ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-326-25.10.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «2010 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

3. Նախագծի 1-ին հոդվածում «6-րդ մասն առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «6-րդ մասում առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)







ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-326-25.10.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվող լրացումը պայմանավորված է տեղաշարժման խնդիր ունեցող կենսաթոշակառուների Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը՝ բանկերի կողմից հեռահար եղանակով հաստատելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տեղաշարժման խնդիր ունեցող կենսաթոշակառուները կազատվեն տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պարտավորությունից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343 )

04.11.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-326-25.10.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծի հեղինակներ ն առաջարկում են օրենքում կատարել լրացում, ըստ որի՝ եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, ապա Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն: Ըստ Նախագծի հեղինակների, բանկերն ունեն բավարար տեխնիկական եւ իրավական ապահովում նշված գործընթացը պատշաճ իրականացնելու համար:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ կենսաթոշակառուների մեծամասնությունն այսպես, թե այնպես ունի տեղաշարժման խնդիրներ, ուստի առաջարկվող իրավակարգավորումները, կարծում ենք, պետք է սահմանվեն այնպես, որ վերաբերեն բոլոր կենսաթոշակառուներին, առավել եւս, որ սույն Նախագիծը եւ գործող օրենքը որեւէ կերպ չեն սահմանում, թե ինչպե՞ս պետք է որոշվի եւ փաստագրվի կենսաթոշակառուի մոտ տեղաշարժման խնդրի առկայությունը (այսինքն՝ անհայտ է մնում տվյալ արտոնյալ վիճակից օգտվող կենսաթոշակառուների շրջանակի որոշման կարգը), իսկ մյուս կողմից էլ՝ բանկի կողմից հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու) կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստի հաստատումը բանկի համար սահմանվում է որպես հայեցողական իրավունք (այլ ոչ թե որպես պարտականություն), ուստի բանկը կարող է այն կատարել, կարող է նաեւ չկատարել՝ ըստ իր հայեցողության: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով առաջարկվող դրույթները խմբագրել այնպես, որ՝

ա) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստի հաստատումը լինի ոչ թե հայեցողական իրավունք, այլ պարտականություն,

բ) տվյալ պարտականությունը դնել ոչ թե բանկերի վրա (որոնք տվյալ դեպքում ընդամենը ֆինանսական միջնորդություն իրականացնող մասնավոր կազմակերպություններ են, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստի հաստատումը բանկային գործառնություն չի հանդիսանում, իսկ բանկերն էլ այդ գործառույթի իրականացման մեջ որեւէ շահագրգռվածություն չունեն եւ որեւէ ռիսկ չեն կրում), այլ կենսաթոշակների հաշվարկման եւ վճարման գործառույթներ իրականացնող պետական (համայնքային) մարմինների վրա:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Ա. Հարությունյան ( հեռ.` 011-513-273)

04.11.2019թ.