ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0), ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4281 -20.12.2019-ՊԻ-011/0), ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4282 -20.12.2019-ՊԻ-011/0),««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4283 -20.12.2019-ՊԻ-011/0), ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4284 -20.12.2019-ՊԻ-011/0), ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4285 -20.12.2019-ՊԻ-011/0), ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեութան մասին» օրենքում լրացումկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4286 -20.12.2019-ՊԻ-011/0), ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4287 -20.12.2019-ՊԻ-011/0), ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4288 -20.12.2019-ՊԻ-011/0), «Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4289 -20.12.2019-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-42810 -20.12.2019-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-42811 -20.12.2019-ՊԻ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-42812 -20.12.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեութան մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, «Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող լրացումն անհասկանալի է: Պարզ չէ, թե 30 տոկոսի չափով նվազեցումն ում է վերաբերում՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի ու դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամներին, թե ՞ անդամ հանդիսացող դատարանների նախագահներին:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված լրացման տեքստի «5.1.)» եզրույթից առաջարկում ենք հանել 2-րդ «.»-ը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

3. Նախագծի 12-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում նախատեսված է հետեւյալ լրացումը՝ «դատավորների գործունեության գնահատման (այսուհետ` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով)», մինչդեռ Նախագծով դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի մասին առաջին անգամ հիշատակվում է Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 45-րդ հոդվածում: Ուստի, առաջարկում ենք «(այսուհետ` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով)» նշումը կատարել այն հոդվածում, որտեղ առաջին անգամ հիշատակվում է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը:

4. Նախագծի 27-րդ հոդվածով լրացվող 105.1-րդ հոդվածի 2-րդ մասում արված վրիպակն առաջարկում ենք շտկել: Մասնավորապես՝ առաջարկում ենք «Ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված տվյալ մասնագիտացման 5» բառերից հետո լրացնել «դատավոր թեկնածուների» բառերը:

5. Նախագծով սահմանված փոփոխությունների արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնելու է գաղտնի քվեարկություն միայն Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված մյուս գաղտնի քվեարկությունները Նախագծով փոխարինվում են բացով: Կարծում ենք, որ հիմնավորված չէ միայն այս քվեարկության համար գաղտնի ընթացակարգ սահմանելը:

6. Նախագծի 45-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխության տեքստում «տեղեկությունների» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղեկությունների վերաբերյալ նյութեր» բառերով:

7. Նախագծի 54-րդ հոդվածի 4-րդ կետը նախատեսում է հետեւյալ կարգավորումը՝ «Սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-3-րդ կետերը՝ հոգեբանական թեստավորման մասով, ուժի մեջ են մտնում հոգեբանական թեստավորման համար Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված կարգին համապատասխան անհրաժեշտ պայմանների ստեղծման պահից» : Մինչդեռ Բարձրագույն դատական խորհրդի համար հոգեբանական թեստավորման չափանիշների եւ անցկացման կարգի հաստատման պարտականությունը ծագում է հենց Նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված կարգավորումների արդյունքում, ուստի հասկանալի չէ, թե ինչի հիման վրա պետք էԲարձրագույն դատական խորհրդը հաստատի համապատասխան կարգը, որի արդյունքում էլ կստեղծվեն դրան համապատասխան անհրաժեշտ պայմանները:

8. Առաջարկում ենք ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում փակագծերի մեջ նշել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, քանի որ նույն նախագծի հաջորդ հոդվածներում կիրառվում է «Օրենք» բառը:

9. Առաջարկում ենք ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող «Սահմադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

10. Առաջարկում ենք ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածի վերնագրին:

11. Առաջարկում ենք ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 2-րդ մասում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասն» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

12. ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է, որ օրենքն ուժի մեջ է մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի առաջին կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ` մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 30-ը Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի հինգ անդամներին հետեւյալ ժամկետներով`(…)»: Այսինքն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմն արդեն իսկ կազմավորված է (հիմք՝ 19.11.2019թ. ԱԺՈ-033-Ա, ԱԺՈ-034-Ա, ԱԺՈ-035-Ա, ԱԺՈ-036-Ա, ԱԺՈ-037-Ա որոշումներով), իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների համաձայն՝ նախագիծը չի կարող ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ելնելով վերոնշյալից՝ առաջարկում ենք խմբագրել ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածը եւ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածը:

13. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում են մեկից ավելի լրացումներ:

14. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 5-րդ հոդվածներով եւ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, 2-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունների կապակցությամբ հայտնում ենք, որ նույնաբովանդակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել նաեւ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ շրջանառության մեջ դնելով Պ-427-18.12.2019-ՊԻ-011/0 եւ Պ-4271-18.12.2019-ՊԻ-011/0 փաստաթղթային կոդերով օրենքների նախագծերը:

15. «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նախատեսվող փոփոխության մեջ հղում կատարված օրենքի վերնագրից առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

16. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություննե ր եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)