ 1.

Տնտեսական աճի դինամիկան 2016-2020 թվականերին

2016

201 7

201 8

201 9

20 20

փաստ.

փաստ.

փաստ.

կանխ.

կանխ.

Տնտեսական աճ (%)

0.2

7.5

5.2

6.3

4.9

Տնտեսական աճի կանխատեսվող մակարդակի ապահովումն , անշուշտ , որոշակի հիմք կհանդիսանա տնտեսության զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ձեւավորման եւ հարկաբյուջետային ցուցանիշների բարելավման համար : Ի դեպ, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կանխատեսումներն առաջիկա տարում հանրապետությունում ակնկալվող տնտեսական աճի վերաբերյալ գնահատվում են համապատասխանաբար 4.5 եւ 4.9 տոկոսի չափով: Միաժամանակ , տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշի ապահովումը կախված կլինի ոչ միայն երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունից , այլ նաեւ արտաքին տնտեսական գործոններից եւ համաշխարհային տնտեսության զարգացումներից : Ընդ որում , ՀՀ կառավարության կողմից կանխատեսված մակարդակ ից 1.9 տոկոսային կետով ավելի ցածր ՀՆԱ - ի ձեւավորման ազդեցությունը բյուջետային եկամուտների վրա գնահատվում է 11.3 մլրդ դրամի չափով : Կարծում ենք , նման իրավիճակում պետք է նախատեսվեն եկամտի լրացուցիչ աղբյուրներ ՝ տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշի չապահովման դեպքում բյուջետային մուտքերի ճեղքվածքը ծածկելու համար :

3. Համաձայն 2020 թվականի բյուջետային ուղերձի , առաջիկա տարում արդյունաբերությունը կաճի 5.0 տոկոսով , գյուղատնտեսությունը ` 0.5 տոկոսով , ծառայությունների ոլորտը՝ 6.0 տոկոսով , իսկ շինարարության ոլորտը ` 4.0 տոկոսով (տես աղյուսակ 2-ը) :

Աղյուսակ 2.

Տնտեսության ճյուղերի իրական աճը 2016-2020 թվականներին

201 6

201 7

201 8

2019

2020

փաստ.

փաստ.

փաստ.

կանխ.

կանխ.

ՀՆԱ

0.2

7.5

5 . 2

6 . 3

4.9

Արդյունաբերություն

7.6

11 . 8

5.8

6 . 5

5.0

Գյուղատնտեսություն

-5.0

-5. 1

-8.5

0.2

0.5

Շինարարություն

-14.1

2.8

0 . 8

4 . 0

4.0

Ծառայություններ

3.2

1 0 . 6

9 . 3

8 . 1

6.0

Ինչպես նկատում ենք աղյուսակ 2- ից , 2020 թվականին ամենաբարձր աճը կանխատեսվում է ծառայությունների ոլորտում , որը կկազմի 6 . 0 տոկոս : Միաժամանակ, արդյունաբերության կանխատեսվող աճը զիջում է վերջին 4 տարիների աճի ցուցանիշին , ինչն էլ, բնականաբար, հեռու է տնտեսական աճի ճյուղային ցանկալի կառուցվածքից :

