ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-416-09.12.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչվածօտարերկրյա ֆիզիկական անձի, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ (…) »: Այսինքն՝ ստացվում է, որ Օրենքում սահմանված «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք » սահմանումը Նախագծով փոխարինվում է մի հասկացությամբ, որն առանց հիմնավորման նեղացնում է սուբյեկտների շրջանակը, այդ թվում՝ նշված կարգավորումից դուրս է մնում ՀՀ քաղաքացին: Մինչդեռ գործող հասկացության շրջանակը «մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձ » եզրույթի կիրառմամբ բավականին լայն է իր իրավական բովանդակությամբ եւ ընդգրկում է նաեւ Նախագծով նախատեսվելիք սուբյեկտներին:

Բացի դրանից՝ Օրենքում «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված » եզրույթի կիրառումը, ինչպես նաեւ այդ կարգավիճակի ճանաչման կամ տրման իրավական հիմքերի նախատեսումը, կարծում ենք, իրավաչափ չէ, քանի որ, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակին,այդ թվում՝ այդ կարգավիճակը ձեռք բերած սուբյեկտների եւ այդ կարգավիճակից բխող առանձնահատկությունների սահմանմանը, ապա հարկ ենք համարում հայտնել, որ նշված հարցերի կարգավորումն արդեն իսկ սահմանված է «Օտարերկրացիների մասին» օրենքով: Մասնավորապես՝ նշված օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է «մշտական կացության կարգավիճակ» հասկացության սահմանումը, իսկ 16-րդ հոդվածով՝ այդ կարգավիճակի տրման հիմքերը եւ ժամկետները:

Ելնելով վերոնշվածից՝ գտնում ենք, որ Օրենքի գործող նորմով սահմանված «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց» շրջանակը բավականին ընդգրկուն է, այն ներառում է նաեւ օտարերկրացիներին, այդ թվում՝ փախստականի կարգավիճակ ունեցող ու ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց: Հետեւաբար, գտնում ենք, որ նպատակահարմար չէ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխությունը:Միաժամանակ հարկ ենք համարում հավելել, որ Նախագծով մի շարք այլ կարգավորումների լրացման կամ փոփոխության անհրաժեշտության հիմնավորումը Նախագծին կից ներկայացված Հիմնավորման մեջ բացակայում է:

2. Նախագծի հոդվածներում կիրառված են միեւնույն միտքն արտահայտող տարբեր հասկացություններ: Ուստի, առաջարկում ենք կիրառել միեւնույն տերմիններն ու բառերը, որոնք արտահայտում են միեւնույն միտքը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 249.1-ին հոդվածի 3-րդ մասում եւ 6-րդ մասում «2-րդ կետի 2-րդ ենթակետի» բառերն առաջարկում ենք փոխարինել «2-րդ մասի 2-րդ կետի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

4. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

5. Նախագծի 7-րդ հոդվածում առաջարկում ենք նախատեսել նորմ՝ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 249.1-ին հոդվածի 9-րդ մասով նախատեսվող ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետի կապակցությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)








ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ-416-09.12.2019-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վ երաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագ ի ծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է «Մ աքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխել 5- րդ հոդվածի 1- ին մասի 8- րդ պարբերությունը՝ հստակեցնելով « Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի , կամ փախստականի , հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությունը , հոդվածը լրացնել նոր պարբերությամբ , հստակեցնելով՝ « Անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությունը , ինչպես նաեւ՝ 249- րդ հոդվածի 11-23- րդ կետերով նախատեսված իրավակարգավորումները ուժը կորցրած ճանաչել եւ նախատեսել վերը հիշատակված խնդիրները կարգավորող նոր՝ հոդված , որի համաձայն ՀՀ - ում առաջին անգամ մշտական բնակության իրավունք ստացած անձինք , անկախ ՀՀ - ում բնակվելու ժամանակահատվածից , ՀՀ - ում մշտական բնակության իրավունք տվող փաստաթուղթ ստանալուց հետո ՀՀ բնակության վայրի հասցեով 180 օրվա ընթացքում հաշվառվելու դեպքում կկարողանան օգտվել օրենքով նախատեսված արտոնությունից : Արտոնությունից կկարողանան օգտվել նաեւ առնվազն 12 ամիս ՀՀ տարածքից դուրս բնակված ԵԱՏՄ անձ հանդիսացող անձիք եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործունեության ոլորտներում աշխատելու թույլտվություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձիք : Բացի այդ, մշտական բնակության ժամանող անձանց համար՝ արտոնությունից օգտվելու համար սահմանված՝ օտարերկրյա պետությունում առնվազն հինգ տարի բնակված լինելու նախապայմանն առաջարկվում է իջեցնել եւ հավասարեցնել 3 տարվա :

