ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-408-05.12.2019-ՏՀ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Կատարված փորձաքննության արդյունքում արձանագրում ենք, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հետեւյալ փաստաթղթերը Նախագծին կից ներկայացված չեն՝ տեղեկատվություն՝ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը՝ միջազգային պայմանագրի վավերացման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, տեղեկատվություն՝ պայմանագիրը ստորագրած կողմի՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացությունը` միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին, շահագրգիռ մարմնի եզրակացությունը՝ միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրածնշված կոնվենցիայի կողմերի ցանկը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-408-05.12.2019-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունմամբ առաջարկվում է վավերացնել 1988 թվականի հունվարի 25- ին Ստրասբուրգում ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված ) կոնվենցիան», որը համատեղ մշակվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության ( ՏՀԶԿ ) եւ Եվրոպայի Խորհրդի ( ԵԽ ) կողմից 1988 թվականին եւ լրամշակվել է համապատասխան Արձանագրության տեսքով 2010 թվականին : Կոնվենցիան իր տեսակով հանդիսանում է եզակի բազմակողմ գործիք , որը հնարավոր է դարձնում հարկային համագործակցության բոլոր ձեւաչափերը՝ հարկումից խուսափելը կանխելու եւ հարկեր չվճարելու դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար :

Կոնվենցիայի հիմնական նպատակն է՝ ստեղծել միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմաններ երկրների հարկային օրենսդրությունների կատարելագործման համար ` միեւնույն ժամանակ պաշտպանելով հարկ վճարողների հիմնական իրավունքները : Կոնվենցիան իր մեջ ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձեւերը՝ հարկային պարտավորությունների գնահատում , հավաքագրում , հարկերից խուսափելու եւ հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում , տեղեկությունների փոխանակում եւ այլն : Կոնվենցիայի կողմերը պարտավորվում են միմյանց տրամադրել հարկային հարցերով վարչական աջակցություն : Կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների հետ հարկային հարցերով փոխգործակցության միջոցով նվազեցնել հարկեր վճարելուց խուսափելու կամ հարկերը թաքցնելու դեպքերը , ինչպես նաեւ բացահայտել նախկինում թույլ տրված նմանատիպ խախտումները :

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

10.12.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-408-05.12.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ եւ 92- րդ հոդվածների , ինչպես նաեւ ԱԺ աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի հիմնական նպատակն է՝ ստեղծել միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմաններ երկրների հարկային օրենսդրությունների կատարելագործման համար` միեւնույն ժամանակ պաշտպանելով հարկ վճարողների հիմնական իրավունքները: Նախագիծն իր մեջ ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձեւերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու եւ հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում եւ այլն:

Նախագծով ստորագրող կողմ հանդիսացող պետությունները պարտավորվում են միմյանց տրամադրել հարկային հարցերով վարչական աջակցություն: Նշված աջակցությունը իրականացվում է տեղեկությունների փոխանակումը, աջակցությունը բռնագանձման գործընթացներում եւ փաստաթղթերի հանձնումը: Նախագծի վավերացումը հնարավորություն կտա կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների հետ հարկային հարցերով փոխգործակցության միջոցով նվազեցնել հարկեր վճարելուց խուսափելու կամ հարկերը թաքցնելու դեպքերը, ինչպես նաեւ բացահայտել նախկինում թույլ տրված նմանատիպ խախտումները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

10.12.2019թ.