ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-367-14.11.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում սահմանված երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «հունիսի 4-ի» բառերը փոխարինել «ապրիլի 30-ի» բառերով` համապատասխանեցնելով «Գովազդի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) ընդունման ամսաթվին:
3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությամբ գովազդի հասկացությունից հանվում է նշված տեղեկությունների՝ անձանց անորոշ շրջանակում հանրային հետաքրքրություն ձեւավորելու եւ պահպանելու պայմանը , որը, հանդիսանալով գովազդի նպատակը, դուրս է մնում գովազդի հասկացությունից՝ դարձնելով այն անորոշ եւ ոչ հստակ: Այսինքն՝ տեղեկությունը պետք է նպատակաուղղված լինի գովազդի օբյեկտը սպառողի ուշադրությանը ներկայացնելուն, վերջինիս համոզելուն, հետեւաբար գովազդի կարեւոր առանձնահատկությունն օբյեկտի նկատմամբ հետաքրքրվածության խթանումն է, նրա նկատմամբ դրական վերաբերմունքի ձեւավորումն ու այդպիսի վերաբերմունքի պահպանումը: Հետաքրքրություն ձեւավորելը, հանդիսանալովգովազդի հասկացության առանձնահատկություն, հնարավորություն է տալիս տեղեկատվությունը բնորոշել որպես գովազդ, բացի այդ գովազդը պետք է նախատեսված լինի անորոշ թվով անձանց շրջանում տարածելու համար, ինչը նշանակում է, որ թեեւ հնարավոր է կանխատեսել գովազդի համար թիրախային հանդիսացող խումբը, սակայն ի սկզբանե հնարավոր չէ պարզել տարածվող տեղեկության կոնկրետ հասցեատերերին, հետեւաբար նաեւ գովազդվող օբյեկտի իրացումից ծագող իրավահարաբերության կողմին ( տե Բ ս թիվ ՎԴ/3326/05/13 դատական գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը, փոփոխվող դրույթի իրավական որոշակիությունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված «գովազդ» հասկացության մեջ ներառել նաեւ գովազդի նպատակը, այն է՝ անորոշ թվով անձանց շրջանում հանրային հետաքրքրություն ձեւավորելը եւ պահպանելը:
4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «1-ին պարբերությունը» բառերը փոխարինել «2-րդ պարպերությունը» բառերով, քանզի գովազդի հասկացությունը սահմանված է Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ:
5. Նախագծի 1-ին հոդվածով փակագծերում արդեն իսկ սահմանված է Օրենքի կրճատ տարբերակը, ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում Օրենքի լրիվ անվանումը փոխարինել «Օրենքի» բառով:
6. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացումը, գտնում ենք, որ հակասում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին. մասնավորապես՝ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ արտաքին գովազդ տեղադրելու կամ փակցնելու թույլտվություն տրամադրվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից, մինչդեռ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քաղաքային նշանակության գովազդային գոտում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տրամադրելը Երեւանի քաղաքապետի սեփական լիազորությունն է: Նախագծով նախատեսված նույն դրույթը հակա ս ում է նաեւ Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը: Մասնավորապես՝ Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ Երեւանի քաղաքապետը թույլտվություն է տալիս Երեւան քաղաքի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տրամադրելու համար, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ արտաքին գովազդ փակցնելու ավելի լայն շրջանակ է նախատեսվում. ընդհանրապես Երեւան քաղաքում արգելվում է առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելը կամ փակցնելը:
Իրավական ակտերի միջեւ հակասությունը բացառելու նպատակով եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի3-րդ հոդվածի եւ «Գովազդի մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքների միջեւ համապատասխանությունը:
7. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում «կետում» բառը փոխարինել
«մասում» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-367-14.11.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագ ի ծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծը հետապնդում է երկու նպատակ՝ կանոնակարգել արտաքին գովազդի շուկայի հետ կապված որոշ հարցեր եւ արտաքին գովազդ հասկացությունը, ինչպես նաեւ նպաստել Երեւան քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը, մասնավորապես՝ առաջարկվում է ընդլայնել « արտաքին գովազդ» հասկացությունը եւ գովազդի մի շարք տեսակներ եւ ս ներառել արտաքին գովազդ հասկացության մեջ , ինչպես նաեւ արգելել ձեռնարկատիրական գործունեության նպատակով կանգառներում , շենքերի պատերին , հենասյուներին ու մի շարք այլ վայրերում փակցված տարբեր չափսի ու ձեւի գովազդներ փակցնելը եւ այլն:
3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
ա) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացման հետ կապված անհրաժեշտ է հստակեցնել, թե տվյալ օրենքի իմաստով ո՞րն է համարվելու «ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարություն»-ը՝ անորոշությունից եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով:
բ) Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է արգելել տրանսպորտային , ինչպես նաեւ ցանկացած այլ շարժական միջոցների ձեւով էլեկտրոնային էկրանների միջոցով ցանկացած գովազդի ցուցադրումը կամ տեղադրումը, այն դեպքում՝ երբ կարելի է գովազդի այդ տեսակը ոչ թե արգելել, այլ սահմանել որպես թույլատրվող գովազդի տեսակ եւ տեղական տուրք սահմանել նման գովազդի թույլտվության համար:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
19.11.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-367-14.11.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել արտաքին գովազդի շուկան եւ բարելավվել Երեւան քաղաքի արտաքին տեսքը: Մասնավորապես, առաջարկվում է արտաքին գովազդ հասկացությունը ընդլայնել, տեղադրել արտաքին գովազդները բացառապես բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում՝ հայտարարությունների համար նախատեսված վահանակների վրա:
Նախագծով նախատեսվում է արգելել տրանսպորտային, ինչպես նաեւ ցանկացած այլ շարժական միջոցների ձեւով էլեկտրոնային էկրանների միջոցով ցանկացած գովազդի ցուցադրումը կամ տեղադրումը:
3. Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3.1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Գովազդի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)11-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «արտաքին գովազդ՝ տեխնիկական տարբեր տեսակի միջոցների ձեւով ցանկացած գովազդի տարածում՝ այդ թվում պատկերների օգտագործմամբ, հանրային տեսանելի վայրերում, շենքերի եւ շինությունների վրա, ինչպես նաեւ դրանց ներսում,սակայն դրսից տեսանելի»:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն իր ձեւակերպմամբ եւ բնույթով հասկացության սահմանումէ, ուստի առաջարկում ենք այն տեղափոխել Օրենքի «Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները» վերտառությամբ 2-րդ հոդված, հետեւյալ բովանդակությամբ՝ «արտաքին գովազդ՝ տարբեր տեսակի տեխնիկական միջոցների ձեւով ցանկացած գովազդի տարածում՝ այդ թվում պատկերների օգտագործմամբ» : Իսկ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերությունը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝ «Արտաքին գովազդը տեղաբաշխվում է հանրային տեսանելի վայրերում, շենքերի եւ շինությունների վրա, ինչպես նաեւ դրանց ներսում,սակայն դրսից տեսանելի:»:
3.2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 11-րդ հոդվածի նոր պարբերության «այդ նպատակով տեղադրված» բառերն առաջարկում ենք հանել:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-270)
02.12.2019թ.