ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-363-13.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծում հոդվածների մասերը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:
2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների 1-ին եւ 2-րդ մասերում «կետը լրացնել նոր պարբերությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «կետում լրացնել նոր պարբերություն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Խ -363- 1 3.1 1 .2019- ՏՀ -011/0) օրենքի նախագծի վ երաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագ ի ծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններից օգտվողների շրջանակն ընդլայնել՝ դրանում ընդգրկելով նաեւ սահմանված կարգով եւ ժամկետում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին : Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները :
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվում է , որ անշարժ գույքի հարկից եւ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների , ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք : Նախագծով առաջարկվում է նշված արտոնությունը տրամադրել նաեւ օրացուցային տարվա ընթացքում առնվազն 42 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զորքերի ծառայողներին՝ 6 ամսվա ընթացքում ոչ պակաս , քան 28 օր առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու պարագայում : Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ « Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի2-րդ մասի համաձայն, ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություններից : Իսկ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է.
գ շարքային կազմի համար ` 24 ամիս , իսկ սույն օրենքով նշված անձանց համար՝ 3 տարի .
գ պահեստազորի սպայական կազմի համար ` 24 ամիս ,
գ պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար ` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով , որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը :
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ հ արկային օրենսգրքով անշարժ գույքի հարկից եւ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք : Այս առումով, Նախագծով առաջարկվող անձանց նման արտոնության տրամադրումը որոշակիորեն հակասում է գործող արտոնության տրամաբանությանը: Բացի այդ, նաեւ առաջ է բերում ոչ արդարացի մոտեցումներ այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ, սակայն չեն օգտվում վերը նշված հարկային արտոնությունից:
Նախագծով առաջարկվող հարկային արտոնությունների կիրառման առումով կարող են առաջանալ որոշակի դժվարություններ՝ պայմանավորված այն հանգամանքով , որ անշարժ գույքի հարկը եւ գույքահարկը տարեկան կտրվածքով հաշվարկվող եւ գանձվող հարկատեսակներ են :
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
2 6.11.2019 թ .
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-363-13.11.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում :
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է " Ազգային ժողովի կանոնակարգ " Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծով առաջարկվում է, կարեւորելով զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովումը, հարկային արտոնություններից օգտվելու հնարավություն տրամադրել նաեւ ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր սահմանված կարգով եւ ժամկետում մեկնում են առաջնագիծ՝ մարտական հերթապահության:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
26.11.2019թ.