ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Նյութական պահուստի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-429-20.12.2019-ՊԱ-011/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4291 -20.12.2019-ՊԱ-011/0) , ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4292 -20.12.2019-ՊԱ-011/0) , ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4293 -20.12.2019-ՊԱ-011/0) եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4294 -20.12.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Նյութական պահուստի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք «Նյութական պահուստի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 1-ին մասում Սահմանադրությամբ բառից առաջ նշված«Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով սահմանադրական կարգավորումները: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք Նախագծով սահմանված «Հայաստանի Հանրապետության կառավարության» եւ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը իր հոլովաձեւերով բոլոր տեղերում փոխարինել «Կառավարություն» եւ «Վարչապետ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում նշված հասկացությունը Նախագծի որեւէ այլ հոդվածում չի կիրառվում: Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում նշված հասկացությունը նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 213.2-րդ հոդվածի 8-րդ մասում: Այսինքն՝ նշված հասկացության բացահայտումը Նախագծում անհրաժեշտ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 213.2-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառությունն ապահովելու համար: Ուստի առաջարկում ենք Նախագծով որեւէ կերպ հստակեցնել, որ 16-րդ կետով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն է նախատեսվում՝ ըստ այդմ ապահովելով նշված երկու նախագծերի միջեւ իրավական կապը: Հակառակ դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նշված «նյութական արժեքների ինքնակամ օգտագործում» հասկացության բովանդակության բացահայտումը Նախագծով նշված իմաստով կարող է վիճելի դառնալ՝ հաշվի առնելով, որ Նախագծի 3-րդ հոդվածով բացահայտվում են միայն նույն օրենքում կիրառելի հասկացությունները:
3. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ կետում «պետական պաշարների պահուստների» բառերը փոխարինել «պետական պահուստների» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:
4. Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նախատեսել նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետ, որոնք նախատեսված չեն՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:
5. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված «%» տերմինը նշել հայերեն տառադարձությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 213.2-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերին:
6. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:
7. Առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածի վերնագրում «Եզրափակիչ» բառից հետո լրացնել «մաս» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի13-րդ հոդվածի 3-րդ մասը:
8. Առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսված դրույթները շարադրել Նախագծի 16-րդ հոդվածում, քանի որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը նշվում էնորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում: Սույն առաջարկը բխում է ՙ Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասից:
9. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է միայն մեկ լրացում:
10. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում ՙ հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով ՙ Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 213.2-րդ հոդվածով նախատեսվում է նյութական պահուստի օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ գործերի ենթակայությունը վերապահել միաժամանակ երեք սուբյեկտների, այն է Առողջապահական տեսչական մարմնին, սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնին եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածների: Կարծում ենք, որ Նախագծով նախատեսված կարգավորումներից հասկանալի չէ, թե213.2-րդ հոդվածով նախատեսված նյութական պահուստի օրենսդրության պահանջների որ խախտումների դեպքում նշված մարմիններից որն ինչ գործառույթ պետք է իրականացնի: Այսինքն՝ իրավական որոշակիություն ապահովելու նպատակով՝ գտնում ենք,որ անհրաժեշտ է թվարկված մարմինների միջեւ հստակ տարանջատել նշված հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը:
12. Առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Ղեկավարվելով նույն հիմքով՝ առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում՝ օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:
13. ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 8-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում «մասը լրացնել 6.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ» բառերին, որն առաջարկում ենք փոխարինել «մասում լրացնել նոր՝ 6.1-ին կետ» բառերով:
14. Առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 6.1-ին կետը տեքստից անջատել փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի»14-րդ հոդվածի 7-րդ մասը:
15. ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, քանի որ նշված օրենքը նախագծում այլեւս չի հիշատակվում:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
Տ
ԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)