4. Համաձայն բյուջետային ուղերձի, 2018 թվականին գրանցված 5.2% տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում ծառայությունների եւ արդյունաբերության աճերով : Մասնավորապես, ն շված ժամանակահատվածում ծառայություններն աճել են 9.3%- ով՝ ապահովելով տնտեսական աճի 4.6 տոկոսային կետը , իսկ արդյունաբերությունը՝ 5.8%- ով , ապահովելով տնտեսական աճի 1.1 տոկոսային կետը : Շինարարությունը նույնպես աճել է (0.8%- ով )` 0.1 տոկոսային կետով նպաստելով տնտեսական աճին : Գյուղատնտեսությունը նվազել է 8.5%- ով՝ բացասաբար ազդելով տնտեսական աճի վրա 1.3 տոկոսային կետով : 2019 թվականի առաջին կիսամյակում տնտեսական աճի կառուցվածքը գրեթե չի փոխվել: ՀՆԱ - ի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6.8%, ինչին հիմնականում նպաստել են ծառայությունները 9.3% աճը ( նպաստումը՝ 5.4 տոկոսային կետ ), որի մեջ զգալի դերակատարում են ունեցել « մշակույթ , զվարճություններ եւ հանգիստ» ենթաճյուղը , առեւտուրը , ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը , առողջապահությունը եւ բնակչության սոցիալական սպասարկման , ինչպես նաեւ կացության ու հանրային սննդի ենթաճյուղերը: ՀՆԱ - ի աճին նպաստել են նաեւ մյուս ճյուղերի՝ արդյունաբերության 5.2% աճը ( նպաստումը՝ 1.0 տոկոսային կետ )` պայմանավորված մշակող արդյունաբերության աճով , ինչպես նաեւ շինարարության 3.5% աճը ( նպաստումը՝ 0.2 տոկոսային կետ ): Գյուղատնտեսությունը 0.6 տոկոսային կետով բացասական է նպաստել տնտեսական աճին՝ նվազելով 6.9%- ով: Այսինքն, ինչպես նշվեց նաեւ նախորդ կետում՝ տնտեսական աճի ճյուղային կառուցվածքը, ըստ էության, խոշոր փոփոխություններ չի կրելու նաեւ առաջիկա տարում:

2020 թվականին կանխատեսվող տնտեսական աճն ակնկալվում է ապահովել հիմնականում ծառայությունների ոլորտի եւ արդյունաբերության հաշվին: Կարծում ենք, Կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկը պետք է դառնա տնտեսության ճյուղային կառուցվածքի փոփոխությանն ուղղված գործնական քայլերի իրականացումը, ինչը, մեր կարծիքով, կնպաստի տնտեսական աճի կառուցվածքի բարելավմանը: Ըստ էության, տնտեսական զարգացման ներկա փուլում կարեւոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսական աճի ապահովումը, այլ նաեւ դրա որակի այնպիսի փոփոխությունը, ինչը հնարավորություն կտա առավել առարկայական դարձնել տնտեսական աճի ազդեցությունը: Մեր կարծիքով, իրականացվելիք տնտեսական քաղաքականության նպատակային թիրախներ պետք է դառնան հարկունակ ճյուղերի զարգացումը, միաժամանակ, համեստ դերակատարում վերապահելով ՀՆԱ - ի ձեւավորման գործում շոշափելի ավանդ չունեցող եւ հարկազատված ոլորտներին: Այլ կերպ ասած, կարեւորելով հանդերձ երկրում տնտեսական աճի ապահովումը , միեւնույն ժամանակ , պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ՀՆԱ - ի ճյուղային կառուցվածքի բարելավման ուղղությամբ , ինչը կնպաստի հարկային բեռի հնարավորինս հավասարաչափ բաշխմանը եւ , դրանով իսկ , բյուջետային եկամուտների ավելացմանը :

5 . Վերջին տարիներին հիմնականում հուսադրող չէ պատկերը հանրապետությունում իրականացվող ներդրումների գծով (տես աղյուսակ 3-ը) : Մասնավորապես , 20 20 թվականին դրանց ծավալ ն ընթացիկ տարվա համեմատությամբ կաճի ընդամենը 0.6 տոկոսային կետով եւ կկազմի ՀՆԱ - ի 22.9 տոկոսը ` 2019 թվականին ակնկալվող 22.3 տոկոսի դիմաց :

Աղյուսակ 3 .

Ներդրումների մակարդակը ՀՀ - ում 2016-2020 թվականներին

201 6

201 7

201 8

2019

2020

փաստ .

փաստ .

փաստ .

կանխ.

կանխ.

