ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-412-05.12.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի 1-ին հոդվածում «31-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ պարագրաֆով» բառերն առաջարկում ենք փոխարինել «31-րդ գլխում լրացնել նոր՝ 7-րդ պարագրաֆ» բառերով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր պարագրաֆի վերնագրից առաջ բացել չակերտները:

2.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված նոր 570.2-րդ հոդվածի 4-րդ մասում օրենքի վերնագրից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ -412-05.12.2019- ՖՎ -011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանել՝

ա) ռեպո պայմանագրի հասկացությունը,

բ) որ ռեպո պայմանագրերով կարող են նախատեսվել մարժային փոխանցումներ եւ նախատեսել դրանց հասկացությունը,

գ) ռ եպո գործարքով կարող է նախատեսվել , որ գործարքի ընթացքում թողարկողի կողմից վճարված եկամուտները ( տոկոսային վճար , շահաբաժին եւ նմանատիպ այլ եկամուտներ ) գնորդը պարտավոր է փոխանցել վաճառողին : Խնդիրը կայանում է նրանում, որ ռեպո գործարքներում արժեթղթերը տրամադրվում են ժամանակավորապես ( հետո հետգնում է տեղի ունենում ), ուստի՝ տրամաբանական է , որ թողարկողի կողմից արժեթղթի հետ կապված վճարումները անցնեն ոչ թե գնորդին , այլ՝ վաճառողին : Այդ իսկ պատճառով պայմանագրում հաճախ նշում են , որ արժեթղթի դիմաց թողարկողի վճարած եկամուտները Գնորդը պարտավոր է անմիջապես փոխանցել վաճառողին : ՀՀ օրենսդրության ներքո պարզ չէ նման փոխանցման բնույթը , այն կարող է դիտվել որպես անհատույց գործարք եւ ընկնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598- րդ հոդվածով նախատեսված արգելքի տակ , համաձայն որի՝ առեւտրային կազմակերպությունների միջեւ հարաբերություններում նվիրատվությունը արգելվում է : Նախագծով առաջարկվում է հստակեցնել , որ այդ փոխանցումները նվիրատվություն չեն համարվում :

Ն ախագծի ընդունման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիային (ICMA), որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ - ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի , ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար՝ ՀՀ շուկա մուտք գործելու առումով :

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

19.12.2019թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելումասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-412-05.12.2019-ՖՎ-011/0 ) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ( այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ ռեպո գործարքներում արժեթղթերը տրամադրվում են ժամանակավորապես (հետո հետգնում է տեղի ունենում) եւպայմանագրում հաճախ նշվում է, որ արժեթղթի դիմաց թողարկողի վճարած եկամուտները գնորդը պարտավոր է անմիջապես փոխանցել վաճառողին: Ըստ Նախագծի հիմնավորման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պարզ չէ նման փոխանցման բնույթը, եւ այն կարող է դիտվել որպես անհատույց գործարք եւ ընկնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածով նախատեսված արգելքի տակ, համաձայն որի՝ առեւտրային կազմակերպությունների միջեւ հարաբերություններում նվիրատվությունը արգելվում է:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ք աղաքացիական օրենսգրքում այսուհետ՝ Օրենսգիրք սահմանել ռեպո պայմանագրի հասկացությունը, պայմանները, եւ հստակեցնել, որ այդ փոխանցումները նվիրատվություն չեն համարվում:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 31-րդ գլուխըլրացնել նոր 7-րդ պարագրաֆով, որի 570.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Սույն գլխի առաջին պարագրաֆով սահմանված կանոններըտարածվում են ռեպո պայմանագրերի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջեւ կնքված պայմանագրով եւ եթե դա չի հակասում սույն օրենսգրքի գլխի դրույթներին կամ ռեպո պայմանագրի էությանը:»:

Առաջարկում ենք հստակեցնել, թե Օրենսգրքի ո՞ր գլխի դրույթներին չհակասելու դեպքում է Օրենսգրքի 31-րդ գլխի 1-ին պարագրաֆով սահմանված կանոնները տարածվելու ռեպո պայմանագրի նկատմամբ: Նշենք նաեւ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-270)

20.12.2019թ.