ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-444-10.01.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլօրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում «Հիմնադրամների մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասության մեջ «սահմանված ժամկետում» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված» բառերը: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված փոփոխության արդյունքում հաջորդ նախադասությունն անորոշ կարգավորում է պարունակում, մասնավորապես հասկանալի չէ՝ ինչ հաշվետվության համար է պատասխանատվություն նախատեսվում: Հարկ է նկատել, որ օ րինակ «Հիմնադրամների մասին» օրենքինախորդող՝ 37-րդ հոդվածընշում է ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվությունների մասին, մինչդեռ հիմնադրամի գործունեության հրապարակայնությունն ապահովելու նպատակով հրապարակվող հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությանը վերաբերում է «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածը:

Նախագծիվերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 16918 -րդ հոդվածում: Օրինակ, նշված հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հաշվետվությունը հրապարակելու մասին չծանուցելու համար, որի պարտավորությունը «Հիմնադրամների մասին» օրենքից նախատեսվում է հանել Նախագծով:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-444-10.01.2020-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծ ը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է շտկել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել հիմնադրամներին իրենց կողմից հրապարակվող հաշվետվությունը հրապարակել առցանց, որի արդյունքում այն լիազոր մարմին ներկայացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Ներկայումս, օրենքի գործող կարգավորմամբ, հիմնադրամները պարտավոր են հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am/: Նշված գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու նպատակով, Նախագծով նախատեսվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում՝ հնարավորություն տալով հիմնադրամներին անվճար հրապարակելու հաշվետվությունները, իսկ մինչ այդ համակարգի ներդրումն առաջարկվում է պահպանել http://www.azdarar.am/ կայքում հաշվետվությունների հրապարակման պահանջը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, ու դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

20.01.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-444-10.01.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվող փոփոխությունը, նախաձեռնության հեղինակի, պայմանավորված է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձեւակերպումները հստակեցնելու հանգամանքով:

Ներկայումս գործող կարգավորմամբ հիմնադրամները պարտավոր են հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում( www.azdarar.am ):

Նախագծով առաջարկվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում՝ հնարավորություն տալով հիմնադրամներին անվճար հրապարակելու հաշվետվությունները, մասնավորապես նախատեսվում է հանել հաշվետվությունը վերահսկողություն իրականացնող մարմին ներկայացնելու պարտադիր պահանջը, ինչպես նաեւ պետք է հիմնադրամներըտարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները հրապարակեն Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում:

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից, ինչպես նաեւ հիմնադրամները իրենց կողմից հրապարակվող հաշվետվությունը կարող են հրապարակել առցանց՝ առանց լիազոր մարմին ներկայացնելու:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան ( հեռ.` 011-513-339)

21.01.2020թ.