ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սպառողական կրեդիտավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-376-18.11.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 15.1-ին հոդվածի համարակալումը համպատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),(118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)


 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248),(118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-376-18.11.2019-ՖՎ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով սահմանափակում ` բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող կրեդիտների համար ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վեցապատիկի չափով սահմանափակում ` վարկային կազմակերպությունների եւ գրավատների կողմից տրամադրվող վարկերի համար :

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ համաձայն դրա հիմնավորման. « Ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չի գերազանցում 24 տոկոսը , իսկ ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը ` հիմնականում հասնում է մինչեւ 70 տոկոսի , եւ միայն որոշ կազմակերպությունների կողմից տրամադրված որոշ վարկատեսակների տոկոսադրույքը գերազանցում է նույնիսկ 100 տոկոսը :», որի պարագայում, նաեւ զուտ ձեւական տրամաբանության տեսանկյունից, անհասկանալի եւ անբացատրելի է մնում վարկային կազմակերպությունների եւ գրավատների համար ավելի մեղմ սահմանափակումների առաջարկումը (բանկային տոկոսադրույքի մինչեւ վեցապատիկը), քան բանկերի համար (բանկային տոկոսադրույքի մինչեւ կրկնապատիկը): Առաջարկվող մոտեցումը բավականին անհավասար պայմաններ է ստեղծում բանկերի եւ վարկային կազմակերպութունների միջեւ, եւ որոշակի պայմանների առկայության դեպքում (կտրուկ «թանկ փողի» քաղաքականության անցում, վարկային դրույքաչափերի բարձրացման օբյեկտիվ պայմանների ի հայտ գալ եւ այլն) կարող է խաթարել բանկային մրցակցությունը՝ դրանից բխող բացասական հետեւանքներով հանդերձ:

Ինչ վերաբերում է Նախագծի հիմնավորման մեջ բերված այն մտքին, որ. « Միեւնույն ժամանակ , կարեւորելով նաեւ ընկերությունների շահույթ ստանալու իրավունքը , ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրություներից ակնհայտ է դառնում , որ նման տոկոսադրույքներով վարկեր տրամադրող ընկերություններն ստանում են գերշահույթներ : Մասնավորապես , վարկային կազմակերպությունների կապիտալի շահութաբերությունը միջինացված տվյալներով կազմում է մոտ 7 տոկոս , ինչը ֆինանսական կառույցների համար ընդունելի ցուցանիշ է , այնինչ կան ընկերություններ , որոնց կապիտալի շահութաբերությունը հասնում է 100 տոկոսի , իսկ ահա զուտ շահույթը գերազանցում է մի շարք բանկերի զուտ շահույթին :», հարկ է նշել, որ այս մասով վարկի փաստացի տոկոսադրույքի առավելագույն սահմանաչափի ամրագումը լավագույն լուծումը չէ (կարծում ենք, շատ ավելի արդյունավետ եւ տրամաբանական կլիներ նկարագրված դեպքերի համար շահութահարկի բարձր դրույքաչափի սահմանումը):

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

25.11.2019թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-376-18.11.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով սահմանափակում` բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող կրեդիտների համար ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վեցապատիկի չափով սահմանափակում` վարկային կազմակերպությունների եւ գրավատների կողմից տրամադրվող վարկերի համար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Գալստյան ( հեռ.` 011 513-235)

28.11.2019թ.