Ներդրումների մակարդակ (ներդրումներ/ՀՆԱ%)

18.0

19.3

2 2 . 4

22.3

22.9

Ակնհայտ է , որ ներդրումների նման մակարդակը դեռեւս բավարար չէ տնտեսությունում լուրջ առաջընթացի ապահովման համար : Ընդ որում , առաջին հերթին , անհրաժեշտ է հետեւողական քայլեր իրականացնել ներդրումային միջավայրի վրա բացասաբար ազդող գործոնների բացահայտման եւ չեզոքացման ուղղությամբ :

6 . Հայաստանի Հանրապետության 20 20 թվականի պետական բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1 տրիլիոն 697.6 մլրդ . դրամի չափով , 201 9 թվականի ճշտված՝ 1 տրիլիոն 567.0 մլրդ դրամի եւ 201 8 թվականի փաստացի 1 տրիլիոն 341.5 մլրդ դրամի դիմաց (տես աղյուսակ 4-ը) : Այլ կերպ ասած , առաջիկա տարվա բյուջետային եկամուտների պլանավորված ծավալ ն ընթացիկ տարվա ճշտված ցուցանիշին գերազանցում է մոտ 7 տոկոսով կամ 130 . 6 մլրդ դրամով : Ակնկալվում է , որ 20 20 թվականին հարկային բեռի ծանրությունը բնութագրող հիմնական ` հարկային եկամուտներ եւ տուրքեր / ՀՆԱ ցուցանիշը կկազմի 22.6 տոկոս ` ընթացիկ տարվա ծրագրային եւ 2018 թվականի փաստացի ցուցանիշների 22.3 տոկոսի եւ 20.9 տոկոսի դիմաց : Ընդ որում , նախատեսվում է նաեւ , որ 2020 թվականին բյուջետային մուտքերի կազմում ամենամեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը ` 1 տրիլիոն 602.1 մլրդ . դրամ ` 2019 թվականի համար ճշտված եւ 2018 թվականի փաստացի մուտքերի համապատասխանաբար ` 1 տրիլիոն 463.9 մլրդ . դրամի եւ 1 տրիլիոն 257.9 մլրդ . դրամի դիմաց : Պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային մուտքերի համապատասխանաբար ` 33.8 մլրդ . դրամը եւ 61.7 մլրդ . դրամը : Կարծում ենք , որ նման ծավալով բյուջետային եկամուտների ավելացումը , չնայած որոշակիորեն զգուշավոր մոտեցում է ( հատկապես հաշվի առնելով ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ պայքարի , ինչպես նաեւ տնտեսության ազատականցման ուղղությամբ ՀՀ կառավարության պատրաստակամությունը ), այդուհանդերձ , կարելի է բավարար համարել :

Աղյուսակ 4.

Բյուջետային եկամուտների աճի դինամիկան 2018-2020 թվականներին

Եկամտատեսակ

( մլրդ դրամ )

2018 թ . համադրելի փաստացի

( մլրդ դրամ )

2019 թ . ճշտված

( մլրդ դրամ )

2020 թ . նախագիծ

( մլրդ դրամ )

Ընդամենը եկամուտներ , որից

1,341.5

1,567.0

1,697.6

Հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր

1,257.9

1,463.9

1,602.1

Պետական դրամաշնորհներ

11.2

39.5

33.8

Այլ եկամուտներ

72.4

63.6

61.7

Ինչպես նկատում ենք աղյուսակ 4 - ի տվյալներից , առաջիկա տարում կանխատեսվող եկամուտների աճն , ընդհանուր առմամբ , կկազմի 13 0 . 6 մլրդ դրամ , 201 9 թվականի 225.5 մլրդ դրամի դիմաց : Ընդ որում , հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կավելանան 1 38 . 2 մլրդ դրամով 2019 թվականին նույն ցուցանիշի գծով ակնկալվող 203 մլրդ դրամ աճի դիմաց :

7 . Համաձայն Նախագծի , հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2020 թվականի համար ծրագրվել են 1 տրիլիոն 602.1 մլրդ . դրամի չափով ` ընթացիկ տարվա համար ճշտված 1 տրիլիոն 463.9 մլրդ . դրամի եւ 2018 թվականի փաստացի 1 տրիլիոն 257.9 մլրդ դրամի դիմաց (տես աղյուսակ 5-ը) : ՀՆԱ-ի հետ հարաբերակցության առումով վերջին տարիներին հանրապետությունում գրանցված պատկերը հետեւյալն է:

Աղյուսակ 5.

