ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-433-24.12.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի հիմնավորման մեջ բարձրացված նպատակին հասնելու համար, կարծում ենք, նպատակահարմար է՝ հողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվի տվյալ հողի նկատմամբ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա (ինչպես, օրինակ, Հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է փոխադրամիջոցների գույքահարկի համար): Հատկապես, որ նշված տեղեկանք ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Հողի հարկի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ:
2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից առաջ նշել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը:
3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի հերթական համարից հետոնշված «-Ն» տառը հանել, քանի որ Օրենքի հերթական համարից հետո վերջինիս նորմատիվ բնույթի մասին նշումը բացակայում է:
4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում փակագծերի մեջ նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծում «Օրենք» բառն այլեւս չի կիրառվում:
5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «մասը» բառը փոխարինել «պարբերությունը» բառով, քանի որ Օրենքի 7-րդ հոդվածը բաժանված է պարբերությունների:
6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),
Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),
Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-433-23.12.2019-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագ ի ծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնել հողամասը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ հողի հարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը, որի արդյունքում, ըստ Նախագծի հեղինակների, կվերանան բոլոր այն դեպքերը , երբ գնորդն օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում հողամաս , որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած հողի հարկով , ինչպես նաեւ կբարելավվի հողի հարկի գծով հարկային վարչարարությունը :
3. Նախագծով առաջարկվող փոփոխությունն արդեն իսկ սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, որը, սակայն, ուժի մեջ պետք է մտնի 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա տվյալ իրավակարգավորումը տարածել նաեւ 2020 թվականին ծագող հարաբերությունների վրա: Այս կապակցությամբ առաջարկում ենք միայն նախատեսվող փոփոխության «Ֆիզիկական անձինք» բառերը փոխարինել «Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք» բառերով՝ տվյալ իրավակակարգավորումը իրավաբանական անձանց վրա եւս տարածելու նպատակով:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
25.12.2019թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխությունկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-433-24.12.2019-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխությունկատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնելհողամասըվաճառելուցառաջ մինչեւ վաճառքի ամիսը ներառյալ հողի հարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:
3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հողի հարկի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ հողի մասով հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Այդ կապակցությամբ նշենք, որ նման պահանջ արդեն իսկ սահմանված է Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից:
Նշենք նաեւ, որ Հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն, 2021 թվականի հունվարի 1-ից «Հողի հարկի մասին» օրենքն ուժը կորցնելու է: Հետեւաբար, Նախագծով առաջարկվող փոփոխությունը, ըստ էության հնարավորություն է տալիս մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը պարտադիր դարձնել հողամասըվաճառելուցառաջ մինչեւվաճառքի ամիսը ներառյալ հողի հարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-270)
30.12.2019թ.