ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-320-17.10.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է փոփոխություն կատարել « Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 2-րդ մասում, մասնավորապես` նախատեսվում է 1-ին նախադասության մեջ «6 ամիս » բառերը փոխարինել «մեկ տարի ՝ բացառությամբ հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքի, որի պարագայում կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե նյութական վնասը հասցնելու օրվանից անցել է երեք տարի » բառերով: Արդյունքում կարգապահական իրավախախտման համար զինծառայողին կարգապահական տույժի չի կարող տրվել, եթե կարգապահական իրավախախտում կատարելու օրվանից անցել է մեկ տարի, իսկ նյութական վնաս հասցնելու դեպքում՝ երեք տարի: Այսինքն, ստացվում է, որ Օրենքի գործող նորմի համեմատ Նախագծի նշված փոփոխություններով նախատեսվում են զինծառայողի իրավական վիճակը վատթարացնող իրավակարգավորումներ, իսկ Ն ախագծի 6-րդ հոդվածում վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսվում է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ ( ), եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց ( ), կամ սահմանված իրավակարգավորումները վաթարացնում են անձի իրավական վիճակը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսել օրենքի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ:
2. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 27-րդ հոդվածում լրացնել նոր 4.1-ին մաս, որի վերջին նախադասության համաձայն՝ « Տեղեկացման շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը մերժելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է մերժման որոշումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քրեական վարույթ հարուցվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում»: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «քրեական վարույթի հարուցում », «քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշում » եզրույթները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան եզրույթներին, մասնավորապես՝ օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերին, 26-րդ հոդվածին, որոնցով նախատեսված են «քրեական գործ » եւ «քրեական գործի վարույթ » եզրույթները: Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված վերոնշյալ հասկացությունները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ձեւակերպումներին:
3. Առաջարկում ենք Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառը գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:
4. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում երրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:
5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «2012 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:
6. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների մասերը տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:
7. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «հետեւյալ բովանդակությամբ.» բառերը, իսկ 3-րդ մասում «լրացնել 4.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.» բառերը փոխարինել «լրացնել նոր 4.1-ին մաս՝» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
8. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ մասում «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)