ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« «Քաղաքաշինության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4 66 - 0 4.0 2 .2020- ՏՀ -011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « «Քաղաքաշինության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագի ծը (այսուհետ` Նախագ իծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերը եւ կետադրական նշանը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118 ),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվողայլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118 ),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-466-04.02.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերապահել քաղաքաշինության բնագավառի գործունեությունը կարգավորող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նշենք նաեւ, որ նախորդ տարիներին նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հստատվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի, այնուհետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամաններով:
Նախագծի ընդունման արդյունքում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կսահմանվի քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի՝ քաղաքաշինության բնագավառի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատելու իրավասությունը:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծով առաջարկվող լրացումը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությամբ:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններչկան:
Եզրակացություն
Մեր կարծիքով, Նախագծով առաջարկվող լրացումը միտված է Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի, մասնավորապես՝ քաղաքաշինության բնագավառի օրենսդրական հիմքերի բացերը լրացնելուն, ընթացակարգերը հստակեցնելուն եւ պարզեցնելուն, ինչպես նաեւ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխանեցնելուն:
Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՝ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343 )
18.02.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-466-04.02.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, վերապահել քաղաքաշինության բնագավառի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն:
Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)
11.02.2020թ.