ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Նոտարիատի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-452-24.01.2020-ՊԻ-011/0) , «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4521 -24.01.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4522 -24.01.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «« Նոտարիատի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին » եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին » օրենք ներ ի նախագծ եր ը (այսուհետ միասին ` Նախագծ երի փաթեթ ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք ««Նոտարիատի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում սահմանված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված լրացմամբ, որպես պարտադիր պայման, նախատեսվում է նոտարի կողմից վկայի ցուցմունքի ձայնագրումը: Տվյալ պարագայում, կարծում ենք, անհրաժեշտ է Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսել՝ հնարավորություն տալով նոտարական գրասենյակներին ողջամիտ ժամկետում համապատասխան ձայնագրման սարքեր ձեռք բերել: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:
4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված լրացմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալու համար: Նույն հոդվածի 3-րդ մասով, որը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հիմքերին, սահմանվում է, որ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար ( ): Հարկ է նկատել, որ «գործի լուծում» տերմինը կիրառելի չէ նոտարին վերապահված իրավասությունների շրջանակում: Այսպես՝ «Նոտարիատի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նոտարն իրավունք ունի իրականացնել սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ կամ մատուցել սույն օրենքով կամ իրավական այլ ակտերով նախատեսված ծառայություններ , ինչպես նաեւ նոտարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցերով տալ պարզաբանումներ» : Նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը նոտարական գործողություն է եւ ոչ թե գործ, եւ որպես նոտարական գործողություն՝ նոտարն իրականացնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատում («Նոտարիատի մասին» օրենքի հոդված 36, մաս 5, կետ 4):
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118 )
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվողայլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)