ՀՀ 2018-2020 թվականների պետական բյուջեների եկամուտների կառուցվածքը

Եկամտատեսակ

201 8 թ . համադրելի փաստացի

201 9 թ . ճշտված

20 20 թ . նախագիծ

գումար ( մլրդ դրամ )

ՀՆԱ - ի նկատմամբ (%)

գումար ( մլրդ դրամ )

ՀՆԱ - ի նկատմամբ (%)

գումար ( մլրդ դրամ )

ՀՆԱ - ի նկատմամբ (%)

Ընդամենը եկամուտներ , որից

1,341.5

22.3

1,567.1

23.9

1,697.6

23.9

Հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր

1,257.9

20.9

1,463.9

22.3

1,602.1

22.6

Պետական դրամաշնորհներ

11.2

0.2

39.5

0.6

33.8

0.5

Այլ եկամուտներ

72.4

1.2

63.6

1.0

61.7

0.9

Ինչպես նկատում ենք աղյուսակ 5 - ի տվյալներից , հարկային եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությ ա ն առումով առաջիկա տարում կանխատեսվող աճը բավականաչափ համեստ է ընթացիկ տարված համեմատությամբ : 2019 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կաճի 1.4 տոկոսային կետով, մինչդեռ առաջիկա տարվա համար ակնկալվում է 0.3 տոկոսային կետով աճ: Անշուշտ , տվյալ ցուցանիշի ցածր մակարդակն էականորեն սահմանափակում է պետության ծախսային պարտավորությունների ընդլայնման հնարավորությունները եւ , այս տեսանկյունից , առաջիկա տարիներին դրա աստիճանական բարձրացումը , կարծում ենք , պետք է դառնա ընդհանուր տնտեսական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը : Ընդ որում , այն պետք է իրականացվի ինչպես համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքի բարելավման , այնպես էլ տնտեսության հարկային ներուժի լրաժեք օգտագործման եւ հատկապես ստվերային հատվածի կրճատման ուղղություններով : Հատկապես ուշադրության արժանի է այն փաստը , որ 4.9 տոկոս տնտեսական աճի պարագայում կանխատեսվում է հարկեր / ՀՆԱ հարաբերակցության ընդամենը 0.3 տոկոսային կետով աճ, ինչը, ի թիվս այլ խնդիրների, նաեւ ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքի եւ դրանում ոչ հարկունակ ճյուղերի զգալի տեսակարար կշռի հետեւանք է : Այս առումով, կ արծում ենք , որ հանրապետությունում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը , այլ նաեւ դրա որակի բարելավմանը ` հիմնական շեշտը դնելով հարկունակ ճյուղերի վրա :

8 . Հարկային ներուժի գնահատման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի հարկային ծախսերի մակարդակը ( հարկային ծախսերը գործող հարկային արտոնությունների հետեւանքով պետական բյուջե չգանձվող ( պակաս գանձվող ) հարկային եկամուտներն են կամ այդ եկամուտների չափով պետության կրած այլընտրանքային ծախսերն են , քանի որ հարկային ծախսերը հանգեցնում են համապատասխան գումարի չափով բյուջետային ծախսերի կրճատման ): 2020 թվականին միայն երեք հարկատեսակների գծով հարկային ծախսերի մակարդակը հետեւյալն է ( տես աղյուսակ 6- ը ):

Աղյուսակ 6

Հարկային ծախսերի գնահատականը ՀՀ - ում 2020 թվականին ( մլրդ. դրամ )

Հարկային ծախսերի տեսակը

Հարկային ծախսերի չափը

Կշիռը հարկային եկամուտների մեջ

Կշիռը ՀՆԱ - ի մեջ

1

ԱԱՀ - ի գծով , այդ թվում `

357,771

22.07%

5.04%

1.1.

