ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում ներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4 63 - 0 4.0 2 .2020- ՏՀ -011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փ որձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի առաջին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունման ամսաթվից հետո նշել վերջինիս հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118 )




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվողայլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118 )



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -463-04.02.2020- ՏՀ -011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագ ի ծ ն ուղղված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ, ինչպես նաեւ դեղերի շուկայի նկատմամբ վերահսկողության կատարելագործմանը : Այդ նպատակով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցել նաեւ ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը եւ նրանում դեղի հերթական համարը: Միաժամանակ, նշված ապրանքներիդրոշմապիտակները պետք է հնարավորություն ընձեռեն տեսանելի դարձնելու նաեւ դեղի ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը եւ նրանում դեղի հերթական համարը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել ԵԱՏՄ անդամ երկրներից դեղերի ներմուծման ժամանակ պետության կողմից սահմանված ընթացակարգերի շրջանցման հնարավորությունը, դրանով իսկ բարձրացնելով դեղերի շուկայի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ հնարավորի կլինի լուծել դրված խնդիրը, քանի որ որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել եւ ազատորեն իրացվել սպառողներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

19. 02 .20 20 թ .


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-463-4.02.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման նպատակն է վերահսկելի դարձնել դեղերի շուկան, մասնավորապես՝ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դեղերի շուկայի նկատմամբ պատշաճ ու հնարավորինս ամբողջական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունից:

Խնդիրը կայանում է նրանում, որ դեղերի շուկայում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է , որ բազմաթիվ կազմակերպություններ , որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ , ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության եւ Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի , մեծածախ ծավալներով ներմուծում , ազատորեն դրոշմապիտակավորում եւ իրացնում են բազմաթիվ՝ որակի , անվտանգության եւ արդյունավետության առումով կասկած հարուցող , ինչպես նաեւ հնարավոր չգրանցված , գրանցված , բայց որակազրկված , կեղծ , հոգեմետ եւ հսկվող դեղեր :

Բացի այդ, տ եսչական մարմնի ներկայիս վերահսկողական գործիքակազմը թույլ չի տալիս ապահովել դեղերի շրջանառության ոլորտում արդյունավետ եւ կանխարգելիչ վերահսկողություն եւ հետեւաբար չեն կարող երաշխավորել անվտանգ ու վերահսկելի դեղերի շուկա , քանի որ ներմուծման ներկայումս գործող ընթացակարգերը , թույլ են տալիս ոչ բարեխիղճ ներմուծողներին « օգտվել» առկա հնարավորություններց եւ, մոռանալով անվտանգության մասին , առաջնորդվել միայն կոմերցիոն շահերով :

Այս կապակցությամբ նախագ ծով առաջարկվում է «Վերո սիսթեմ» եւ «Մեկ պատուհան» համակարգերի ծրագրային փոխկապակցման միջոցով անհնար դարձնել չհավաստագրված դեղի դրոշմապիտակավորումը եւ «Վերո սիսթեմ» համակարգ տվյալների մուտքագրումը՝ «Վերագրել դրոշմապիտակներին ապրանքներին» ենթաբաժնում ավելացնելով պարտադիր լրացման ենթակա 2 դաշտ՝ համապատասխանության հավաստագրի եւ այդ հավաստագրով ներմուծված համապատասխան քանակով դեղի հերթական համարները (այդ դեպքում «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս, հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված եւ անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, որն ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից):

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

1. Նախագծի ընդունման դեպքում կբացառվի ԵԱՏՄ անդամ երկրներից դեղերի ներմուծման ժամանակ (երբ բացակայում է մաքսային հսկողությունը եւ դեղերը ազատորեն տեղափոխվում են ընկերության պահեստներ) «Միասնական մեկ պատուհան» համակարգի եւ պետության կողմից սահմանված այլ ընթացակարգերի շրջանցման ակնհայտ հնարավորությունը, որից օգտվում են բազմաթիվ ոչ բարեխիղճ վարքագիծ դրսեւորող ընկերություններ: Արդյունքում, որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել եւ ազատորեն իրացվել սպառողներին, ինչպես կատարվում է ներկայումս:

2. Նախագծի ընդունումը կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդրի լուծումը, որի արդյունքնում կբարձրանան նաեւ բնակչության սոցիալական պաշտպանվածության եւ առողջապահական անվտանգության մակարդակները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

17.02.2020թ.