ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-334-30.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3341 -30.10.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր ը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը:
2. Առաջարկում ենք ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում եւ 8-րդ հոդվածի 5-րդ մասում հղում կատարված օրենքների վերնագրերից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք» բառերն առաջարկում ենք փոխարինել «անհատ ձեռնարկատերերը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը եւ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» օրենքի 1-ին հոդվածը, որի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր է համարվում վերը նշված օրենքի պահանջներին համապատասխանող հաշվառված ֆիզիկական անձը:
4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները՝ առաջարկում ենք Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 9-րդ հոդվածի 1-ին մասին:
5. Օրենքի կարգավորման ոլորտը վերաբերում է կարգավորվող նյութերի ներմուծմանը, արտահանմանը եւ տարանցիկ տեղափոխմանը, ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասի» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում ենք Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «տարանցմանը» բառը փոխարինել «տարանցիկ տեղափոխմանը» բառերով:
6. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասի» 14-րդ հոդվածի 3-րդ եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասերը՝ առաջարկում ենք Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված երկու «սույն մասում» բառերը փոխարինել «սույն կետում» բառերով: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրի վերաբերյալ նշումը նախատեսված է Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով:
7. Օրենքի մի շարք հոդվածներում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր հասկացություններ, մասնավորապես՝
Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասումնախատեսված է լիազոր մարմնի կողմից«թույլտվության տրման մասին որոշման ընդունում» հասկացությունը, մինչդեռ Օրենքի մի շարք հոդվածներով կիրառվում է «թույլտվության տրամադրման որոշում» հասկացությունը:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, առաքման թույլտվություն հասկացության մեջ, որպես թույլատրող փաստաթուղթ նախատեսված է մեկանգամյա լիցենզիան եւ եզրակացությունը, մինչդեռ Օրենքի այլ հոդվածներով նախատեսվում է որպես թույլատրող փաստաթուղթ ոչ թե եզրակացությունը, այլ թույլտվության տրամադրման որոշումը:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, որպես օրենքում օգտագործվող հիմնական հասկացություն, սահմանված է «առաքման թույլտվություն» հասկացությունը, մինչդեռ Օրենքի մի շարք հոդվածներով կիրառվում է «թույլտվություն» հասկացությունը:
Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսվում է «առաքման թույլտվության հայտ» հասկացությունը, մինչդեռ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով տրված «հայտատու» հասկացության մեջ սահմանված է «առաքման թույլտվություն ստանալու հայտ» հասկացությունը:
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները:
8. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերով քանի որ նույն նախագծով նախատեսվում են մի քանի փոփոխություններ եւ լրացումներ:
9. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 87.1 հոդվածի պատասխանատվության մասում սահմանված է՝ «առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ», մինչդեռ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված է, որ հայտատու կարող են հանդիսանալ «( ) իրավաբանական անձինք ու որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք:»: Այսինքն Օրենքով նախատեսված կարգավորմամբ ֆիզիակական անձը չի կարող օզոնային շերտը քայքայող նյութ ե րի եւ հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստանա եւ հետեւաբար վարչական պատասխանատվության ենթարկվել չի կարող:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հակասական կարգավորումներից խուսափելու համար առաջարկում ենք ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը համապատասխանեցնել Օրենքով նախատեսված կարգավորմանը:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվողայլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին » օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-334-30.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3341 -30.10.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին » օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ենթադրում են Օրենքի վերտառության փոփոխություն (որը ենթադրում է ինչպես կարգավորման առարկայի, այնպես էլ նպատակների եւ խնդիրների փոփոխություն), ինչպես նաեւ փոփոխություն հասկացություններում, քանի որ հիդրոֆտորածխածինները թեեւ օզոնաքայքայիչ չեն, բայց սկսելու են ենթարկվել իրավակարգավորման այս Օրենքի միջոցով: Փոփոխության են ենթարկվում նաեւ գործող «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի որոշ գլուխների վերտառություններ, որոնք կրկին պետք է համապաստասխանեցվեն նախագծով առաջարկվող Օրենքի նոր վերտառությանը: Նախատեսվում է Օրենքի դրույթների համապատասխանեցում նաեւ ԵՏՄ օրենսդրությանը: Մասնավորապես, նախագծում նախատեսվում է ներառել «մեկանգամյա լիցենզիա», «եզրակացություն» (թույլատրող փաստաթուղթը) հասկացությունները: Փոփոխություն է առաջարկվում նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 80.1-ին եւ 242-րդ հոդվածներում, ինչպես նաեւ լրացվում է նոր՝ 87.1-ին հոդվածով, որով օզոնային շերտը քայքայող նյութերի եւ հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:
3. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված « Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին » օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3.1 Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ. «Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակ ստացած իրավաբանական անձինք ու որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 25-ը պետական լիազոր մարմին է ներկայացնում կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն:», որի հետ կապված՝
ա) կարելի է ենթադրել, որ ֆիզիկական անձինք չեն կարող ներմուծել կարգավորվող նյութեր (քանի որ խոսք է գնում միայն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի մասին), եւ եթե այդպես էլ պետք է լինի, անհրաժեշտ է հատուկ ամրագրել, որ ֆիզիկական անձանց եւ նոտարներին արգելվում է ներմուծել կարգավորվող նյութեր (այլապես, նրանք կարող են գործել քաղաքացիական օրենսգրքի «այն ինչ արգելված չէ՝ թույլատրված է» սկզբունքին համաձայն եւ իրականացնել կարգավորվող նյութերի ներմուծում),
բ) տվյալ մասի«որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք» բառերն առաջարկում ենք փոխարինել «անհատ ձեռնարկատերերը» բառակապացությամբ, քանի որ «որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք» անվամբ կարգավիճակ ՀՀ օրենսդրությունը չի սահմանում, իսկ «որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք» հենց անհատ ձեռնարկատերերն են,
գ) տվյալ իրավակարգավորումն անհրաժեշտ է հստակեցնել եւ թղթակցել Նախագծերի փաթեթի մեջ ընդգրկված մյուս՝ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի նոր 87.1.-րդ հոդվածի սանկցիայի հետ, որտեղ խոսք է գնում ֆիզիկական անձանց մասին: Այսինքն, եթե ֆիզիկական անձանց արգելվում է կարգավորվող նյութերի ներմուծումը, ապա համապատասխան հաշվետվությունը չներկայացնելու համար նրանք չեն կարող վարչական պատասխանատվությանենթարկվել: Այս կապակցությամբ առաջարկում ենք « Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի նոր 87.1.-րդ հոդվածի սանկցիայի «ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերի» բառերով, իսկ «պաշտոնատար անձանց» բառերը՝ «իրավաբանական անձանց պաշտոնատար անձանց» բառերով:
3.2 Առաջարկում ենք հստակեցնել Նախագծի վերջին 2-րդ հոդվածով սահմանվող՝ օրենքն ուժի մեջ մտնելու մասին դրույթը, մասնավորապես՝ «2033 թվականից» բառերն առաջարկում ենք փոխարինել «2033 թվականի հունվարի 1-ից» բառերով:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
08.11.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-334-30.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3341 -30.10.2019-ՏՏԳԲ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2.Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի դրույթների համապատասխանեցում ԵՏՄ օրենսդրությանը, մասնավորապես, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումնախատեսվում է ներառել «մեկանգամյա լիցենզիա», «եզրակացություն» (թույլատրվող փաստաթուղթը) հասկացությունները, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» կատարվող փոփոխությամբ նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել օզոնային շերտը քայքայող նյութերի եւ հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝Մ. Դալլաքյան ( հեռ. 011- 513 -339)
15.11.2019թ.