ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-432-24.12.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլօրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությամբ սահմանվում է հետեւյալը. «Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգաարդյունավետության պահանջները, պիտակավորման կարգը եւ պիտակի ձեւը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող իրավական ակտերով »: Հարկ է նկատել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով տարանջատվում են վավերացված եւ հաստատված միջազգային պայմանագրերը: Առավել ճշգրիտ ձեւակերպում ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից» բառերով՝ հիմք ընդունելով, օրինակ, Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 1-ին հոդվածը:
2. Առաջարկում ենք Նախագծիվերնագրում նշված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում «Գնումների մասին» օրենքի վերնագրից հետո նշված «ՀՀ» հապավմանը:
3. Առաջարկում ենք Նախագծի 1-ինհոդվածում օրենքի վերնագրից հետոնշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «նոր» բառից հետո «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համարները տեքստից բաժանել ոչ թե փակագծերով, այլ միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:
7. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը վերաբերում է էներգասպառող սարքերի եւ սարքվածքների էներգաարդյունավետության պահանջներին, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը վերաբերում է էներգասպառող արտադրանքների էներգաարդյունավետությանը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները կամ առաջարկում ենք, նշված հասկացությունների տարբերակման նպատակով, բացահայտել դրանց բովանդակությունը:
Նախագծիվերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),
Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),
Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-432-24.12.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության պետական գնումների շրջանակներում պետական կարիքների ապահովման նպատակով էներգասարքավորումների ձեռք բերմանը ներկայացվող նվազագույն էներգետիկ բնութագրերի պահանջները սահմանող կարգավորող շրջանակի ներդնումը, որն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը , պետության կողմից էներգախնայողության եւ էներգաարդյունավետության խթանմանը , ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի ` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը :
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)
26.12.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4 32 - 24 .12.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված « Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ եւ 92- րդ հոդվածների , ինչպես նաեւ ԱԺ աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծի հիմնական նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության պետական գնումների շրջանակներում պետական կարիքների ապահովման նպատակով էներգասարքավորումների ձեռք բերմանը ներկայացվող նվազագույն էներգետիկ բնութագրերի պահանջները սահմանող կարգավորող շրջանակի ներդնումը: Էներգաարդյունավետության նվազագույն պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության եւ էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը :
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
27.12.2019թ.