Նախագծի ընդունումը, մեր կարծիքով, կնպաստի մաքսային կարգավորման ոլորտի իրավահարաբերությունների հստակեցմանը եւ կընդլայնի որոշակի արտոնություններից օգտվողների շրջանակը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)

19.12.2019 թ .







ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-416-09.12.2019-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի նպատակն է խթանել հայրենադարձությունը, ընդլայնել արտոնությունից օգտվող անձանց շրջանակը եւ դյուրացնել արտոնության տրամադրման ընթացակարգը:

Նախագծով առաջարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքովսահմանել «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչվածօտարերկրյա ֆիզիկական անձի, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ» եւ «Անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությունները, ինչպես նաեւկարգավորել առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում բնակվելուց հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձող եւ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ արտոնություն կիրառելու հարցերը:

3. Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1. Նախագծի 1-ին հոդվածով, որպե ս «Մաքսային կարգավորման մասին» օ րենքում (այսուհետ` Օրենք) օգտագործվող հիմնական հասկացություն, սահմանվում է «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ՝» հասկացությունը, որտեղ օգտագործվում է «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձ»բառերը, մինչդեռ, Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 249.1-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց...» բառերը, նույն հոդվածի 2-րդ մասում՝ «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող անձ..» բառերը (տե Բ ս նաեւ նույն հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ մասերը): Հ նարավոր տարընթերցումներից զերծ մնալու նպատակով, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը, առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունը ( բառերը ) :

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, որտեղ կիրառվում է «Կառավարություն» եզրույթը:

3.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերության երկրորդ հատվածը, այն է՝ «եւանձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային եւ մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝յուրաքանչյուր տեսակից 1 միավորից ոչ ավելի քանակությամբ, որոնք գրանցված են եղել եւ գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո նախկին բնակության երկրում առնվազն 6 ամսվա ընթացքում՝ նախքան ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչելու փաստը հաստատող կամ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ունենալու փաստը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետությունտեղափոխված անձ կամ Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ:» լեզվաոճականառումով խմբագրման եւ հստակեցմանկարիք ունի:

3.3. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 249.1-րդ հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ մասի 1-ին կետում «միության» բառն առաջարկում ենք գրել մեծատառով:

3.4. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 249.1-րդ հոդվածի 7-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի» եւ 8-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմնի» եւ «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով՝ հիմք ընդունելով Սահմանադրությունը, «Պետական կառավարման համակարգի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքները:

3.5. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 249.1-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ի՞նչ ժամկետում է ընդունվելուդրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը: Բացի այդ, առաջարկում ենք «եւ սույն հոդվածում հիշատակված լիազոր մարմինները» բառերը հանել, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Կառավա րությունը» բառով:

3.6. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 249.1-րդ հոդվածի 10-րդ մասում «անձնական օգտագործման գույքը» բառերն առաջարկում ենք փոխարինել «անձնական օգտագործման ապրանքները» բառերով:

3.7. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում«մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը» բառերն առաջարկում ենք փոխարինել «մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բա ռերով, որպեսզի հստակեցվի թե ո ՞ ր օրենքի ուժի մեջ մտնելու մասին է խոսքը:

3.8. Նկատի ունենալով, որ ՆախագծովՕրենքում «անձնական օգտագործման գույքը» բառերը փոխարինվում են «անձնական օգտագործման ապրանքները» բառերով, առաջարկում ենք Օրենքի249-րդ հոդվածի 24-րդ մասում նույնպես կատարել փոփոխություն:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-2 70)

24.12.2019թ.