ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-330-29.10.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսված են միայն փոփոխություններ:

2. Նախագծի 1-ին հոդվածում «20 06 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը :

3. Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ ը : Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել նաեւ Նախագծի մյուս համապատասխան հոդվածները:

4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով կատարվող փոփոխության արդյունքում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը, հարգադրոշմումը եւ դրանց հետ կապված այլ գործողությունները իրականացնելու է ֆինանսների նախարարության հարգորոշման եւ հարգադրոշմման պետական ծառայությունը : Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում եւ ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:», իսկ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածով սահմանված են նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները, որի 18-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման Կառավարության քաղաքականությունը վերապահված է ֆինանսների նախարարությանը, սակայն Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազոր մարմինը հանդիսանում Էկոնոմիկայի նախարարությունը (հիմք՝ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1763-Ա որոշում), որն էլ այժմ իրականացնում է Թանկարժեք մետաղներ հարգորոշող եւ հարգադրոշմող անձանց որակավորման, ինչպես նաեւ «Գործունեության ծանուցման մասին» օրենքի համաձայն՝ նշված գործունեության հաշվառումը:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ պարզ չէ նշված գործառույթը Նախագծով իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից վերցնելու եւ պետական մարմնին՝ մասնավորապես ֆինանսների նախարարությանը տալու հանգամանքը: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունները քննարկել վերոգրյալի համատեքստում: Բացի դրանից՝ գտնում ենք, որ լուրջ քննարկման կարքի ունի նախատեսվող ծառայությունը անհրաժեշտ մասնագիտական որակավորում ունեցող աշխատակիցներով ապահովման հարցը՝ հաշվի առնելով, որ նախարարության պաշտոնները հիմնականում համալրվում են «Հանրային ծառայության» եւ «Քաղաքացիական ծառայության» օրենքների շրջանակներում:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասը, որի խմբագրման արդյունքում դուրս է մնում Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» եւ «բ» կետերը, այն է՝ «ա) պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները եւ գործունեության պայմանները.» եւ «բ) ունենալ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ:» Այսինքն փոփոխությամբ նախատեսվում է, որ վերոհիշյալ ծառայությունը կրում է ինչ-որ պարտավորություն, բայց թե ինչ պարտավորություն է նախատեսվում չի ամրագրվում վերոնշյալ փոփոխությամբ:

6. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում ստացվում է, որ հարգորոշում եւ հարգադրոշմում իրականացնող անձի (ենթադրվում է կհանդիսանա Նախագծով նախատեսված ծառայության աշխատակիցը) նկատմամբ կիրառվելու են պատասխանատվության միջոցներ, մասնավորապես՝ «մասնագիտական որակավորման գործողության դադարեցում»: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ գործող Օրենքի տրամաբանությամբ վերջինիս կիրառումը գտնում ենք, որ արդարացված է, քանի որ հարգորոշման կամ հարգադրոշմման գործառույթը վերապահված է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին: Այսինքն, թեկուզեւ այդ անձանցից մեկին նշված որակավորումից զրկելով, կամ գործունեությունը կասեցնելով կամ դադարեցնելով, շուկայում հնարավոր մրցակցության ապահովման պարագայում նշված գործառույթը կարող են իրականացնել այլ որակավորված անձինք, սակայն պետական պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական որակավորման գործունեության դադարեցմամբ հնարավոր չի լինի ապահովել նշված գործառույթի արդյունավետ իրականացումը:

7. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 14-րդ հոդվածը, որը վերաբերում է ծանուցված գործունեության կասեցմանը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Գործունեության ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 6-րդ կետի համաձայն «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում եւ հարգադրոշմում» գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա: Հետեւաբար հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծով նախատեսվող կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Գործունեության ծանուցման մասին» օրենքին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Խ-3 3 0- 29 .10.2019-ՏՀ-011/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծն ուղղված է հանրապետությունում թանկարժեք մետաղների հարգորոշման ոլորտում ծագող հարաբերությունների կարգավորման մեխանիզմների բարելավմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

15 .1 1 .201 9 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-330-29.11.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծով առաջարկվում է թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման իրավունքը վերապահել պետությանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Մ. Դալլաքյան ( հեռ. 011-513-339)

15.11.2019թ.