ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-417-10.12.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի վերնագրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառեր ն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ » բառով՝ հիմք ընդունելով այն, որ Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է մեկից ավելի լրացում:
3. Նախագծի 1-ին հոդվածի մասերն առաջարկում ենք տեքստից անջատել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1 4 -րդ հոդվածի 7 -րդ մասը:
4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 98-րդ հոդվածի 5-րդ մասում, որի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ «Սույն օրենսգրքի 106-րդ հոդվածում, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում եւ 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց համար մասնագիտական աշխատանքի փորձառություն է համարվում նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունումկամ հետբուհական, լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունում իրավունքի դասավանդումը կամ գիտական հաստատությունում իրավունքի ոլորտում կատարած գիտական աշխատանքը» : Այսինքն՝ առաջարկվող լրացումը վերաբերում է հետբուհական, լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունում իրավունքի դասավանդման եղանակով մասնագիտական փորձառության ձեռքբերման հնարավորությանը:
Օրենքի գործող իրավակարգավորման համաձայն փորձառությունը սահմանափակվում է միայն բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունքի դասավանդմամբ կամ գիտական հաստատությունում իրավունքի ոլորտում գիտական աշխատանքի կատարմամբ: Նույն տրամաբանությամբ է կարգավորված նաեւ Օրենքի 123-րդ եւ 132-րդ հոդվածներում Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների համար սահմանված փորձառության չափանիշները, այսինքն՝ նշված թեկնածուների համար եւս կիրառելի է միայն բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունքի դասավանդման կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարելու պահանջը (ըստ տարիների):
Արդյունքում ստացվում է, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացման պարագայում Օրենքի 98-րդ հոդվածի 5-րդ մասը 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում եւ 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձանց համար մասնագիտական աշխատանքի փորձառություն կհամարվի բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ հետբուհական, լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունում իրավունքի դասավանդումը կամ գիտական հաստատությունում իրավունքի ոլորտում կատարած գիտական աշխատանքը: Մինչդեռ 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում եւ 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նախատեսված կարգավորումների դեպքում մասնագիտական փորձառությունը սահմանափակված է միայն բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունքի դասավանդմամբ կամ գիտական հաստատությունում իրավունքի ոլորտում գիտական աշխատանքի կատարմամբ:
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք համապատասխան լրացումներ կատարել նաեւ Օրենքի 123-րդ եւ 132-րդ հոդվածներում:
5. «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածում տրված է լրացուցիչ կրթություն հասկացության պարզաբանումը, ըստ որի ՝ այն համարվում է մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն:
«Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.6-րդ կետի համաձայն ՝ լրացուցիչ կրթություն (ուսուցում) է համարվում ՝ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն, որի առավելագույն տեւողությունը կարող է լինել մինչեւ հինգ ամիս: Լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպություններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, հետբուհական հաստատություններում դասավանդումը իրականացվում է դասաժամերի միջոցով:
Արդյունքում ստացվում է, որ եթե լրացուցիչ կրթությունը լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն է, որի առավելագույն տեւողությունը կարող է լինել մինչեւ հինգ ամիս , ապա պարզ չէ, թե ինչպես պետք է համեմատական տանել բարձրագույն ուսումնական հաստատությունների, հետբուհական հաստատությունների դասաժամերի հետ: Օրինակ ՝ դասախոսը դասավանդում է մեկ ամիս, սակայն ավելի շատ դասաժամեր, քան մեկ կիսամյակում, դա կհամարվի արդյո ՞ ք հնգամսյա դասավանդման ստաժ, թե ՞ ոչ: Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ ինչպես Նախագծում, այնպես էլ Օրենքում բացակայում է դասավանդման տարիները հաշվարկելու մեխանիզմը: Մասնավորապես, պարզ չէ, թե ինչպես պետք է տարիների վերածվեն դասավանդած ժամերը: Հաշվարկի համար հի ՞ մք է դասավանդման ժամաքանակը, ամիսները, թե ՞ ուսումնական տարին:
6. հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հասատատությունում գիտական աշխատանք կատարած» բառերը: Կարծում ենք, որ նպատակահարմար չէ Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասից «վերջին ութ տարիների» չափանիշը հանելը, քանի որ այդ սահմանափակումը նպատակ է հետապնդում ապահովել իրավաբանի մասնագիտական գիտելիքների արդիականությունը՝ հաշվի առնելով, որ ըստ Նախագծի կարգավորումների՝ տվյալ անձը կարող է եւ չունենալ իրավաբանի մասնագիտական պրակտիկ աշխատանքի փորձառություն:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)