գյուղատնտեսություն

21,264

1.33%

0.30%

1.2.

առողջապահություն

49,782

3.11%

0.70%

1.3.

կրթություն

26,180

1.63%

0.37%

1.4.

ֆինանսներ եւ ապահովագրություն

63,260

3.95%

0.89%

1.5.

ԱԱՀ - ի շեմ

38,181

2.38%

0.54%

1.6

խաղատների գործունեություն

16,805

1.05%

0.24%

1.7

ինտերնետ շահումով խաղերի

կազմակերպում

51,022

3.18%

0.72%

1.8

ոսկու եւ թանկարժեք քարերի

իրացում

3,649

0.23%

0.05%

1.9

մարդասիրական օգնություն

4,421

0.28%

0.06%

1.10

պարարտանյութերի իրացում

3,077

0.19%

0.04%

1.11

ծխախոտի արտադրանք

արտադրող չհանդիսացող եւ

ծխախոտի արտադրանք

ներմուծող չհանդիսացող հարկ

վճարողների կողմից ծխախոտի

արտադրանքի օտարում

17,826

1.11%

0.25%

1.12

ջրօգտագործողների

ընկերությունների կողմից

ոռոգման ջրի օտարում

1,058

0.07%

0.01%

1.13

սուբսիդիանների ,

սուբվենցիաների եւ

դրամաշնորհային ծրագրերի

շրջանակներում իրականացվող՝

ապրանքի մատակարարում ,

աշխատանքի կատարում եւ

( կամ ) ծառայության մատուցում

1,441

0.09%

0.02%

1.14

ազատ տնտեսական գոտու

կազմակերպչին եւ ազատ

տնտեսական գոտու

շահագործողին

ծառայությունների մատուցում ,

ազատ տնտեսական գոտու

կազմակերպչի եւ ազատ

տնտեսական գոտու

շահագործողի համար

աշխատանքների կատարում ,

ազատ տնտեսական գոտու

տարածքում ապրանքների

մատակարարում

770

0.05%

0.01%

1.15

այլ օրենքներով տրված արտոնություններ

462

0.03%

0.01%

1.16

այլ արտոնություններ

56,784

3.54%

0.80%

1.17

միկրոբիզնեսին տրված

հարկային արտոնություններ

1,788

0.11%

0.03%

2

Շահութահարկի գծով , այդ թվում `

81,329

5.08%

1.15%

2.1.

գյուղատնտեսություն

52,778

3.29%

0.74%

2.2.

հարկվող շահույթի նվազեցման արտոնություններ , բացառությամբ՝ գյուղատնտեսության

1,889

0.12%

0.03%

2.3.

շահութահարկի նվազեցման արտոնություններ

16

0.00%

0.00%

2. 4 .

ԱԱՀ - ի շեմ

25,454

1.59%

0.36%

2.5

միկրոբիզնես

1,192

0.07%

0.02%

3

Եկամտային հարկի գծով ` այդ թվում

18,306

1.14%

0.26%

3.1.

գյուղատնտեսության ոլորտի

աշխատողների աշխատավարձ

13,644

0.85%

0.19%

3.2

միկրոբիզնես

4,662

0.29%

0.07%

Ընդամենը

457,407

28.55%

6.45%

Ինչպես նկատում ենք աղյուսակ 6-ի տվյալներից, 2020 թվականին ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային ծախսերի ծավալը կկազմի 457.4 մլրդ դրամ կամ հարկային եկամուտների 28,5 %-ը: Ընդ որում, նշված ցուցանիշը 2019 թվականին կանխատեսվել է 442.3 մլրդ դրամի չափով, իսկ 2018 թվականին կազմել է 395.5 մլրդ դրամ: Անշուշտ , հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով բյուջետային եկամուտների կորուստը բավականաչափ մեծ ծավալ է կազմում ` հատկապես ֆինանսական սուղ հնարավորությունների պայմաններում : Ընդ որում, հատկապես մտահոգիչ է այն իրողությունը, որ դրանց ծավալները վերջին տարիներին արձանագրում են աճի կայուն միտումներ: Ըստ էության , դա կարող է արդարացված լինել միայն հարկային արտոնությունների տրամադրման արդյունքում ստացվելիք համարժեք օգուտների ապահովման պարագայում :

