ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-342-05.11.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ գլխի վերնագիրը, այն է՝ «ՀԱՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՅՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ», համապատասխանեցնել տվյալ գլխում ընդգրկված դրույթներում կիրառվող տերմիններին: Մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածից բխում է, որ ոչ թե պետական մրցանակներն են հայցման ներկայացվում, այլ ստեղծագործությունը, հայտնագործությունը կամ աշխատանքն է մրցանակի ներկայացվում :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ. 011-513-491), (114)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ. 011-513-491), (114)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» (փաստաթղթային կոդ` Կ-342-05.11.2019-ԳԿ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման եւ հանձնման կարգը, պետական մրցանակների հավաստիքները, այն հարցերի շրջանակը, որոնց կարգավորումը թողնվել է Կառավարությանը, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

( հեռ.` 011-513-668)

15.11.2019թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-342-05.11.2019-ԳԿ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները եւ կարգավորել դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները:

3. Բացի Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «ՆԱԽԱԳԻԾ»բառից, մյուս էջերի վերեւի աջ անկյունում գրված «ՆԱԽԱԳԻԾ» բառն անհրաժեշտ է հանել:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մաս ով սահմանվում է, որ պետական մրցանակի կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը ) եւ աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել... են, եւ, այնուհետեւ, «բեմադրվել» բառից հետո նախատեսվում է «եւ այլն» տերմինը, ինչն անորոշություն է առաջացնում եւ կարող է կամայական մեկնաբանությունների տեղիք տալ: Ուստի, տ արատեսակ եւ կամայական մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով, առաջարկում ենք «եւ այլն» բառերը հանել:

5. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «մրցանակի» բառից առաջ լրացնել «պետական» բառը :

6. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերն առաջարկում ենք փոխարինել «վարչապետի» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, որտեղ կիրառվում է «վարչապետ» եզրույթը :

7. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «(այսուհետ՝ մրցանակաբաշխության կոմիտե)» բառերն առաջարկում ենք հանել:

8. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում»բառերն ա ռաջարկում ենք փոխարինել «Բարձր տեխնոլոգիաների բնագավառում» բառերով ` ապահովելով նորմատիվ իրավական ակտում միատեսակ տերմինների կիրառման պահանջի իրացումը: Նույնը վերաբերում է Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետին, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 7-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին :

9. Նախագծի 12-րդ հոդվածից հետո գրված «Հանրապետության նախագահ», «2019 թ., Երեւան, ՀՕ---Ն» բառերը եւ Հանրապետության նախագահի անուն ազգանունն անհրաժեշտ է հանել:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան( հեռ.` 011-513-360)

20.11.2019թ.