ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-443-10.01.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերեւի աջ անկյունում նշված «Նախագիծ » բառն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասին:

2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի վերնագրի երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերին:

3. Նախագծի 1-ին հոդվածում նշված «հոդվածը լրացնել 3.1-ին մասով հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 3.1-ին մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Կառավարության որոշման ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծում անցումային դրույթով սահմանել, թե ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-443-10.01.2020-ԱՍ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծ ը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվող փոփոխությունը, նախաձեռնության հեղինակի, պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման , պետության կայունության , առաջընթացի եւ ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ներդրած ավանդի գնահատման արժեւորմամբ :

Ներկայում ՀՀ - ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 եւ ավելի երեխա : Եթե 1990 թ . ՀՀ - ում 3- րդ եւ հաջորդ երեխաների թիվը ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս , ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է : 2017 թ - ի տվյալներով ՀՀ - ում ծնված 6- րդ եւ հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա , որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է : Ժողովրդագրական նոր քաղաքականության առանձնահատկություններից է այն , որ ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման կարեւոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը եւ երեխաների ընդհանուր կարգաթվում 3- րդ եւ հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը :

Նախագծով առաջարկվում է սահմանել 6 եւ ավելի երեխա ունեցող եւ « Ծնողական փառքի » մեդալով պարգեւատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ , որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ առաջընթացի գործում : «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ծնողների ( ընտանիքների ) թիվը ներկայումս ինն է : Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության : Օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազ . դրամ (9x40000x12)` 9 ընտանիքի տրամադրելու համար :

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: Ընդհանուր առմամբ 6 եւ ավելի երեխաներ դաստիարակած ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման , պետության կայունության , առաջընթացի եւ ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ներդրած ավանդի գնահատման տեսանկյունից, իհարկե, Նախագծով առաջարկվող լրացումը կարեւոր եւ ցանկալի հանգամանք է, սակայն, կարծում ենք, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ, որ ՀՀ-ում կան նաեւ այնպիսի բազմազավակ ընտանիքներ (այդ թվում՝ 6 ավելի երեխաներ ունեցող), որոնք գտնվում են սոցիալական շատ վատ պայմաններում, իսկ տվյալ Նախագիծը նրանց չի անդրադառնում այն պարզ պատճառով, որ այդ ընտանիքները չեն համապատասխանում « Ծնողական փառքի » մեդալի ստացմանը հավակնելու պահանջներին : Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի.

« 1. Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին ( ծնողին ), որդեգրողներին ( որդեգրողին ), որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի զավակ :

2. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրվում են այն ծնողները ( որդեգրողները ), որոնք կազմում են ընտանիք , վարում են առողջ ապրելակերպ , ապահովում են զավակների առողջության , կրթության , ֆիզիկական , հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ , օրինակ են ծառայում զավակների դաստիարակության եւ ընտանիքի ամրապնդման գործում :»:

Հատկապես բերված 2-րդ մասից ակնհայտ է դառնում, որ « Ծնողական փառքի » մեդալի կարող են հավակնել այն ընտանիքները, որոնք համեմատաբար բարեկեցիկ կյանքով են ապրում եւ ամսական 40.000 դրամը նման ընտանիքների համար կենսական նշանակություն ունենալ չի կարող, այն դեպքում, երբ բազմազավակ եւ կարիքավոր ընտանիքների համար այդ գումարը շոշափելի նշանակություն կարող է ունենալ: Այսինքն, առաջարկվող լրացումը, որքան կարեւոր եւ ցանկալի քայլ կարող է դառնալ Նախագծով հետապնդվող նպատակների առումով, ակամայից այնքան (կամ ավելի շատ) կարող է ընդգծել ոչ բարեկեցիկ կամ կարիքավոր բազմազավակ ընտանիքներին մոռացության մատնելու եւ չգնահատելու հանգամանքը՝ առաջացնելով այդ ընտանիքների մոտիվացված դժգոհությունը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք, Նախագծով առաջարկվող լրացմանը զուգահեռ, քննարկման առարկա դարձնել նաեւ 6 եւ ավելի երեխաներ դաստիարակող ընտանիքներին համաչափ (ամսական 40.000 դրամ) երեխաների խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու հնարավորության հարցը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

17.01.2020թ.


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-443-10.01.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2.Նախագծով առաջարկվող փոփոխությունը, ըստ նախաձեռնության հեղինակի, պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների դերի ու նշանակության բարձրացման , պետության կայունության , առաջընթացի եւ ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ծնողների ներդրած ավանդի գնահատման արժեւորմամբ , որի նպատակով առաջարկվում է 6 եւ ավելի երեխա ունեցող եւ « Ծնողական փառքի » մեդալով պարգեւատրված ծնողների համար սահմանել ամսական ֆինանսական աջակցության տեսակ՝ պատվովճար , որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ առաջընթացի գործում : Նախագծի ընդունունումը դրական ազդեցություն կունենա նաեւ վերջիններիս սոցիալական վիճակի վրա:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան ( հեռ.` 011-513-339)

20.01.2020թ.