Այս առումով, կարծում ենք, անհրաժեշտ է եւս մեկ անգամ իմաստավորել հարկային արտոնությունների դերն ու նշանակությունը հարկային կարգավորման գործում եւ ստեղծել այն նախադրյալները , որոնց առկայության պարագայում միայն դրանք կապահովեն անհրաժեշտ սոցիալ - տնտեսական էֆեկտ : Ակնհայտ է , որ հանրապետությունում գործող հարկային արտոնությունների հետեւանքով բյուջետային կորուստները համարժեք չեն ստացված սոցիալ - տնտեսական օգուտներին , ինչը ենթադրում է դրանց տրամադրման գործընթացի հանդեպ որակապես նոր մոտեցումների ամրագրում : Անհրաժեշտ է ապահովել հարկային արտոնությունների առավելագույն հասցեականություն եւ բացառել տարբեր եղանակներով դրանցից օգտվելու հնարավորությունը , իրականացնել հարկային ծախսերի չափի եւ ս տացված սոցիալ - տնտեսական էֆեկտի համադրում՝ դրանց արդյունավետության գնահատման եւ չհիմնավորված արտոնություններից հրաժարման նպատակով : Բացի այդ, հաշվի առնելով նաեւ հանրապետությունում ներկայումս ձեւավորված հարկային ծախսերի ծավալը, կարծում ենք, ժամանակն է իրականացնել գործող հարկային արտոնությունների համակողմանի վերլուծություն՝ դրանց տեսակներից յուրաքանչյուրի հիմնավորվածության, արդարացիության եւ սոցիալական ու տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից:

9. Առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 880.2 մլրդ . դրամ , ինչն ընթացիկ տարվա ճշտված ցուցանիշը գերազանցում է 270.7 մլրդ . դրամով : Ինչ վերաբերում է բյուջետային ծախսերի կառուցվածքին , ապա ծախսերի ամբողջ ծավալի 81%-ը կամ 1 տրիլիոն 523.0 մլրդ. դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, իսկ 19%-ը կամ 357.2 մլրդ. դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին:

Առաջիկա տարում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին կհատկացվի 347.3 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 18.5 տոկոսը), պաշտպանությանը` 310.5 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 16.5 տոկոսը), հասարակական կարգի պահպանության, անվտանգությանն ու դատական գործունեությանը` 148.7 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 7.9 տոկոսը), առողջապահությանը` 111.0 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 5.9 տոկոսը), կրթությանը` 163.0 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 8.7 տոկոսը), սոցիալական պաշտպանությանը` 489.5 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 26.0 տոկոսը): 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հանրային ծառայություններին հատկացումների ծավալը հաստատվել է 315.7 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 19.2 տոկոսը), պաշտպանությանը` 313.3 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 19 տոկոսը), հասարակական կարգի պահպանության, անվտանգությանն ու դատական գործունեությանը` 138.8 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 8.4 տոկոսը), առողջապահությանը` 91.8 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 5.6 տոկոսը), կրթությանը` 141.9 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 8.6 տոկոսը), սոցիալական պաշտպանությանը` 444.3 մլրդ դրամ (ընդհանուր ծախսերի 26.9 տոկոսը): Այլ խոսքով, 2020 թվականին ընթացիկ տարվա հաստատված ցուցանիշի համեմատությամբ գրեթե բոլոր խոշոր ծախսային ծրագրերը կաճեն, բացառությամբ պաշտպանության: Մասնավորապես, հանրային ծառայությունների գծով ծախսերը կավելանան 31.6 մլրդ դրամով, հասարակական կարգի պահպանության, անվտանգությանն ու դատական գործունեության ֆինանսավորման նպատակով կատարվելիք ծախսերը՝ 9.9 մլրդ դրամով, առողջապահության ծախսերը՝ 19.2 մլրդ դրամով, կրթության ոլորտի ծախսերը՝ 21.1 մլրդ դրամով, սոցիալական պաշտպանության ծախսերը՝ 45.2 մլրդ դրամով: Պաշտպանության ոլորտի ծախսերը կնվազեն 2.8 մլրդ դրամով, ինչի արդյունքում ընդհանուր ծախսերի մեջ տեսակարար կշիռը կկազմի 16.5 տոկոսը 2019 թվականի 19 տոկոսի դիմաց: Կարծում ենք, նման մոտեցումը լրացուցիչ հիմնավորումների կարիք ունի՝ հատկապես պայմանավորված հանրապետության ռազմաքաղաքական իրողություններով եւ աշխարհաքաղաքական զարգացումներով:

