ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-354 - 12.11.2019-ՏՀ-011/0), « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3541 -12.11.2019-ՏՀ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3542 -12.11.2019-ՏՀ-011/0), ««Լիցենզավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3543 -12.11.2019-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3544 -12.11.2019-ՏՀ-011/0) եւ ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3545 -12.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տիեզերական գործունեության մասին» , « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» , ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» , ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք ««Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գլուխները համարակալել արաբական թվանշաններով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը:
2. Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ՝առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով:
3. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի ենթակետերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին` այն է ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանել միջակետով:
4. Առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «Շահագրգիռ մարմիններ» հասկացությունը: Կարծում ենք, որ պարզ չէ, թե որ սուբյեկտներն են ներառվելու այդ մարմինների շարքում:
5. Նախագծի 12-րդ հոդվածով պարտականություն է դրվում տիեզերական օբյեկտների եւ տեխնիկայի շահագործողների վրա, որի համար պատասխանատվության միջոցներ նախատեսված չեն:
6. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի տարբեր հոդվածներով միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը: Օրինակ, Նախագծի 15-րդ հոդվածով սահմանված է «տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտներ» հասկացությունը, մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հասկացությունների շարքում առանձին են նախատեսված «տիեզերական ենթակառուցվածք» եւ «տիեզերական օբյեկտ» հասկացությունները:
7. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10211 -րդ հոդվածի 4-րդ մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածում «վնասի» բառից հետո լրացնել «համար պատասխանատվության» բառերը:
8. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգավորումը նույնությամբ կրկնվում է Նախագծի 16-րդ հոդվածում: Միաժամանակ Նախագծում առկա է 16-րդ թվով համարակալված երկու հոդված: Հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք խուսափել կրկնությունից:
9. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասով վնասի հատուցման հնարավորություն է նախատեսվում միայն տիեզերական օբյեկտների կողմից երկրի վրա գտնվող գույքին պատճառած ցանկացած վնասի համար, մինչդեռ Նախագծի 12-րդ հոդվածովնախատեսված է, որ վտանգներ կարող են առաջանալ նաեւ տիեզերական տեխնիկայի կողմից եւ վնաս կարող է պատճառվել շրջակա միջավայրին: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծով նախատեսել ամբողջական եւ համապարփակկարգավորում:
10. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ գլխի վերնագրում «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառից հետո լրացնել «ՄԱՍ» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը:
11. Առաջարկում ենք « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշել օրենսգրքի հերթական համարը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
12. Առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ« «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրերում սահմանված երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ նույն նախագծերի 1-ին հոդվածներում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:
13. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը վերաբերում են ընդհանրապես տիեզերական գործունեության լիցենզավորմանը եւ պետական տուրքին, որը, մեր կարծիքով, բավական լայն հասկացություն է եւ ներառում է բազմաթիվ գործողություններ, Նշված իրավակարգավորման պարագայում ստացվում է մեկ անգամ պետական տուրք մուծելով եւ՛ մեկ լիցենզիայով հնարավոր է, եւ՛ տիեզերական օբյեկտներ օտարել, եւ՛ տիեզերական տեխնիկա փորձարկել, եւ՛ տիեզերական ենթակառուցվածքներ ստեղծել եւ այլն:
14. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 150.12-րդ կետը վարչական պատասխանատվություն է նախատեսում պիտականշման համար, որի մասին նախագծերի փաթեթում ներառված որեւէ նախագծով նշված չէ:
15. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` առաջարկում ենք ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «կետում» բառը փոխարինել «մասում» բառով :
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108 )
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տիեզերական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-354-12.11.2019-ՏՀ-011/0) , «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3541 -12.11.2019-ՏՀ-011/0) , « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3542 -12.11.2019-ՏՀ-011/0) , «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3543 -12.11.2019-ՏՀ-011/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3544 -12.11.2019-ՏՀ-011/0) , «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3545 -12.11.2019-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանոնակարգվի ՀՀ-ում տիեզերական գործունեության ոլորտը եւ կսահմանվեն տիեզերական գործունեության , տիեզերական տարածքի , տիեզերական օբյեկտի եւ մի շարք այլ հասկացությունները , այս ոլորտի նպատակները , սկզբունքները , այն իրականացնող մարմինը , հսկողության կարգը եւ այլն:
3. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3.1 Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:», ինչը հստակեցման կարիք ունի: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունն անմիջականորեն տիեզերական (նաեւ որեւէ այլ) գործունեությամբ չի կարող զբաղվել (որպես այդպիսիք կարող են հանդես գալ պետական կազմակերպությունները, լիազոր մարմինները եւ այլն), իսկ մյուս կողմից էլ՝ շարադրանքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ում տիեզերական գործունեությամբ պետք է զբաղվեն միայն պետական կազմակերպությունները, այնինչ՝ Նախագծերի սույն փաթեթում առկա « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի առկայությունը հուշում է, որ նշված գործունեությամբ կարող են զբաղվել նաեւ մասնավոր կազմակերպությունները: Իսկ եթե խոսքը գնում է այն մասին, որ տիեզերական գործունեության ոլորտում պետական հատվածի եւ պետական կառավարման մարմինների գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, ապա այս մասն ուղղակի ավելորդ է դառնում, քանի որ տվյալ հարաբերություններն ամբողջությամբ կարգավորված են բյուջետային օրենսդրությամբ:
3.2 Նախագիծը լեզվաոճական առումով խմբագրման կարիք է զգում:
Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
19.11.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տիեզերական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-354-12.11.2019-ՏՀ-011/0) , «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3541 -12.11.2019-ՏՀ-011/0) , « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3542 -12.11.2019-ՏՀ-011/0) , «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3543 -12.11.2019-ՏՀ-011/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3544 -12.11.2019-ՏՀ-011/0) , «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3545 -12.11.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանոնակարգվի Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտը եւ կսահմանվեն տիեզերական գործունեության , տիեզերական տարածքի , տիեզերական օբյեկտի եւ մի շարք այլ հասկացությունները , այս ոլորտի նպատակները , սկզբունքները , այն իրականացնող մարմինը , հսկողության կարգը եւ այլն:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)
20.11.2019թ.