ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-464-04.02.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փ որձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ընդունման ամսաթվից հետո նշել վերջինիս հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել « ( այսուհետ` Օրենսգիրք ) » բառերը, քանի որ նշված օրենսգիրքը Նախագծում այլեւս չի հիշատակվում:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «մաս» եւ «մասերով» բառերը փոխարինել համապատասխանաբար` «պարբերություն» եւ «պարբերություններով» բառերով, քանի որ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի լրացվող 37.1-րդ հոդվածը բաղկացած է պարբերություններից եւ ոչ թե համարակալած մասերից` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ»բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում սահմանել Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամկետ, որի ընթացքում ջրերի օգտագործման թույլտվությունն արդեն իսկ ստացած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան ապահովելու հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների տեղադրումն ու կնքումը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616 ) , ( 201 )




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616 ) , ( 201 )

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-464-4.02.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանության , ռացիոնալ օգտագործման , ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների ձեռք բերման եւ տեղադրման վերաբերյալ կարգավորումներ սահմանելն է :

Խնդիրը կայանում է նրանում, որ ս տորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործման եւ պահպանության , ապօրինի հորատման գործունեության կանխարգելման եւ պատշաճ հսկողության ապահովման անհրաժեշտությունից ելնելով ՀՀ ջրային օրենսգրքում սահմանվել է ծանուցված եւ հորատման գործունեություն իրականացնող հաստոցների տեղադիրքի եւ գործունեության մասին տեղեկատվության առցանց փոխանցում ապահովելու պահանջ : Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 37.1 հոդվածի՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների տեղադրման եւ օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը , սակայն այդ սարքավորումների ձեռք բերման եւ տեղադրման վերաբերյալ կարգավորումներ օրենսգրքով նախատեսված չեն :

Նախագծի ընդունմամբ, ըստ դրա հեղինակի, կկարգավորվեն ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների ձեռք բերման եւ տեղադրման համար պահանջվող միջոցների հետ կապված հարցերը :

Փ որձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի ընդունման արդյունքում, մեր կարծիքով, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար կառաջանա ֆինանսական լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն, քանի որ համաձայն առաջարկվող լրացման. «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումները ձեռք են բերվում եւ տեղադրվում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին:»: Բացի այդ, առաջարկվող լրացմամբ նախատեսվում է նաեւ, որ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սահմանում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն պահանջները:

Այսինքն, ստացվում է, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, իրենց նկատմամբ պետության կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով, սեփական միջոցների հաշվին պետք է ձեռք բերեն եւ տեղադրեն լիազոր մարմնի կողմից սահմանված առնվազն նվազագույն պահանջներին բավարարող հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումներ: Ավելի կարճ ասած՝ պետական վերհսկողության խնդիրն առաջարկվում է լուծել վերահսկվող անձանց հաշվին, ինչն էլ, կարծում ենք, արդարացված մոտեցում համարել չի կարելի:

3. Նախագծով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար առաջին անգամ սահմանվում է նոր պարտականություն, որի չկատարման համար պատասխանատվություն սահմանված չէ:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Հաշվի առնելով վերը շարադրվածը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ վերահսկողության իրականացումը ոչ թե տնտեսվարողի, այլ պետության խնդիրն է, առաջարկում ենք Նախագծում ավելացնել եւս մեկ պարբերություն եւ սահմանել, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների ձեռք բերման եւ տեղադրման ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսերը կատարած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, իսկ փոխհատուցման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

2. Առաջարկում ենք ավելացնել եւս մեկ դրույթ եւ սահմանել պատասխանատվություն ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումները, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, օրինակ, երեք ամսվա ընթացքում, ձեռք չբերելու եւ չտեղադրելու համար: Ընդ որում, պատասխանատվության (տուգանքի) չափը պետք է էականորեն գերազանցի այն հնարավոր օգուտը, որ կարող են ստանալ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք՝ նշված պարտավորությունը չկատարելու եւ վերահսկողությունից դուրս մնալու արդյունքում:

Եզրակացություն

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը, սակայն լուծման արդարացիության տեսանկյունից առաջարկվող լուծումը բավականին խոցելի է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

18.02.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-464-04.02.2020- ՏՏԳԲ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի հիմնական նպատակն է սահմանել կարգավորումներ ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանության, ռացիոնալ օգտագործման, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների ձեռք բերման եւ տեղադրման վերաբերյալ:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում» ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացվող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկակական սարքավորումների ձեռք բերման ու տեղադրման վերաբերյալ կարգավորումներ նախատեսված չեն:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հ ե տեւելու տեխնիկական սարքավորումների ձեռք բերման եւ տեղադրման համար պահանջվող միջոցների հետ կապված հարցերը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

18.02.2020թ.