ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-343-05.11.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը՝

1. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում, ինչպես նաեւ 2-րդ հոդվածում՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի վերնագրից հետո, 3-րդ հոդվածում՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Կազմակերպություն» հասկացության մեջ ներդրումայն ֆոնդերի շարքից միայն «արժեթղթավորման ֆոնդ» հասկացությունը առանձնացնելը այն պայմաններում, երբ«արժեթղթավորման ֆոնդ» հասկացությունը ներառվում է «Կազմակերպություն» հասկացության մեջ: Մասնավորապես՝ «Ներդրումայն ֆոնդերի մասին » օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ներդրումայն ֆոնդերի համար սահմանված դրույթները վերաբերելի են բոլոր տեսակի արժեթղթավորման ֆոնդերին, իսկ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 391 հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները լիցենզավորվում են Կենտրոնական բանկի կողմից: Ուստի, անհիմն կրկնությունից խուսափելու համար, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «արժեթղթավորման ֆոնդ)» հասկացությունը հանել:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերին. այն է՝ 2-րդ մասը բաժանել արաբական թվանշանով համարակալված կետերի: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի համարակալմանը:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասում «գրանցված մասնաճյուղ» բառերը փոխարինել «հաշվառված մասնաճյուղ» բառերով՝ հաշվի առնելով, որ իրավաբանական անձի մասնաճյուղը, որպես իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, ենթակա է հաշվառման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան:

5. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով լրացվող 4.1 կետը տեքստից բաժանել փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատի իրավական ակտերի մասին օրենքի» 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

6. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է հաճախորդների շարքում ընդգրկել նաեւ անհատ ձեռնարկատիրոջը, առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նաեւ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցմանը վերաբերող դրույթ:

7. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածով լրացվող Օրենքի 14.1-րդ հոդվածի վերնագրից հանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի» բառերը` հիմք ընդունելով «Նորմատի իրավական ակտերի մասին օրենքի» 12-րդ հոդվածի 1-ին մասը: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ լրացվող 14.1-րդ հոդվածի բովանդակությունը վերաբերում է ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցմանը:

8. Նախագծի 19-րդ հոդվածով լրացվող Օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասը մասամբ կրկնում է Օրենքի 5-րդ հոդվածը: Մասնավորապես՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից մատուցվող ծառայություններն անհատույց լինելուն է վերաբերում նաեւ Օրենքի 5-րդ հոդվածը: Ուստի, առաջարկում ենք Նախագծի 19-րդ հոդվածից հիշատակված կրկնվող դրույթը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակերի մասին օրենքի» 13-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող`Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),(118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող`Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),(118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ( փաստաթղթային կոդ ` Խ -343-05.1 1 .2019-ՖՎ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծ ն ուղղված է ֆինանսական հաշտարարի ինստիտուտի հետագա զարգացմանը, ինչի համար առաջարկվում է ընդլայնել ֆ ինանսական համակարգի հաշտարարին պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, հստակեցնել ֆ ինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջի մեջ ներառվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը եւ հաշտարարի կողմից պահանջի քննության դադարեցման հիմքերը , սահմանել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների  խ որհրդի ձեւավորման նոր կարգ եւ այլն :

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող` Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

19.11.2019 թ .



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-343-05.11.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ֆինանսական հաշտարարի ինստիտուտի հետագա զարգացումը, ինչպես նաեւ կարգավորել գործնականում ի հայտ եկած խնդիրները:

Նախագծով նախատեսվում է հստակեցնել ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջի մեջ ներառվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության արդյունավետությունը , պահանջների քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է հաշտարարին օժտել՝

- պահանջի քննությունը կասեցնելու լիազորությամբ՝ ոչ ավել քան 30 աշխատանքային օրով , եթե պահանջի քննությունն անհնար է իրականացնել առանց երրորդ անձից ( ներգրավված մասնագետից ) ստացման ենթակա անհրաժեշտ տեղեկությունների կամ նյութերի ,

- պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու իրավաբանական անձանց դիմելու եւ տեղեկություններ ստանալու լիազորությամբ , եթե տեղեկությունները չեն հանդիսանում պետական կամ ծառայողական գաղտնիք:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Գալստյան ( հեռ.` 011 513-235)

19.11.2019թ.