10. Նախագծով 2020 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ - ի 2.6 տոկոսի չափով եւ կազմում է 182.6 մլրդ . դրամ :

Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին պարտքին , պետք է նշել , որ 20 18 թվականի դեկտեմբերի 31- ի դրությամբ այն կազմել է 5 . 5 32 մլ ն . ԱՄՆ դոլար , 20 19 թվականի տարեվերջի դրությամբ նախատեսվում է , որ այն կհասնի մոտ 5 .791 մլ ն . ԱՄՆ դոլար ի , իսկ 2020 թվականի համար ծրագրվող ցուցանիշը կազմում է 5.857 մլն . ԱՄՆ դոլար : Փաստորեն , արտաքին պարտքի աճը 2018-2020 թվականների համար կկազմի մոտ 3 25 մլն . դ ոլար, իսկ առաջիկա տարվա համար արտաքին պարտքի աճը կկազմի 66 մլն դոլար ( տե՛ս աղյուսակ 7 - ը ) :

Աղյուսակ 7 .

ՀՀ պ ե տական պարտքը 2018-2020 թթ . ( մլն . ԱՄՆ դոլար )

Ցուցանիշներ

31.12.2018 թ .

31.12.2019 թ .

31.12.2020 թ .

Պետական պարտք ` ընդամենը

6,923

7,430

7,780

ՀՆԱ - ի նկատմամբ %

55.8

53.9

52.2

այդ թվում `

արտաքին պարտք

5,532

5,791

5,857

ՀՆԱ - ի նկատմամբ %

44.6

42.0

39.3

ներքին պարտք

1,390

1,639

1,923

ՀՆԱ - ի նկատմամբ %

11.2

11.9

12.9

Ինչպես երեւում է աղյուսակ 7 - ից , 2018-2020 թվական ՟ ն ե րի տարեվերջի դրությամբ պետական պարտքի գերակշիռ մասը ( համապատաս ՟ խանա ՟ բար ` 79.9%- ը , 77.9% եւ 75.3%- ը ) բաժին է ընկնում արտաքին պարտքին : Նման իրավիճակը , որն օրինաչափ երեւույթ է դարձել ՀՀ - ի համար, ենթադրում է ֆինանսավորման ներքին աղբյուրների ընդլայնմանը եւ ֆինանսական ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերի իրականացում : Միաժամանակ, 2020 թվականին կանխատեսվող արտաքին պարտքի աճի ծավալների դանդաղեցումը, մեր կարծիքով, դրականորեն կանդրադառնա դրա ծավալների կրճատման եւ հետագա տարիներին պետական բյուջեի վրա պարտքի սպասարկման գծով բեռի թեթեւացման վրա:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

21 .10.201 9 թ .



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-306.03.10.2019-ՖՎ, ԱՍ, ԱՀ, ԳԿ, ԵԻ, ՄԻ, ՊԱ, ՊԻ, ՏԵ, ՏՀ, ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահականփորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-339)

08.10.2019թ.