ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-423-17.12.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի անվանումը նշել ամբողջական, այնուհետեւ վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է միայն մեկ լրացում:
2. Նախագծի 1-ին հոդվածում հղում կատարված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ միաժամանակ ճիշտ նշելով Օրենսգրքի ընդունման տարեթիվը:
3. Նախագծի 1-ին հոդվածում «380-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել հետեւյալ կերպ» բառերն առաջարկում ենք փոխարինել «380-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
4. Նախագծի 2-րդ հոդվածում «կետը» բառն առաջարկում ենք փոխարինել «մասը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:
5. Նախագծի 3-րդ հոդվածում «բառից հետո, լրացնել հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «բառից հետո լրացնել նոր նախադասություն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Պ -423-17.12.2019- ՏՀ -011/0) օրենքի նախագծի վ երաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ . Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին » օրենքի նախագ ի ծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆ ինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում :
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծն ուղղված է առեւտրի կետերի միջոցով, ինչպես նաեւ առցանց վաճառք իրականացնելիս հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը:
Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
ա ) Նախագծում օգտագործվում է « առեւտրի կետեր (այդ թվում՝ շարժական առեւտրի կետեր եւ տրանսպորտային միջոցներից ապրանքների վաճառք) » հասկացությունը, որը նախատեսված չէ « Առեւտրի եւ ծառայու թ յունների մասին » ՀՀ օրենքով: Դրանում օգտագործվում է « շրջիկ առեւտրի կետեր » հասկացությունը, որը սահմանվում է որպես ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ավտոցիստեռններ եւ այլն: Այս առումով, առաջարկում ենք Նախագծում օգտագործվող « առեւտրի կետ » հասկացությունը համապատասխանեցնել վերը նշված օրենքով սահմանվ ած հասկացությ անը :
բ) Նախագծի հիմնական նպատակն, ըստ էության, շրջիկ առեւտրի կետերի միջոցով, ինչպես նաեւ առցանց եղանակով վաճառվող ապրանքների, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների ու կատարվող աշխատանքների դիմաց հսկիչ դրամարկղային կտրոնների տրամադրման գործընթացի հստակեցումն է: Այդ նպատակով Նախագծով առաջարկվում է նշված դեպքերում հնարավորություն տալ հսկիչ դրամարկղային մեքենան կիրառել ապրանքներ ձեռքբերողի, աշխատանքներ ընդունողի կամ ծառայություններ ստացողի կողմից նշված վայրում: Համաձայն լինելով այդ հարցում գոյություն ունեցող խնդիրների հետ, միաժամանակ, կարծում ենք, որ դրանք առավելապես հետեւանք են Հարկային օրենսգրքով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման հետ կապված ոչ հստակ կանոնակարգումների: Մասնավորապես, Հարկային օրենսգրքով չնայած հստակ չի սահմանվում, սակայն ենթադրվում է, որ հսկիչ դրամարկղային կտրոնի տրամադրումը եւ ապրանքի ձեռք բերման դիմաց վճարումը տեղի են ունենում միաժամանակ: Կարծում ենք, այս առումով անհրաժեշտ է հստակեցումներ մտցնել վերջինիս հետ կապված, ինչպես նաեւ լրացուցիչ մեխանիզմներ դիտարկել առեւտրի օբյեկտներից դուրս հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:
գ) Նախագծի 3-րդ հոդվածից առաջարկվում է հանել « Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում կազմակերպության անունով գրանցված եւ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջները բավարարող » բառերը, քանի որ Հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով արդեն իսկ սահմանվում է, որ « Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները պարտավոր են կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներն իրականացնել Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում գրանցված եւ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով: » :
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
27 .12.2019 թ .
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» (փաստաթղթային կոդ` Պ-42 3 -1 7 .12.2019-Տ Հ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Գ. Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ գործող օրենքով սահմանվող հ սկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոներում: Առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաները գրանցել ոչ թե ապրանքների վաճառքի եւ ծառայությունների մատուցման կոնկրետ վայրում, այլ միայն կ ազմակերպության անունով, հնարավորություն տալով կիրառել այն շարժական՝ ցանկացած հասցեում:
Ակնկալվում է , որ նշված խնդրի կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը , հնարավորություն կտա աշխատել օրենքի տառին համապատասխան , կվերացնի շրջիկ առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման պարագայում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման խոչընդոտը , կխթանի առցանց առեւտուրը եւ նոր բիզնեսի տեսակների աճը :
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
2 6 .12.2019թ.