ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Դեղերի մասին»օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-329-28.10.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանի որ Նախագծի միայն 3-րդ հոդվածն է փոփոխություն նախատեսում: Սույն առաջարկը բխումէ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված օրենքի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ «ն ընդունված» բառերը հանել եւ օրենքի հերթական համարը նշել չակերտներից դուրս:

3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված լրացման բովանդակությունից ստացվում է, որ լրացվող 1.1 կետը վերաբերում է 21-րդ հոդվածի ամբողջ 7-րդ մասին, մինչդեռ լրացվող 1.1 կետը, սահմանելովդեղերի ներմուծման կարգին ու քանակին վերաբերող դրույթ, տարածվում է միայն «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի վրա: Ուստի առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը սահմանել ոչ թե առանձին կետով, այլ որպես Նախագծի 3-րդ Հոդվածի շարունակություն:

4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 1.1 կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասի» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

5. Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով դեղերի ներմուծման կարգին եւ քանակին վերաբերող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118 )




ՏԵՂԵԿԱՆՔ

««Դեղերի մասին»օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի ն առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Զ. Հովասափյան
(հեռ. 011-513-248), (118)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-329-28.10.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ս. Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի ընդունումը, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված է « Դեղերի մասին » 2016 թվականի մայիսի 17- ին ընդունված ( ՀՕ -86- Ն ) օրենքի եւ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությամբ , քանի որ « Դեղերի մասին» գործող օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս հնարավորություն ունի ներմուծելու դեղեր իր բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով՝ կառավարության սահմանված քանակներով , այնինչ՝ հնարավորություն չունի փոխադրողի կամ միջազգային փոստային առաքումների միջոցով իր անունով անձնական օգտագործման նպատակով ներմուծելու դեղեր :

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

14.11.2019թ.







ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Պ -329-28.10.2019- ԱՍ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպաակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար օրենքով սահմանված կարգով գրանցում չպահանջել եւ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով մեկ ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի հաճախականությամբ ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի համար հավաստագիր չպահանջել :

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011-513-339 )

14.11.2019 թ .