ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-399-02.12.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածում, ըստ որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմինը «չի կարող աշխատանքի նշանակել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր), եթե ( )»: Նախագծի հիմնավորման համաձայն՝ Նախագծի նպատակն է կարգավորել պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում շահերի բախման հետ կապված հարաբերությունները: Գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթով սահմանված սուբյեկտների շրջանակը սահմանափակ է: Հարկ է նկատել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով կարգավորվում են հանրային ծառայության ոլորտում շահերի բախման հետ կապված հարաբերությունները, եւ նույն հոդվածի 8-րդ մասով թվարկված սուբյեկտների շրջանակն ավելի լայն է: Նախագծի հիմնավորմամբ նշված նպատակի ամբողջական իրագործումն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսված սուբյեկտների շրջանակը համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով թվարկված սուբյեկտների շրջանակին:
2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1 2 -րդ հոդվածի 5 -րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը :
3. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ» բառերը, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է կատարել նաեւ փոփոխություն` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
4. Նախագծի 1-ին հոդվածում «20 01 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը :
5. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (201),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (201),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)