ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-353-12.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման լիցենզավորումը» բառերը: Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության նշված տեսակների հանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններս լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ չեն: Մինչդեռ հարկ է նկատել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 13-րդբաժնի 2-րդ կետում միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծումը կամ արտահանումը նախատեսված են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, իսկ որպես լիցենզավորող մարմին՝ նախատեսված է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որը Կառավարության մի շարք որոշումներով Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն է(տե՛ս, օրինակ, Կառավարության2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն, Կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշումները): Արդյունքում Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությամբ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի՝ կարգավորող մարմնի լիազորությունները նախատեսող 17-րդ հոդվածից դուրս են մնում նույն մարմնի կողմից «Լիցենզավորման մասին» օրենքի ուժով լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներ: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությունը համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» օրենքին:

2. Առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով ՝ առաջարկում ենք Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով՝ հաշի առնելով, որ փոփոխություններ կատարվում են Նախագծի 1-ին եւ 4-րդ հոդվածներով:

3. Առաջարկում ենք Նախագծի հոդվածները նշել փոքրատառերով` համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին:

4. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում սահմանված երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

6. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ սահմանվում է, որ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կարգավորող մարմինը լիցենզիա է տալիս ռադիոակտիվ թափոնների վերամշակման, պահման համար: «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներին համաձայն՝թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, երբ նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետներով բաժանված պայմաններով: Արդյունքում ստացվում է, որ գործունեության նշված տեսակի լիցենզիան միայն պահման կամ միայն վերամշակման համար չի կարող տրամադրվել: Մինչդեռ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 13-րդբաժնի 7-րդ կետում որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ սահմանված է ռադիոակտիվ թափոնների վերամշակումը կամ պահումը, ինչից բխում է, որ «կամ» շաղկապով թվարկված պայմաններից միայն մեկի առկայությունը բավարար է լիցենզավորման համար: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, նորմատիվ իրավական ակտերի միջեւ համապատասխանություն ապահովելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում նախատեսված լրացման մեջ ստորակետը փոխարինել «կամ» շաղկապով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108 )



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ե ( փաստաթղթային կոդ ` Կ -353-12.1 1 .2019-ՏՀ-011/0) Հ այաստանի Հ անրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ե ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագ ծ ի նպատակը խ աղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքների միջեւ համապատասխանության ապահովումն է, ինչպես նաեւ կարգավորող մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտեր ընդունել հետ կապված դրույթների սահմանումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

19.11.2019 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-353-12.11.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծով առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին եւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին, ինչպես նաեւ ապահովել ՀՀ միջազգային պայմանագրերի պարտավորությունների կատարումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Հարությունյան ( հեռ.` 011-513-273)

26.11.2019 թ .